Բարեփոխումների շատ ծավալուն գործընթաց է տեղի ունեցել. Փաշինյանը ներկայացրել է ՆԳ նորանշանակ նախարարին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 12 2024
  • $
    399.59
  • RUBLE
    3.75
  • 420.17
WEATHER
0.09 oC

Բարեփոխումների շատ ծավալուն գործընթաց է տեղի ունեցել. Փաշինյանը ներկայացրել է ՆԳ նորանշանակ նախարարին

12:16 21.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Վահե Ղազարյանին՝ Ներքին գործերի նախարարի պաշտոնում կատարած աշխատանքի և ներդրման համար:

«Պիտի արձանագրեմ, որ պարոն Ղազարյանի դերը Ոստիկանության բարեփոխումների մեկնարկի և հաջող ընթացքի գործում անուրանալի է: Եվ նա, ըստ էության, լինելով Ոստիկանության երկարամյա ծառայող, շատ ուղիղ և մեծ ներդրում է ունեցել Ոստիկանության բարեփոխումների և հետագայում նաև Ներքին գործերի նախարարության ձևավորման գործընթացում: Պիտի արձանագրեմ նաև, որ պարոն Ղազարյանի պաշտոնավարումը, ըստ էության, համընկել է շատ բարդ մի ժամանակաշրջանի հետ. նա նշանակվել է Ոստիկանության պետի պաշտոնում քովիդի համավարակի շրջանում, հետո պատերազմական շրջանը, դրանից հետևող բարդ իրադրությունները և իրավիճակը: Եվ այս ընթացքում նրա կատարած աշխատանքը, իհարկե, բարձր գնահատանքի է արժանի»,-նշել է վարչապետը:

Երկրի ղեկավարը հավելել է, որ, ընդհանուր առմամբ, այս բարդ ժամանակահատվածում Ոստիկանությունը, Ներքին գործերի նախարարությունը Վահե Ղազարյանի առաջնորդությամբ ի վիճակի է եղել պահպանել Հայաստանում իրավակարգը:

«Միևնույն ժամանակ, բարեփոխումների շատ ծավալուն գործընթաց է տեղի ունեցել: Ըստ էության, մեր հանրապետության գոյության ընթացքում թերևս վերջին տարիներին ամենամեծ ներդրումներն են արվել Ոստիկանության, Ներքին գործերի նախարարության համակարգի վրա: Ըստ էության, 90-ականների սկզբից հետո ամենամեծ, ամենամասշտաբային փոփոխությունն է տեղի ունեցել: Եվ այդ բոլոր աշխատանքներն առաջնորդելու համար ես շնորհակալություն եմ հայտնում պարոն Ղազարյանին»,- իր խոսքն ամփոփել է վարչապետը:

Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Ներքին գործերի նորանշանակ նախարար Արփինե Սարգսյանին: Վարչապետի խոսքով՝ Արփինե Սարգսյանը նույնպես Ոստիկանության բարեփոխումների և Ներքին գործերի նախարարության ձևավորման գործում շատ էական ներդրում ունի:

«Դեռևս Արդարադատության նախարարի տեղակալ եղած ժամանակներում նա, ըստ էության, բարեփոխումների բովանդակային աշխատանքում շատ մեծ ներդրում և մասնակցություն է ունեցել: Արդեն նախարարության ձևավորման հենց առաջին օրից զբաղեցրել է նախարարի տեղակալի պաշտոնը և այս ընթացքում, իհարկե, այս պրոցեսի ակտիվ մասնակիցներից է եղել, մարդ, ով, ըստ էության, ամբողջությամբ տիրապետում է բովանդակությանը»,-ասել է երկրի ղեկավարը և համոզմունք հայտնել, որ Արփինե Սարգսյանն այս ընթացքում համակարգում դարձել է յուրային:

Նիկոլ Փաշինյանը հաջողություն է մաղթել այս պատասխանատու պաշտոնը ստանձնելու առիթով և հույս հայտնել, որ Ոստիկանությունը, Փրկարար ծառայությունը, Ներքին գործերի նախարարության մյուս ստորաբաժանումները նույն տեմպով և ջերմեռանդությամբ ներգրավված կլինեն բարեփոխումների գործընթացին:

Վահե Ղազարյանն իր հերթին խորին շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար, Ոստիկանապետի պաշտոնում և Ներքին գործերի նախարարի պաշտոնում իրեն նշանակելու համար:

«Ուզում եմ շնորհավորել տիկին Սարգսյանին այս պաշտոնին նշանակվելու համար և շնորհակալություն հայտնել Ներքին գործերի նախարարության ամբողջ անձնակազմին՝ իմ պաշտոնավարման տարիներին Հայաստանի Հանրապետությանը ծառայելուն անվերապահորեն նվիրված լինելու համար»,-ասել է Վահե Ղազարյանը:

Արփինե Սարգսյանը նույնպես շնորհակալություն է հայտնել վարչապետին բարձր վստահության համար և նշել, որ համակարգում իր ունեցած փորձառությունը և Վահե Ղազարյանի գլխավորությամբ իրականացված հսկայածավալ աշխատանքի արդյունքները թույլ կտան արդյունավետ աշխատել և նոր նվաճումներ արձանագրել ներքին անվտանգության ոլորտում՝ ի շահ Հայաստանի Հանրապետության՝ պահպանելով Կառավարության կողմից որդեգրված սկզբունքներն ու այդ սկզբունքների հիմքում դրված ոգին: «Այս երեք ծառայությունները, որոնք նախարարության ենթակայության տակ են գործում, թերևս հանրության հետ շփման ամենամեծ ազդեցության գոտին ունեն և հետևապես՝ հանրային վստահության տեսանկյունից հանրության ակնկալիքը շատ ավելի շոշափելի է, շատ ավելի տեսանելի է: Պետք է նկատենք, որ վերջին շուրջ երկու տարիների ընթացքում մենք ունենք հանրային վստահության աճ Ներքին գործերի նախարարության նկատմամբ, և ուզում եմ համոզմունք հայտնել, որ նախարարության պրոֆեսիոնալ թիմը՝ իմ գլխավորությամբ, իհարկե, պարոն վարչապետ Ձեր աջակցությամբ, Ձեր վստահությամբ, շարունակելու է հետևողական քայլեր ձեռնարկել այս վստահությունն ավելի ամրապնդելու, հանրային անվտանգության էլ ավելի բարձր մակարդակ երաշխավորելու համար Հայաստանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար: Ձեր գլխավորությամբ, Ձեր առաջնորդությամբ նախարարությունը բավական ծանր և մարտահրավերային փուլ է անցել, և ես վստահ եմ, որ ունենալով Ձեր վստահությունը՝ մենք կշարունակենք թիմի հետ նորանոր նվաճումներ ունենալ»,-ասել է Արփինե Սարգսյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անահիտ Մանասյանը այցելել է Արագածոտնի մարզի եզդիական բնակչություն ունեցող բնակավայրեր

20:48 03.12.2024

Անահիտ Մանասյանը այցելել է Արագածոտնի մարզի եզդիական բնակչություն ունեցող բնակավայրեր

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 2-ին այցելել է Արագածոտնի մարզի եզդիական բնակչություն ունեցող բնակավայրեր, հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Այցը կազմակերպվել է Ազգային ժողովի պատգամավոր, Խորհրդարանում եզդիական համայնքի ներկայացուցիչ, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Ռուստամ Բաքոյանի հետ համատեղ, մասնակցել են Հյաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը, խորհրդարանական հանձնաժողովի անդամ պատգամավորներ»,-ասված […] ...

Սիյարտո. ՆԱՏՕ-ն չպետք է հատի կարմիր գծերը ուկրաինական հակամարտությունում

20:42 03.12.2024

Սիյարտո. ՆԱՏՕ-ն չպետք է հատի կարմիր գծերը ուկրաինական հակամարտությունում

ՆԱՏՕ-ն չպետք է հատի կարմիր գծերը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակում, այդ թվում՝ դառնա հակամարտության մասնակից և մտնի Ռուսաստանի հետ ուղիղ առճակատման մեջ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն, ով Բրյուսելում մասնակցում է Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների գործընկերների հետ հանդիպմանը։ «ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստը տեղի է ունենում առանցքային […] ...

Զինվորական անձնակազմը լքել է Սեուլի խորհրդարանի շենքը

20:30 03.12.2024

Զինվորական անձնակազմը լքել է Սեուլի խորհրդարանի շենքը

Զինվորականները լքել են Հարավային Կորեայի խորհրդարանի շենքը, հաղորդում է Yonhap լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Diet-ի խոսնակ Վու Վոն Սիկին։ Ավելի վաղ խորհրդարանը քվեարկել էր նախագահի կողմից սահմանած ռազմական դրությունը չեղարկելու օգտին: Ռազմական դրությունն արգելում է խորհրդարանի և քաղաքական կուսակցությունների աշխատանքը։ Չորեքշաբթի գիշերը Հարավային Կորեայի նախագահ Յուն Սեոկ Յոլը հայտարարեց ռազմական դրություն մտցնելու մասին՝ «հյուսիսկորեական զորքերը մաքրելու […] ...

Հայտարարվել է «Ազատություն առցանց կոալիցիային» Հայաստանի Հանրապետության միանալու մասին

20:21 03.12.2024

Հայտարարվել է «Ազատություն առցանց կոալիցիային» Հայաստանի Հանրապետության միանալու մասին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցի շրջանակներում հայտարարվել է «Ազատություն առցանց կոալիցիային» Հայաստանի Հանրապետության միանալու մասին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Կոալիցիային անդամակցության համար անհրաժեշտ փաստաթղթերի փոխանակումը տեղի է ունեցել Հայաստանի և Նիդերլանդների ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ՝ հաշվի առնելով հարթակում Նիդերլանդների ընթացիկ նախագահությունը։ Այս կապակցությամբ նախարարները «X» հարթակում կատարել են գրառումներ։ Հայաստանի ԱԳ նախարար […] ...

Կստեղծվեն երեխաներին սեռական շահագործումից և սեռական բռնությունից պաշտպանելուն ուղղված լրացուցիչ երաշխիքներ

20:14 03.12.2024

Կստեղծվեն երեխաներին սեռական շահագործումից և սեռական բռնությունից պաշտպանելուն ուղղված լրացուցիչ երաշխիքներ

ՆԳ նախարարության կողմից մշակվել և e-draft.am կայքում տեղադրվել է «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի նպատակը երեխային սեռական շահագործումից և սեռական բռնությունից պաշտպանելու լրացուցիչ երաշխիքներ ստեղծելն է, այդ թվում՝ երեխաների նկատմամբ ոտնձգություն կատարող անձանց քրեական պատասխանատվությունից ազատելու պրակտիկայի բացառման համար լրացուցիչ օրենսդրական հիմքեր ստեղծելով, հայտնում են ՆԳՆ-ից։ «Հայաստանի Հանրապետության […] ...

Տեղի է ունեցել Խարբերդի մասնագիտացված մանկատան «Ճախրուկ» էթնո երաժշտախմբի առաջին մենահամերգը

20:05 03.12.2024

Տեղի է ունեցել Խարբերդի մասնագիտացված մանկատան «Ճախրուկ» էթնո երաժշտախմբի առաջին մենահամերգը

Այսօր Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է, որի կապակցությամբ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում տեղի է ունեցել Խարբերդի մասնագիտացված մանկատան «Ճախրուկ» էթնո երաժշտախմբի առաջին մենահամերգը՝ նվիրված «Ճախրուկ» մշակութային կենտրոնի գործունեության 5-ամյակին, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, պետական կառույցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ողջունելով […] ...

BACK_TO_TOP