10:35 21.11.2024
Նոյեմբերի 20-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնության բացման հանդիսավոր արարողությունը։
Բացման պարային ներկայացումներից և մասնակից երկրների դրոշների հանդիսավոր շքերթից հետո առաջնության մասնակիցներին, պատվիրակությունների ներկայացուցիչներին և հյուրերին նախ ողջունել է Ռազմական սպորտի միջազգային խորհրդի նախագահ, գնդապետ Ռոլիմ Նիլտոնը։
Խորին շնորհակալություն հայտնելով Հայաստանի Հանրապետությանը հյուրընկալության համար՝ գնդապետ Նիլտոնը նշել է, որ այս առաջնությունը ոչ միայն մրցակցության, այլև նվիրվածության, ընկերասիրության և փոխադարձ հարգանքի տոն է: Հաջողություն մաղթելով բոլոր մասնակիցներին՝ Ռազմական սպորտի միջազգային խորհրդի նախագահը նաև հույս է հայտնել, որ առաջնությունը կլինի միմյանց լավ ճանաչելու, փորձի փոխանակման հնարավորություն՝ լի անմոռանալի տպավորություններով:
Հանդես գալով ողջույնի խոսքով և շնորհավորելով առաջնության մեկնարկի կապակցությամբ՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդգծել է, որ սպորտը համախմբում է մարդկանց ազնիվ մրցակցության, արդար պայքարի, բարությանը ծառայող ուժի, գեղեցիկ նպատակներին միտված կամքի, համերաշխության, հանդուրժողականության և խաղաղության գաղափարի շուրջ, իսկ Հայաստանն իր պատվելի տեղն ունի համաշխարհային սպորտում։ Եվ պատահական չէ, որ մեր երկիրն ու նրա մայրաքաղաք Երևանը երբեք չեն հեռանում մարզական ավանդույթներից:
«Համոզվելու համար բավական է հիշել վերջին մի քանի տարիներին Հայաստանում կազմակերպված սպորտային մեծ իրադարձությունները՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը 2022 թվականին, ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը 2023-ին, իսկ 2027-ին ծանրամարտի աշխարհի առաջնության սպորտային մեծ տոնակատարությունը նույնպես տեղի կունենա Հայաստանում»:
Անդրադարձ կատարելով Հայաստանի սպորտային նվաճումներին՝ նախարարը նշել է, որ միայն այս տարի օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում տարբեր տարիքային խմբերի մեր մարզիկները նվաճել են 334 մեդալ։ Հայաստանի պես փոքր երկիրն ունի նաև 14 օլիմպիական չեմպիոն:
«Մենք անչափ կարևորում ենք Հայաստանի անդամակցությունը խոշորագույն ռազմամարզական կազմակերպությանը՝ Ռազմական սպորտի միջազգային խորհրդին, և հետզհետե ակտիվացնում ենք մեր գործունեությունը կազմակերպության շրջանակում: Եթե նախկինում ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչները մշտապես հյուրընկալվել են այլ պետությունների կողմից, ապա 2019-ից պատկերը փոխվել է. Հայաստանում կազմակերպված ՌՍՄԽ Եվրոպական համաժողովը հյուընկալող երկիր դառնալու մեր առաջին փորձն էր: Իսկ Ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնության կազմակերպումը վկայում է, որ Ռազմական սպորտի միջազգային խորհրդին անդամակցող 140 երկրների շարքում Հայաստանն ունի իր կայուն տեղը: Մենք նախանձախնդիր ենք, որ ընդլայնվի կազմակերպությանն անդամակցող երկրների շարքը, որ ռազմական սպորտը համախմբի նոր ուժեր: Ու ջանադրաբար աշխատում ենք այդ ուղղությամբ»:
Ըստ նախարար Պապիկյանի՝ Հայաստանի համար շատ կարևոր է, որ Ռազմական սպորտի միջազգային խորհրդի գերնպատակն աշխարհում խաղաղություն սփռելն է: Հայաստանը խաղաղության ջատագով է ու խրախուսում է տարբեր երկրների զինվորներին մարզական միջոցառումների շնորհիվ իրար մոտեցնելու և համախմբելու ազնիվ ու առինքնող ջանքերը:
Միջոցառման հանդիսավոր բացմանն էլ հաջորդել են առաջնության մասնակից տարբեր քաշային կարգերի ըմբշամարտիկների եզրափակիչ գոտեմարտերը, որոնց արդյունքների հիման վրա էլ պարգևատրվել են ուժեղագույնները։
12:51 21.11.2024
Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով12:37 21.11.2024
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. փրկարարները հայտնաբերել են այրված դիՆոյեմբերի 21-ին, ժամը 10:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Արտաշար գյուղում` գնացնքերի կայանման մոտակայքում, ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին և բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:20-ին, մարվել՝ 11:40-ին: Փրկարարները հայտնաբերել են այրված դի: ...
12:16 21.11.2024
Բարեփոխումների շատ ծավալուն գործընթաց է տեղի ունեցել. Փաշինյանը ներկայացրել է ՆԳ նորանշանակ նախարարինՆիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Վահե Ղազարյանին՝ Ներքին գործերի նախարարի պաշտոնում կատարած աշխատանքի և ներդրման համար: «Պիտի արձանագրեմ, որ պարոն Ղազարյանի դերը Ոստիկանության բարեփոխումների մեկնարկի և հաջող ընթացքի գործում անուրանալի է: Եվ նա, ըստ էության, լինելով Ոստիկանության երկարամյա ծառայող, շատ ուղիղ և մեծ ներդրում է ունեցել Ոստիկանության բարեփոխումների և հետագայում նաև Ներքին գործերի նախարարության ձևավորման […] ...
12:09 21.11.2024
Արդեն անցել են այն ժամանակները, երբ մենք նման նշանակումների դեպքում ասում ենք երիտասարդ և անփորձ. Փաշինյանը ներկայացրել է ՏԿԵ նախարարինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Դավիթ Խուդաթյանին: Նիկոլ Փաշինյանը նախ շնորհակալություն է հայտնել Գնել Սանոսյանին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնում գործունեության և ներդրման համար: «Պարոն Սանոսյանի ներդրումը և գործունեության ծավալը մեծ է: Նրա նախարար եղած շրջանում ահռելի ծավալի շինարարական աշխատանքներ են սկսվել, իրականացվել և ավարտվել, որոնք […] ...
12:02 21.11.2024
Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումիցՆոյեմբերի 20-ին, ժամը 21:46-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում ձին արգելափակվել է խրամափոսի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Փրկարարները կենդանուն դուրս են բերել արգելափակումից: ...
11:50 21.11.2024
Չեմ կասկածում, որ հավաքականը Նեյմարի գալուց հետո ավելի լավը կդառնա. Դորիվալ ԺունիորԲրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դորիվալ Ժունիորը խոսել է Նեյմարի հնարավոր վերադարձի մասին: Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալի» 32-ամյա հարձակվողը ծանր վնասվածքից հետո ընդամենը 2 հանդիպում էր անցկացրել և նորից վնասվածք ստացել ու դուրս էր մնացել շարքից: «Երբեք չեմ թաքցրել, որ հիացած եմ Նեյմարի խաղով: Բոլորս էլ գիտենք, որ նա մեծ տաղանդ է: Հույս ունեմ, որ նա […] ...