Գործադիրը հերթական գումարն է հատկացրել հանրապետության ճանապարհների հիմնանորոգման, վերակառուցման, նախագծման համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 11 2024
  • $
    389.45
  • RUBLE
    3.86
  • 409.74
WEATHER
+13.09 oC

Գործադիրը հերթական գումարն է հատկացրել հանրապետության ճանապարհների հիմնանորոգման, վերակառուցման, նախագծման համար

14:47 21.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ճանապարհների հիմնանորոգման համար ՏԿԵ նախարարությանը հատկացված միջոցներից կատարել վերաբաշխում շուրջ 2,860.3 մլրդ դրամի չափով և ՀՀ կառավարության ներքո նախատեսված միջոցներից ՏԿԵ նախարարությանը հատկացնել նաև շուրջ 901 մլն դրամ (ընդհանուր՝ շուրջ 3,761.3 մլրդ. դրամ)։ Որոշմամբ նախատեսված հիմնանորոգվող ավտոճանապարհների ընդհանուր երկարությունը 16 կմ է, որից միջպետական նշանակության ավտոճանապարհներ` 1.6 կմ, հանրապետական նշանակության ավտոճանապարհներ` 8 կմ, մարզային (տեղական) նշանակության ավտոճանապարհներ՝ 6.4 կմ, իսկ հիմնանորոգվող տրանսպորտային օբյեկտների քանակը՝ 4 հատ է (3 կամուրջ, 1 հենապատ)։

Գումար է հատկացվել հետևյալ շինարարական աշխատանքների համար՝ Սելիմի լեռնանցքի 1,5 կմ երկարությամբ հատվածի վերակառուցում, Սևան քաղաքից Գեղամավան և Ծաղկունք գյուղերով դեպի Հրազդան քաղաք տանող ավտոճանապարհի 18.2 կմ հատվածի հիմնանորոգում (Երևան-Սևան մայրուղու Հրազդան-Սևան հատվածի շրջանցիկ ճանապարհ), Մ-6-ից մինչև Աթան գյուղ տանող ավտոճանապարհի 27.5 կմ հատվածի հիմնանորոգում, Զարինջա – Ձիթհանքով ավտոճանապարհի 4.3 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում, Գավառ քաղաքից դեպի Գանձակ-Սարուխան -Լանջաղբյուր-Գեղարքունիք գյուղեր տանող ավտոճանապարհի 12.9 կմ հատվածի հիմնանորոգում, Գորիս քաղաքից դեպի Վերիշեն – Խոզնավար գյուղեր տանող ավտոճանապարհի 18.3 կմ հատվածի հիմնանորոգում, Որոտան-Խոտ ավտոճանապարհի վերակառուցում, Խնձորեսկ-Ներքին Խնձորեսկ ավտոճանապարհի 10.1 կմ հատվածի հիմնանորոգում, Եղիպատրուշ բնակավայրից դեպի «Մայլեռ» լեռնային հանգստավայր տանող 3 կմ ասֆալտապատ ավտոճանապարհի կառուցում, Աշտարակ քաղաքի միջով անցնող միջպետական նշանակության ավտոճանապարհի շուրջ 4 կմ հատվածի և այդ ճանապարհից սկիզբ առնող 1.6 կմ ընդհանուր երկարությամբ ուղիների հիմնանորոգում, Ապարան քաղաքից դեպի Լուսագյուղ տանող ավտոճանապարհի 3 կմ հատվածի հիմնանորոգում, Սանահին կայարանում քանդված կամրջի փոխարեն պողպատե ֆերմաներով թռիչքային կառուցվածքով ժամանակավոր կամրջի կառուցման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքների իրականացում, Դեպի Ախթալա տանող ավտոճանապարհի վրա Դեբետ գետի հետ հատման հատվածում քանդված կամրջի փոխարեն ժամանակավոր կամրջի կառուցում, Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի Բերդկունք գյուղի տարածքով անցնող 21.5կմ -ում գտնվող փլուզված հողային պաստառի շեպի վերականգնում: Գումար կհատկացվի հետևյալ նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստման և փորձաքննության ծառայությունների համար՝ Երևան-Սևան-Իջևան միջպետական նշանակության ավտոճանապարհի Դիլիջանից դեպի Թեղուտ-Հաղարծին-Գոշ բնակավայրեր տանող հատվածում ջրհեղեղի հետևանքով ողողված և փլուզված թվով 10 տեղամասերի վերակառուցում, Ճամբարակ քաղաքից դեպի Ձորավանք տանող ավտոճանապարհի 25 կմ հատվածում քարաթափման աշխատանքների իրականացում, Նալբանդի թունելի հիմնանորոգում, դեպի Ախթալա բնակավայր տանող պողպատե ֆերմաներով թռիչքային կառուցվածքով 2-րդ կամրջի կառուցում: Գումար կհատկացվի նաև հետևյալ ավարտված աշխատանքների համար՝ Ջերմուկի խաչմերուկից դեպի Վայք տանող ավտոճանապարհի 8.7 կմ հատվածի հիմնանորոգում, Երևան-Եղվարդ- Արագյուղ-Հարթավան- ավտոճանապարհի Երնջատափ գյուղը շրջանցող 1.3 կմ ավտոճանապարհի հիմնանորոգում:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հիմնանորոգված, վերանորոգված հանրային ճանապարհների ինքնակամ վնասման դեպքերին և քննադատել նման երևույթներն անտարբերության մատնելու դեպքերը: Վարչապետը կարևորել է դրանց կանխելու անհրաժեշտությունը: Երկրի ղեկավարը նշել է, որ եղել են դեպքեր, երբ այցերի ընթացքում պարզվել է, որ, օրինակ՝ քաղաքացին, նոր արված ասֆալտը քանդել է: Վարչապետն այդ երևույթները կանխելու գործում ընդգծել է համայնքների ու պարեկային ոստիկանության դերակատարությունը՝ ոստիկաններին հորդորելով չանտեսել նման դեպքերը, իսկ համայնքներին՝ վերահսկողություն իրականացնել իրենց տարածքներում։ «Պարեկային ոստիկանությունը պետության աչքն է։ Եթե նրանք տեսնում են, որ մարդիկ մայրուղի են քանդում, պետք է կանգնեն և հարցնեն՝ արդյոք ունե՞ն թույլտվություն։ Եթե չունեն, աշխատանքը պետք է դադարեցվի, իսկ համայնքները կամ տեսչական մարմինները՝ տեղյակ պահվեն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նշել է, որ նման, ինչպես նաև՝ մայթերը, ճանապարհներն անձնական նպատակներով օգտագործելու դեպքերը հանրային տարածքների նկատմամբ ապապետական վերաբերմունքի հետևանք են:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կոսովոյի հավաքականի տեխնիկական պարտությունը կբողոքարկվի Մարզական արբիտրաժային դատարանում

17:55 21.11.2024

Կոսովոյի հավաքականի տեխնիկական պարտությունը կբողոքարկվի Մարզական արբիտրաժային դատարանում

ՈՒԵՖԱ-ն Կոսովոյի հավաքականին 0-3 հաշվով տեխնիկական պարտություն է գրանցել Ռումինիայի դեմ Ազգերի լիգայի C դիվիզիոնի 5-րդ տուրի խաղում։ Ռումինիայում կայացած հանդիպման ընթացքում հյուրերի ֆուտբոլիստները հեռացել էին խաղադաշտից ու հրաժարվել շարունակել հանդիպումը։ Պատճառը մրցակցի երկրպագուների կողմից սադրանքն էր։ ՈՒԵՖԱ-ն նաև 6 հազար եվրոյով տուգանել է Կոսովոյի ֆուտբոլի ֆեդերացիային։ Կոսովոյի ֆուտբոլի ֆեդերացիան միջադեպից հետո հայտարարել է, որ […] ...

Բարեկամական խմբի անդամները հանդիպել են Հայաստանում Իսպանիայի դեսպանի հետ

17:50 21.11.2024

Բարեկամական խմբի անդամները հանդիպել են Հայաստանում Իսպանիայի դեսպանի հետ

Հայաստանի եւ Իսպանիայի միջեւ առկա է մեծ փոխըմբռնում. ողջունելով Հայաստանում Իսպանիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիկարդո Մարտինես Վասկեսին Հայաստանի խորհրդարանում՝ ասել է Հայաստան-Իսպանիա բարեկամական խմբի ղեկավար Տաթեւիկ Գասպարյանը: Հանդիպումը տեղի է ունեցել նոյեմբերի 21-ին, որին մասնակցել են նաեւ բարեկամական խմբի անդամներ, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Հասմիկ Հակոբյանը, Մերի Գալստյանը, Թագուհի Ղազարյանը, Արմենուհի […] ...

2025թ.-ից կնվազեցվի արցախցիներին տրվող ընդհանրական բնույթի աջակցությունը, կբարձրացվի աջակցության հասցեականությունը

17:46 21.11.2024

2025թ.-ից կնվազեցվի արցախցիներին տրվող ընդհանրական բնույթի աջակցությունը, կբարձրացվի աջակցության հասցեականությունը

Կհիմնանորոգվեն ճանապարհներ, դպրոցներ, մանկապարտեզներ: 2025թ.-ի հունվարից աստիճանաբար նվազեցվելու է արցախցիներին ուղղվող ընդհանրական բնույթի աջակցությունը, բայց բարձրացվելու է աջակցության հասցեականությունը: Նախագծերն ընդունվել են գործադիրի այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Վարչապետն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի պատվիրակությանը

17:41 21.11.2024

Վարչապետն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի եվրամիության հարցերի հանձնաժողովի նախագահ Անտոն Հոֆրայթերի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և գոհունակությամբ նշել, որ վերջին տարիներին Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցությունը տարբեր ոլորտներում կրում է ինտենսիվ բնույթ: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը կարևորել է միջխորհրդարանական համագործակցությունը, այդ թվում՝ միջազգային հարթակներում: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին […] ...

Շանթ Խաչատրյանը ևս եզրափակչի ուղեգիր է նվաճել

17:37 21.11.2024

Շանթ Խաչատրյանը ևս եզրափակչի ուղեգիր է նվաճել

Երևանի մարզահամերգային համալիրում ընթացող ըմբշամարտի բանակայինների աշխարհի 37-րդ առաջնության մրցումային երկրորդ օրը Հայաստանի ներկայացուցիչներից եզրափակչի ուղեգիր է նվաճել նաև Շանթ Խաչատրյանը (72 կգ)։ Ավելի վաղ եզրափակիչ էր դուրս եկել Տիգրան Մինասյանը (55 կգ): Ազատ ոճի ըմբիշեր Հրայր Ալիխանյանը (74 կգ) և Արման Ավագյանը (79 կգ) կպայքարեն բրոնզե մեդալի համար։ Հիշեցնենք, որ բանակայինների ԱԱ-ի առաջին օրը […] ...

Նեթանյահուի գրասենյակը մեղադրել է ՄՔԴ-ին Իսրայելի դեմ ահաբեկչություն քարոզելու մեջ

17:32 21.11.2024

Նեթանյահուի գրասենյակը մեղադրել է ՄՔԴ-ին Իսրայելի դեմ ահաբեկչություն քարոզելու մեջ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի նկատմամբ Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) որոշումը նպաստում է Իսրայելի մեկուսացման քարոզարշավին և նպաստում է հրեական պետության դեմ ահաբեկչական հարձակումներին, ասել է Իսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը, փոխանցում է «ՌԻԱ նովոստի»-ն: «Այսօր ՄՔԴ-ն որոշեց անտեսել Իսրայելի ներկայացրած ապացույցներն ու փաստարկները՝ փաստացիորեն կողմ լինելով Իսրայելի դեմ […] ...

BACK_TO_TOP