Լեբրոն Ջեյմսը հրաժարվել է սոցցանցերից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 11 2024
  • $
    389.45
  • RUBLE
    3.86
  • 409.74
WEATHER
+8.09 oC

Լեբրոն Ջեյմսը հրաժարվել է սոցցանցերից

17:11 21.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Լոս Անջելես Լեյքերսի» ամերիկացի բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը հրաժարվել է սոցցանցերից։ Այդ մասին հայտարարել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) պատմության լավագույն ռմբարկուի գործակալը՝ Ռիչ Կլեյմանը։

«Այսօր աշխարհում շատ են ատելությունն ու բացասական երևույթները: Ես չեմ հասկանում, թե ինչու են մի շարք ԶԼՄ-ներ կարծում, որ սպորտի լավագույն լուսաբանումը դրան բացասական մոտեցում ցուցաբերելն է։ Անձամբ ես կարծում եմ, որ դա ժամանակի անիմաստ վատնում է»,- գրել է Ռիչ Կլեյմանը։

Հիշեցնենք, որ 39-ամյա Լեբրոն Ջեյմսը սոցցանցերում ունի 212 միլիոն հետևորդ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մհեր Գրիգորյանն ընդունել է Իսպանիայի դեսպանին

21:40 21.11.2024

Մհեր Գրիգորյանն ընդունել է Իսպանիայի դեսպանին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին: Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ իր կարևոր առաքելության մեջ: Մհեր Գրիգորյանը կառավարության անունից ցավակցություններ է հայտնել Իսպանիայի արևելյան շրջաններում ավերիչ ջրհեղեղի հետևանքով հարյուրավոր զոհերի կապակցությամբ՝ ընդգծելով, որ Հայաստանը պատրաստակամ է իր հնարավորությունների չափով աջակցելու Իսպանիային […] ...

Մեսսին ինձ համար չորս գլուխ բարձր է Ռոնալդուից. Էնրիկ Մասիպ

21:33 21.11.2024

Մեսսին ինձ համար չորս գլուխ բարձր է Ռոնալդուից. Էնրիկ Մասիպ

Էնրիկ Մասիպը, որը հանդիսանում է «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի խորհրդականը, խոսել է «Ոսկե գնդակ» մրցանակի առանձնահատկությունների մասին։ «Վինիսիուսի մակարդակը շատ բարձր է. Բայց ի՞նչն է գնահատվում մրցանակը հանձնելիս։ Եթե ​​խոսքը լիներ տաղանդի մասին, ապա Վինիսիուսը կարող էր նվաճել «Ոսկե գնդակը»: Բայց այդ ժամանակ Մեսսին կարող էր ունենալ 13 «Ոսկե գնդակ»: Մեսսին ինձ համար չորս գլուխ […] ...

Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանը առավել խիստ է հսկում

21:28 21.11.2024

Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանը առավել խիստ է հսկում

Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը իր առավել խիստ հսկողության տակ է: Լրամշակվել և նոր պահանջներ են ներկայացվել մթերքի տեխնիկական բոլոր բնութագրերի նկատմամբ: Կարևոր բարեփոխումներից մեկն էլ այն է, որ ավարտական փուլում է սննդի պատվերների գրանցման միասնական հարթակի ստեղծումը: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Լիբանանը ԱՄՆ-ից՝ Իսրայելի կողմից ինքնիշխանության հարգման երաշխիքներ է ցանկանում

21:20 21.11.2024

Լիբանանը ԱՄՆ-ից՝ Իսրայելի կողմից ինքնիշխանության հարգման երաշխիքներ է ցանկանում

Լիբանանի իշխանությունները ցանկանում են համոզվել, որ Միացյալ Նահանգները կերաշխավորի Իսրայելի կողմից հարգանքը Լիբանանի ինքնիշխանության նկատմամբ՝ «Հըզբոլլահի» և Իսրայելի միջև հնարավոր զինադադարից հետո, հայտնում է The National-ը՝ հղում անելով աղբյուրներին։ «Հիմա հարցն այն է, թե արդյոք ամերիկյան վարչակազմը կկարողանա երաշխավորել, որ հրադադարի հաստատումից հետո Իսրայելը չի ​​շարունակի խախտել Լիբանանի ինքնիշխանությունը»,-ասել է թերթի աղբյուրը։ Զրուցակիցը նշել է, […] ...

Այդ տարիները երկու մարսեցիների՝ Մեսսիի և Ռոնալդուի ժամանակաշրջանն էր

21:12 21.11.2024

Այդ տարիները երկու մարսեցիների՝ Մեսսիի և Ռոնալդուի ժամանակաշրջանն էր

Իսպանիայի հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին խոսել է իսպանացի ֆուտբոլիստների «Ոսկե գնդակի» նվաճումների մասին: «Իսպանիան ունեցել է պատմության մեծագույն ժամանակաշրջաններից մեկը: 2008-2012-ին այստեղ այստեղ էին ամենաուժեղ ֆուտբոլիստներից մի քանիսը, և տարօրինակ էր, որ մենք միայն մեկ «Ոսկե գնդակ» ունեինք: Բայց այդ տարիները երկու մարսեցիների՝ Մեսսիի և Ռոնալդուի ժամանակաշրջանն էր»,- Ռոդրիի խոսքերն է մեջբերում Diario […] ...

Այնպես չէ, որ Թրամփի ադմինիստրացիայի օրոք ամեն ինչ կործանված է Հայաստանի համար. Առնոլդ Բլեյան

21:04 21.11.2024

Այնպես չէ, որ Թրամփի ադմինիստրացիայի օրոք ամեն ինչ կործանված է Հայաստանի համար. Առնոլդ Բլեյան

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Ժողովրդավարության և անվտանգության հարցերի հայկական կենտրոնի» ղեկավար Առնոլդ Բլեյանին: Անդրադարձ է եղել վերջին օրերի քաղաքական զարգացումներին, այդ թվում ԳԴՀ-ի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի՝ Հայաստան կատարած անսպասելի այցին, Ադրբեջանում ընթացող COP-29-ին, դրա շուրջ տեղի ունեցող գործընթացներին: Հյուրն անդրադարձել է նաև ամերիկյան ընտրությունների հետ կապված հնարավոր քաղաքական վերադասավորումներին, նաև հայ-ադրբեջանական ու տարածաշրջանային խնդիրների […] ...

BACK_TO_TOP