ՊԵԿ-ը կանխել է ավելի քան 550 հազար դոլար շուկայական արժեքով, առանձնապես խոշոր չափերի «կոկաին» տեսակի թմրամիջոցի ՀՀ ներմուծման փորձը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 11 2024
  • $
    389.45
  • RUBLE
    3.86
  • 409.74
WEATHER
+10.09 oC

ՊԵԿ-ը կանխել է ավելի քան 550 հազար դոլար շուկայական արժեքով, առանձնապես խոշոր չափերի «կոկաին» տեսակի թմրամիջոցի ՀՀ ներմուծման փորձը

15:57 21.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ԱՄՆ արդարադատության թմրամիջոցների դեմ պայքարի գործակալության (DEA) փոխգործակցության շրջանակում օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունից օդային ճանապարհով Հայաստանի Հանրապետություն է ներմուծվելու առանձնապես խոշոր չափի «կոկաին» տեսակի թմրամիջոց։

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցները, վերլուծական աշխատանքների արդյունքում, պարզել են թմրամիջոց տեղափոխող անձի հնարավոր ինքնությունը: Մաքսային հսկողության է ենթարկվել Սան Պաուլո-Դոհա-Երևան ավիաչվերթով «Զվարթնոց» օդանավակայան ժամանած Հարավաֆրիկյան Հանրապետության քաղաքացի Ջ․ Մ․-ն: Վերջինս ենթարկվել է ռենտգեն սկանավորման, արդյունքում անձի որովայնի շրջանում նկատվել են օտար մարմիններ։

Նշված օտար մարմինները քաղաքացու մարմնից հեռացնելու նպատակով վերջինս «Զվարթնոց» օդանավակայանից տեղափոխվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն: Նրա մարմնից դուրս Է բերվել «կոկաին» տեսակի թմրամիջոցին նմանվող սպիտակ, փոշենման զանգվածների պարունակությամբ 117 գլանաձև փաթեթավորմամբ պարկ: Դրանց ընդհանուր քաշը կազմել է 1620 գրամ: Նշված պատիճների զանգվածները ստուգվել են համապատասխան սարքով և պարզվել է, որ հայտնաբերված զանգվածներն իրենցից ներկայացնում են «կոկաին» տեսակի թմրամիջոց։

Հայտնաբերված առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների զանգվածների շուկայական արժեքը գերազանցում է ավելի քան 550․000 ԱՄՆ դոլարը:

Թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու անմիջական ծագած հիմնավոր կասկածով «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնից Ջ․Մ․-ն ձերբակալվել և տեղափոխվել է ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն։ ՀՀ տարածքում հիշյալ թմրամիջոցները ստացող հնարավոր անձանց պարզելու նպատակով որոշում է կայացվել իրականացնել «Օպերատիվ տեղեկությունների ձեռքբերում» և «Վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառումները։

ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցների կողմից ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Երևան քաղաքի Իսակովի պողոտայի հասցեներից մեկում գործող հյուրանոցից, թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու անմիջական ծագած հիմնավոր կասկածով, ձերբակալվել և ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել Իրանի Իսլամական Հանրապետության 2 քաղաքացի: Վերջիններս ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ և 399-րդ հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական վարույթի շրջանակում բոլոր քաղաքացիները ձերբակալվել են։

Քրեական վարույթի շրջանակում, վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություններ են ներկայացվել դատարան` ձերբակալված անձանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու նպատակով: Դատարանի որոշումների համաձայն հիշյալ երեք քաղաքացիներն էլ կալանավորվել են։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի հերթական մեդալը զինվորականների ըմբշամարտի ԱԱ-ում

19:12 21.11.2024

Հայաստանի հերթական մեդալը զինվորականների ըմբշամարտի ԱԱ-ում

Երևանում շարունակվում է ըմբշամարտի զինվորականների 37-րդ Աշխարհի առաջնությունը։ ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, 82 կգ քաշային Սամվել Գրիգորյանը 9։1 հաշվով հաղթել է Ղազախստանի Հանրապետության ներկայացուցչին և նվաճել բրոնզե մեդալ: Նշենք, որ Զինվորականների ըմբշամարտի 37-րդ Աշխարհի առաջնությանը մասնակցում է 24 երկրի մոտ 400 ներկայացուցիչ: ...

Տեղի է ունեցել «Սահմանափակումներ և հնարավորություններ. Փախստականների և ապաստան հայցողների մարտահրավերները Հայաստանում» թեմայով աշխատաժողովը

19:07 21.11.2024

Տեղի է ունեցել «Սահմանափակումներ և հնարավորություններ. Փախստականների և ապաստան հայցողների մարտահրավերները Հայաստանում» թեմայով աշխատաժողովը

Նոյեմբերի 19-ին տեղի է ունեցել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի և Միավորված ազգերի կազմակերպության Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) հայաստանյան գրասենյակի կողմից համատեղ կազմակերպված «Սահմանափակումներ և հնարավորություններ. Փախստականների և ապաստան հայցողների մարտահրավերները Հայաստանում» թեմայով աշխատաժողովը։ Բացման խոսքով են հանդես են եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և Հայաստանում ՄԱԿ ՓԳՀ-ի -ի ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար […] ...

Հարավային Կովկասում խաղաղությունն այսօր ավելի մոտ է, քան երբևէ. Թուրքիայի ԱԳ նախարար

19:01 21.11.2024

Հարավային Կովկասում խաղաղությունն այսօր ավելի մոտ է, քան երբևէ. Թուրքիայի ԱԳ նախարար

Թուրքիայի Ազգային մեծ ժողովում ելույթի ժամանակ ԱԳ նախարար Հաքան Ֆիդանն ասել է, որ Հարավային Կովկասում խաղաղությունն այսօր ավելի մոտ է, քան երբևէ: Նա Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել բաց չթողնել այս պատմական հնարավորությունը. «Մենք Ադրբեջանի հետ պահպանում ենք երկկողմ հարաբերությունները ամենաբարձր մակարդակով և համատեղ ջանքեր ենք գործադրում բազմաթիվ միջազգային հարցերի լուծման համար։ Մենք ողջունում […] ...

«Վեստ Արմենիան» չի ներկայացել «Փյունիկի» դեմ խաղին՝ ի նշան բողոքի

18:54 21.11.2024

«Վեստ Արմենիան» չի ներկայացել «Փյունիկի» դեմ խաղին՝ ի նշան բողոքի

Հայաստանի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի՝ «Փյունիկ»-«Վեստ Արմենիա»՝ այսօր նախատեսված հանդիպումը չի կայանա մրցակից թիմի չներկայանալու պատճառով: Այս մասին հայտնում է «Փյունիկի» մամուլի քարտուղարությունը: «Վեստ Արմենիայի» ֆուտբոլիստները չեն ցանկանում դուրս գալ խաղադաշտ՝ ի նշան բողոքի շուրջ 3 ամիս աշխատավարձերի չվճարման համար: ...

Քննարկվել են ջրային ոլորտում առկա հիմնախնդիրները

18:50 21.11.2024

Քննարկվել են ջրային ոլորտում առկա հիմնախնդիրները

Երկօրյա աշխատաժողովի ընթացքում ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման բարելավում» ծրագրի փորձագետները ներկայացրել և շահակիր պետական գերատեսչությունների ներկայացուցիչների հետ քննարկել են ջրային ոլորտի ռազմավարության մշակման առաջարկվող հայեցակարգային մոտեցումներն ու ռազմավարության հակիրճ բովանդակությունը։ Աշխատաժողովի նպատակն էր օժանդակել Հայաստանի ջրային ոլորտի ռազմավարության մշակման ներկայումս ընթացող գործընթացին` վեր հանելով, վերլուծելով և քննարկելով ջրային ռեսուրսների և դրանց […] ...

ԲԸՏՄ-ն մի շարք խախտումներ է արձանագրել հանքաքար վերամշակող ընկերությունում

18:45 21.11.2024

ԲԸՏՄ-ն մի շարք խախտումներ է արձանագրել հանքաքար վերամշակող ընկերությունում

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը Արարատի մարզի Դարակերտ բնակավայրում գործող «ԱՍՍԱԹ-Մ» ՍՊԸ-ում արձանագրել է մի շարք խախտումներ։ Մասնավորապես, հանքաքարի վերամշակման ընթացքում ընկերությունը տարածքում առկա խորքային հորից՝ առանց ջրօգտագործման թույլտվության կատարել է ապօրինի ջրառ։ Տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի պետի որոշմամբ՝ ապօրինի խորքային հորի շահագործումը կասեցվել է։ Ընկերության տնօրենը ենթարկվել է վարչական տուգանքների ընդհանուր՝ 2․800․000դր։ Ներկայացվել […] ...

BACK_TO_TOP