15:49 21.11.2024
ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը նոյեմբերի 20-ին ընդունել է ԱՄՆ Եվրոպական հրամանատարության Ցամաքային զորքերի ինժեներական կորպուսի Թբիլիսիի տարածաշրջանային գրասենյակի, ԱՄՆ դեսպանատան Պաշտպանական համագործակցության գրասենյակի և «ՍԵՍԿՈ» (Շինինժսերվիս ՍՊԸ) ներկայացուցիչներին։
Հանդիպմանը ներկա էին ՓԾ տնօրենի տեղակալները, Արմավիրի և Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունների պետերը, ՆԳՆ տնտեսական վարչության շինարարական պլանավորման և վերահսկողության բաժնի պետը։
Հանդիպման առանցքում Արմավիրի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերում նոր կառուցվելիք հրշեջ-փրկարարական ջոկատների շենքերի նախագծերի և Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում կառուցված շենքի շահագործման հանձման աշխատանքային քննարկման հարցերն էին։
Կամո Ցուցուլյանը կարևորել է Հայաստանի Հանրապետության և ԱՄՆ ոլորտային համագործակցությունը՝ նշելով, որ ՆԳՆ փրկարար ծառայությունն իր լիազորությունների շրջանակում շարունակելու է իրականացնել աշխատանքները, որպեսզի հնարավոր լինի սեղմ ժամկետներում ամբողջությամբ շահագործման հանձնել պատրաստի շենքը և արդյունավետորեն կազմակերպել մյուս շինությունների կառուցման աշխատանքները։
ԱՄՆ Եվրոպական հրամանատարության Ցամաքային զորքերի ինժեներական կորպուսի ներկայացուցիչները ՓԾ տնօրենին են ներկայացրել Ստեփանավանի հրշեջ-փրկարարական ջոկատի նորակառույց շենքի մինչ օրս կատարված աշխատանքները՝ նշելով, որ հիմնական շինարարական աշխատանքներն ավարտվել են և շենքն ավարտուն տեսքով Փրկարար ծառայության շահագործմանը կհանձնեն դեկտեմբերի 15-ին։
Անդրադարձ է կատարվել նաև ԱՄՆ ստանդարտներին համապատասխան՝ Բաղրամյանի և Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատների, ինչպես նաև Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատի նոր շենքերի շինաշխատանքների նախագծային և կազմակերպչական հարցերին։ Նշվել է, որ նախատեսվում է շինարարական աշխատանքներն ավարտին հասցնել 2025 թ. սեպտեմբերին։ Կողմերն անդրադարձել են կառուցապատման մանրամասներին, տեղանքային և տարածքային հարցերին, ինչպես նաև գործընթացում ի հայտ եկած դժվարություններին ու կարիքներին։
Ներկայացված հարցերին համարժեք լուծումներ գտնելու նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել Փրկարար ծառայության հսկողության ներքո սեղմ ժամկետներում կազմակերպել լրացուցիչ նախապատրաստական աշխատանքներ, որպեսզի կառուցապատումը տեղի ունենա սահմանված ժամկետներում և շենքերը շահագործման հանձնվեն ժամանակին։
ԱՄՆ ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել վերապատրաստել տվյալ շենքերի պահպանման ու շահագործման համար պատասխանատու անձնակազմին՝ ապահովելու համար արդյունավետ շահագործման և պահպանման մակարդակը։
18:50 21.11.2024
Քննարկվել են ջրային ոլորտում առկա հիմնախնդիրները17:37 21.11.2024
Շանթ Խաչատրյանը ևս եզրափակչի ուղեգիր է նվաճել16:54 21.11.2024
Հայտնի են դարձել Ուսիկի ու Ֆյուրիի հոնորարները ռևանշ մենամարտում16:49 21.11.2024
Ժամանակավորապես սահմանափակվում է կենդանի խոզերի ներմուծումը16:39 21.11.2024
Որքա՞ն գումար է ծախսում Թիկնիզյանը մեկ ամսում16:20 21.11.2024
Խուան Մատան՝ ամերիկյան ակումբի համասեփականատեր16:16 21.11.2024
Սպիտակ համայնքի Գեղասար բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ16:00 21.11.2024
Մեսսին բոլոր ժամանակների մեծագույն ֆուտբոլիստն է. Ռոդրի15:20 21.11.2024
Լա լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները14:55 21.11.2024
Արսեն Զախարյանը չի ընդգրկվել «Ռեալ Սոսյեդադի» հայտացուցակում14:34 21.11.2024
«Բարսելոնայի» վերադարձը «Կամպ Նոու» հետաձգվում է13:30 21.11.2024
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Վիետնամի նախագահի հետ18:54 21.11.2024
«Վեստ Արմենիան» չի ներկայացել «Փյունիկի» դեմ խաղին՝ ի նշան բողոքիՀայաստանի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի՝ «Փյունիկ»-«Վեստ Արմենիա»՝ այսօր նախատեսված հանդիպումը չի կայանա մրցակից թիմի չներկայանալու պատճառով: Այս մասին հայտնում է «Փյունիկի» մամուլի քարտուղարությունը: «Վեստ Արմենիայի» ֆուտբոլիստները չեն ցանկանում դուրս գալ խաղադաշտ՝ ի նշան բողոքի շուրջ 3 ամիս աշխատավարձերի չվճարման համար: ...
18:50 21.11.2024
Քննարկվել են ջրային ոլորտում առկա հիմնախնդիրներըԵրկօրյա աշխատաժողովի ընթացքում ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման բարելավում» ծրագրի փորձագետները ներկայացրել և շահակիր պետական գերատեսչությունների ներկայացուցիչների հետ քննարկել են ջրային ոլորտի ռազմավարության մշակման առաջարկվող հայեցակարգային մոտեցումներն ու ռազմավարության հակիրճ բովանդակությունը։ Աշխատաժողովի նպատակն էր օժանդակել Հայաստանի ջրային ոլորտի ռազմավարության մշակման ներկայումս ընթացող գործընթացին` վեր հանելով, վերլուծելով և քննարկելով ջրային ռեսուրսների և դրանց […] ...
18:45 21.11.2024
ԲԸՏՄ-ն մի շարք խախտումներ է արձանագրել հանքաքար վերամշակող ընկերությունումԲնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը Արարատի մարզի Դարակերտ բնակավայրում գործող «ԱՍՍԱԹ-Մ» ՍՊԸ-ում արձանագրել է մի շարք խախտումներ։ Մասնավորապես, հանքաքարի վերամշակման ընթացքում ընկերությունը տարածքում առկա խորքային հորից՝ առանց ջրօգտագործման թույլտվության կատարել է ապօրինի ջրառ։ Տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի պետի որոշմամբ՝ ապօրինի խորքային հորի շահագործումը կասեցվել է։ Ընկերության տնօրենը ենթարկվել է վարչական տուգանքների ընդհանուր՝ 2․800․000դր։ Ներկայացվել […] ...
18:40 21.11.2024
Տիգրան Մինասյանը՝ զինվորականների ըմբշամարտի ԱԱ-ի արծաթե մեդալակիրԵրևանում անցկացվող ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության 55 կգ քաշային կարգում ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Տիգրան Մինասյանը նվաճել է արծաթե մեդալ: Եզրափակչում Մինասյանը պարտվել է ԿԺԴՀ-ի ներկայացուցչին։ Զինվորականների ըմբշամարտի 37-րդ Աշխարհի առաջնությանը մասնակցում է 24 երկրի մոտ 400 ներկայացուցիչ։ ...
18:35 21.11.2024
Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպանի հետՀՀ ԱԺ Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Արսեն Թորոսյանը նոյեմբերի 21-ին հանդիպել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարի հետ (նստավայրը` Թբիլիսի): Երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում Արսեն Թորոսյանը կարեւորել է միջխորհրդարանական կապերի խորացումը՝ ընդգծելով բարեկամական խմբերի սերտ համագործակցությունն ու փոխայցերը: Նա նշել է, որ վերջին տարիներին հայ-էստոնական հարաբերություններն արագընթաց զարգանում են, […] ...
18:28 21.11.2024
Այսօր Ֆրանսերենի ուսուցիչների միջազգային օրն էՎ. Բրյուսովի անվան պետական համալսարանում այսօր նշվել է Ֆրանսերենի ուսուցիչների միջազգային օրը, որին ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Միջոցառումն անցկացրել է Ֆրանսերենի հայ ուսուցիչների ասոցիացիան՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան աջակցությամբ: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը շնորհավորել է ֆրանսերենի ուսուցիչներին մասնագիտական տոնի առիթով և շնորհակալություն հայտնել գործընկերներին միջոցառման կազմակերպման համար: «Նոր չափորոշչի ներդրման […] ...