14:00 21.11.2024
Կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ներկայացրին աղքատության գնահատման և զբաղվածության ռազմավարական փոփոխությունների վերաբերյալ նոր մոտեցումները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը կարևորվեց աղքատության հաղթահարման հիմնական ուղին՝ աշխատանքը։
«Աղքատության գնահատման համակարգում մեր ռազմավարությունը հետևյալն է, որ աշխատունակ մարդուն քայլ առ քայլ պետք է հրաժարվենք ընդհանրապես որևէ աջակցություն տրամադրել։ Բայց մյուս կողմից էլ սահմանափակում ունեցող մարդկանց պարագայում պետք է օգնենք, որպեսզի նրանք աշխատանքային հմտություններ ձեռք բերեն։ Կներեք, բայց ժամանակակից աշխարհում նաև սայլակին գամված մարդը կարող է աշխատել և բավականին լավ վաստակել»,-ասաց վարչապետը՝ նշելով, որ սոցիալական փաթեթները շարունակելու են տրամադրվել խոցելի խմբերին։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը մանրամասներ ներկայացրեց աղքատության գնահատման նոր համակարգի մասին։Նախարարն ասաց, որ սոցիալապես խոցելի խմբերը դուրս չեն մնա աջակցության համակարգից։
«Նոր համակարգով բոլոր այն ընտանիքները, որտեղ կլինեն առանձին սոցիալապես խոցելի խմբեր, նրանք դուրս չեն մնալու այդ համակարգից և գործելու է մենթորության սկզբունքը և նաև պայմանավորվել ենք, որ միանգամից այսպես կտրուկ դուրս չենք հանելու այդ համակարգից, այլ մենթորության սկզբունքով փորձելու ենք ուղեկցել։Եվ երբ անձը դիմելու է անապահովության աջակցություն ստանալու համար, մենք այդ դիմումը նախ և առաջ դիտարկելու ենք որպես աշխատանքի դիմում։ Մեր նպատակն է օգնել, հետևել, և միայն կայուն եկամուտ ունենալուց հետո աջակցությունից դուրս բերել այդ անձանց»,-ասաց Նարեկ Մկրտչյանը։
Նախարարը հավելեց, որ զբաղվածության նոր ռազմավարությունը գտնվում է ամփոփման փուլում։ «Միջգերատեսչական քննարկումներից հետո այն կներկայացվի վերջնական տարբերակով՝ առաջարկելով ավելի ռազմավարական և համակարգային մոտեցումներ զբաղվածության ապահովման հարցում»,-ասաց նախարար Մկրտչյանը։
17:26 21.11.2024
Վտանգավոր սննդամթերքի թողարկումը կասեցվել է. ՍԱՏՄ16:54 21.11.2024
Հայտնի են դարձել Ուսիկի ու Ֆյուրիի հոնորարները ռևանշ մենամարտում16:49 21.11.2024
Ժամանակավորապես սահմանափակվում է կենդանի խոզերի ներմուծումը16:39 21.11.2024
Որքա՞ն գումար է ծախսում Թիկնիզյանը մեկ ամսում16:20 21.11.2024
Խուան Մատան՝ ամերիկյան ակումբի համասեփականատեր16:16 21.11.2024
Սպիտակ համայնքի Գեղասար բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ16:00 21.11.2024
Մեսսին բոլոր ժամանակների մեծագույն ֆուտբոլիստն է. Ռոդրի15:20 21.11.2024
Լա լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները14:55 21.11.2024
Արսեն Զախարյանը չի ընդգրկվել «Ռեալ Սոսյեդադի» հայտացուցակում14:34 21.11.2024
«Բարսելոնայի» վերադարձը «Կամպ Նոու» հետաձգվում է13:30 21.11.2024
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Վիետնամի նախագահի հետ17:21 21.11.2024
Մարվել և շրջանառության մեջ է դրվել «Մեծանուն հայեր. Հովհաննես Բադալյանի ծննդյան 100-ամյակ» թեմային նվիրված մեկ նամականիշ«Առնո Բաբաջանյան» համերգասրահում նոյեմբերի 21-ին մարվել և շրջանառության մեջ է դրվել «Մեծանուն հայեր. Հովհաննես Բադալյանի ծննդյան 100-ամյակ» թեմային նվիրված մեկ նամականիշ: Այս մասին տեղեկացնում են Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից: Մարումն իրականացրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի […] ...
17:16 21.11.2024
Խափանման միջոց կալանքի կիրառման դեպքերը նվազել են 6 տոկոսային կետով, իսկ անազատության հետ չկապված խափանման միջոցների կիրառման դեպքերն ավելացել են կրկնակի. ամփոփումՀՀ քննչական կոմիտեն ուսումնասիրել է 2024թ․ առաջին ինը ամիսների ընթացքում իր ստորաբաժանումներում քննվող քրեական վարույթներով խափանման միջոցների կիրառման պրակտիկան։ Արդյունքում արձանագրվել է, որ հարուցված հանրային քրեական հետապնդումների հետ համադրության մեջ խափանման միջոց կալանքի միջնորդությունների ներկայացման դեպքերը նվազել են, իսկ այլ և այլընտրանքային խափանման միջոցների կիրառման դեպքերը՝ ավելացել։ Մասնավորապես՝ նշված ժամանակահատվածում ՀՀ ՔԿ ստորաբաժանումներում քննվել է […] ...
17:11 21.11.2024
Լեբրոն Ջեյմսը հրաժարվել է սոցցանցերից«Լոս Անջելես Լեյքերսի» ամերիկացի բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը հրաժարվել է սոցցանցերից։ Այդ մասին հայտարարել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) պատմության լավագույն ռմբարկուի գործակալը՝ Ռիչ Կլեյմանը։ «Այսօր աշխարհում շատ են ատելությունն ու բացասական երևույթները: Ես չեմ հասկանում, թե ինչու են մի շարք ԶԼՄ-ներ կարծում, որ սպորտի լավագույն լուսաբանումը դրան բացասական մոտեցում ցուցաբերելն է։ Անձամբ ես կարծում եմ, […] ...
17:06 21.11.2024
Բելգիացի քաղաքական գործիչներն Ադրբեջանից պահանջել են ազատել Բաքվում պահվող հայերին և դուրս գալ ՀՀ տարածքներիցԲաքվում ընթացող COP 29-ի առիթով Բելգիայի Դաշնային, Ֆլանդրիայի, Վալոնիայի և Բրյուսելի խորհրդարանների 20 անդամ դիմել է Ադրբեջանի կառավարությանը և COP 29-ին մասնակից Բելգիայի կառավարության պատվիրակությանը` երեք հիմնական պահանջով՝ ազատություն Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիներին, Արցախի հայկական մշակութային ժառանգության պաշտպանություն և ադրբեջանական ուժերի դուրսբերում Հայաստանի Հանրապետությունյան օկուպացված տարածքից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության դեմ ադրբեջանական ցանկացած ագրեսիայի զսպում։ […] ...
17:00 21.11.2024
Երևան քաղաքի քրեական ոստիկանները հայտնաբերել են մեծ քանակի զենք-զինամթերքՆոյեմբերի 20-ին՝ ժամը 17:30-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ 44-օրյա պատերազմի մասնակից է և Դալմայի այգիների ջրատարի մոտ թողել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք: Մեկնել է Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը: Նշված վայրում հայտնաբերել է 9 ատրճանակ, 9 ինքնաձիգ, որոնցից չորսը` ինքնաշեն, 10 հրացան, որոնցից մեկը` ակոսավոր, մեկը` «Մոսին» տիպի, […] ...
16:54 21.11.2024
Հայտնի են դարձել Ուսիկի ու Ֆյուրիի հոնորարները ռևանշ մենամարտումՀայտնի են դարձել պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում WBC, WBA, WBO և IBO վարկածներով աշխարհի չեմպիոն Ալեքսանդր Ուսիկի (22-0, 14 նոկաուտ) ու բրիտանացի Թայսոն Ֆյուրիի (34-1-1, 24 նոկաուտ) միջև ռևանշ մենամարտի ֆինանսական մանրամասները։ Ուկրաինացի բռնցքամարտիկը կստանա ընդհանուր հոնորարի 60 տոկոսը (114 միլիոն դոլար), իսկ Ֆյուրին՝ 40 (76 միլիոն դոլար)։ Մենամարտի ընդհանուր հոնորարը կազմելու է 190 […] ...