14:22 21.11.2024
ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն ընդունել է Համաշխարհային բանկի Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Սանջայ Սրիվաստավային և Կլիմայի գծով ավագ մասնագետ Իրինա Ղափլանյանին։
Հանդիպմանը մասնակցում էին ՓԾ տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանը, Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության պետ Գուրգեն Մարտիրոսյանը։
Ողջունելով հյուրերին՝ ՆԳՆ փրկարար ծառայության ղեկավարը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի պատրաստակամությունը աջակցելու «Նաիրիտ գործարան» ՓԲԸ տարածքում առկա վտանգավոր քիմիական նյութերի կառավարմանն ուղղված աշխատանքներին։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Սանջայ Սրիվաստավան կարևորել է Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ջանքերն ուղղված «Նաիրիտ գործարան» ՓԲԸ տարածքում առկա խնդիրների կարգավորմանը, այնուհետև անդրադարձ կատարել ստեղծված իրավիճակին և հնարավոր լուծումներին։
Կլիմայի գծով ավագ մասնագետ Իրինա Ղափլանյանը ներկայացրել է Բանկի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքները՝ մատնանշելով առաջնահերթությունները։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել ուժերի մոբիլիզացման, իրավիճակի փորձագիտական վերլուծության, տեղանքային քարտեզագրման և գույքագրված խնդիրների լուծման նպատակով Ծրագրի շրջանակներում միջգերատեսչական համագործակցության խթանման հարցերին։
Ներքին գործերի նախարարության անունից, որպես աջակցող կառույց, պայմանավորվածություն է ձեռք բերվել բոլոր ուղղություններով համագործակցությունն ակտիվորեն շարունակել։
16:54 21.11.2024
Հայտնի են դարձել Ուսիկի ու Ֆյուրիի հոնորարները ռևանշ մենամարտում16:49 21.11.2024
Ժամանակավորապես սահմանափակվում է կենդանի խոզերի ներմուծումը16:39 21.11.2024
Որքա՞ն գումար է ծախսում Թիկնիզյանը մեկ ամսում16:20 21.11.2024
Խուան Մատան՝ ամերիկյան ակումբի համասեփականատեր16:16 21.11.2024
Սպիտակ համայնքի Գեղասար բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ16:00 21.11.2024
Մեսսին բոլոր ժամանակների մեծագույն ֆուտբոլիստն է. Ռոդրի15:20 21.11.2024
Լա լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները14:55 21.11.2024
Արսեն Զախարյանը չի ընդգրկվել «Ռեալ Սոսյեդադի» հայտացուցակում14:34 21.11.2024
«Բարսելոնայի» վերադարձը «Կամպ Նոու» հետաձգվում է13:30 21.11.2024
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Վիետնամի նախագահի հետ16:54 21.11.2024
Հայտնի են դարձել Ուսիկի ու Ֆյուրիի հոնորարները ռևանշ մենամարտումՀայտնի են դարձել պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում WBC, WBA, WBO և IBO վարկածներով աշխարհի չեմպիոն Ալեքսանդր Ուսիկի (22-0, 14 նոկաուտ) ու բրիտանացի Թայսոն Ֆյուրիի (34-1-1, 24 նոկաուտ) միջև ռևանշ մենամարտի ֆինանսական մանրամասները։ Ուկրաինացի բռնցքամարտիկը կստանա ընդհանուր հոնորարի 60 տոկոսը (114 միլիոն դոլար), իսկ Ֆյուրին՝ 40 (76 միլիոն դոլար)։ Մենամարտի ընդհանուր հոնորարը կազմելու է 190 […] ...
16:49 21.11.2024
Ժամանակավորապես սահմանափակվում է կենդանի խոզերի ներմուծումըԿառավարությունն ընդունել է որոշում, որով առաջարկվում է ժամանակավոր՝ 6 ամսով քանակական սահմանափակում կիրառել ընտանի տեսակների կենդանի խոզերի՝ քանակով ոչ ավելի, քան 25 հազար հատի նկատմամբ։ Ըստ հիմնավորման՝ ՀՀ-ում ազգաբնակչության կողմից խոզի մսի միջին օրական սպառումը կազմում է 82 տոննա, որից 40-42 տոննա թարմ և պաղեցված խոզի միսն ամբողջությամբ ապահովվում է տեղական արտադրության հաշվին։ Հայաստանի Հանրապետությունում […] ...
16:44 21.11.2024
Ազգային ժողովում հյուրընկալվել է Բունդեսթագի եվրամիության հարցերի հանձնաժողովի նախագահըԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ու Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը նոյեմբերի 21-ին հանդիպել են ԳԴՀ Բունդեսթագի Եվրամիության հարցերի հանձնաժողովի նախագահ Անտոն Հոֆրայթերի գլխավորած պատվիրակության հետ: Սարգիս Խանդանյանը կարեւորել է Գերմանիայի հետ բարեկամական հարաբերությունների, միջխորհրդարանական համագործակցության զարգացումը: Նա բարձր է գնահատել Գերմանիայի օժանդակությունը Հայաստանի ժողովրդավարական օրակարգին` ընդգծելով, որ մեր […] ...
16:39 21.11.2024
Որքա՞ն գումար է ծախսում Թիկնիզյանը մեկ ամսումՄոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը պատմել է, թե մեկ ամսում որքան գումար է ծախսում իր ու ընտանիքի համար։ «Ֆինանսներով ամբողջությամբ զբաղվում է կինս։ Ինձ մոտ գումարներն արագ են սպառվում։ Սովորաբար ծախսում եմ տաքսիի վրա՝ մարզաբազա մեկնելու ու վերադառնալու համար։ Ընտանիքի համար 100-150 հազար ռուբլին բավարար է»,- 25-ամյա ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է […] ...
16:33 21.11.2024
Հաագայի դատարանը Նեթանյահուին և Գալանտին ձերբակալման օրդեր է տվելՄիջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) հինգշաբթի օրը ձերբակալության օրդեր է տվել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին և պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտին, դատարանը հայտարարություն է տարածել «X»-ի իր պաշտոնական էջում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Միջազգային քրեական դատարանի Նախաքննական Պալատը մերժում է Իսրայել պետության իրավասության պահանջները և Բենիամին Նեթանյահուի ու Յոավ Գալանտի ձերբակալման օրդերներ է տալիս՝ մարդկության դեմ […] ...
16:28 21.11.2024
Կիրականացվի պատշաճ անասնաբուժական վերահսկողություն և կանոնակարգված վաճառք. սահմանվել են գյուղատնտեսական կենդանիների շուկաներին ներկայացվող պահանջներըԿառավարությունը սահմանել է գյուղատնտեսական կենդանիների շուկաներին ներկայացվող պահանջները: Ըստ հիմնավորման՝ հանրապետությունում մինչ այժմ գյուղատնտեսական կենդանիների շուկաների գործունեությունը կանոնակարգված չէ: Այսօր վաճառքը տեղի է ունենում զուտ վաճառողի և գնորդի միջև մասնավոր պայմանավորվածության արդյունքում, իսկ այդ գործընթացը վերահսկելի չէ անասնաբույժ մասնագետի կողմից։ Որոշմամբ՝ կստեղծվեն գյուղատնտեսական կենդանիների վաճառքի համար կանոնակարգված շուկաներ՝ պահանջվող նորմերին համապատասխան։ Կենդանիների վաճառքի կանոնակարգված գործունեությունը […] ...