09:05 21.11.2024
Չորեքշաբթի օրը Իլոն Մասկը հայտարարել է, որ ինքը ուղղակի ազդեցություն չունի այն բանի վրա, թե ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ում կառաջադրի իր նոր վարչակազմում նախարարների պաշտոնների համար։
«Ես կցանկանայի հստակեցնել, որ թեև ես արտահայտել եմ իմ կարծիքը կաբինետի որոշ թեկնածուների վերաբերյալ, շատ որոշումներ կայացվում են առանց իմ իմացության և 100%-ով կախված են նախագահից»,-գրել է նա X-ում: Այսպես է միլիարդատերը մեկնաբանել The New York Post-ի հոդվածը, որտեղ նշվում է, որ ինքը Թրամփի մերձավոր դաշնակիցն է և ազդում է ապագա ամերիկյան վարչակազմում նշանակումների վրա։
Ավելի վաղ NBC-ն՝ հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Թրամփի շրջապատում արդեն սկսել են հոգնել Մասկի ազդեցությունից և քաղաքական գործչի կողքին նրա մշտական ներկայությունից։ NBC-ի աղբյուրի համաձայն՝ Մասկը գործում է որպես ԱՄՆ համանախագահ՝ ակտիվորեն առաջ տանելով Թրամփի երկրորդ ժամկետի իր տեսլականը։
11:33 21.11.2024
Մահացել է Մեծ Բրիտանիայի նախկին փոխվարչապետ Ջոն Պրեսկոտը11:33 21.11.2024
Մահացել է Մեծ Բրիտանիայի նախկին փոխվարչապետ Ջոն Պրեսկոտը86 տարեկան հասակում մահացել է Մեծ Բրիտանիայի նախկին փոխվարչապետ Ջոն Պրեսկոտը։ Այս մասին հայտնում է BBC հեռարձակող կորպորացիան ՝ հղում անելով նրա ընտանիքի ներկայացուցիչներին։ Նրանց խոսքով՝ Պրեսկոտը տառապել է Ալցհեյմերի հիվանդությամբ և մահացել ծերանոցում։ Ինչպես նշվել է, Լեյբորիստական կուսակցության վետերանը և արհմիությունների նախկին ակտիվիստը, երբ գտնվում էր կառավարությունում, օգնել է հարթել սուր հակասությունները Լեյբորիստների և […] ...
11:25 21.11.2024
Ուկրաինայի հակամարտությունը չի ավարտվի մարտի դաշտում․ Ֆրանսիական հետախուզության ղեկավարՈւկրաինայում հակամարտությունը չի լուծվի մարտի դաշտում։ Այսպիսի գնահատական է տվել Ֆրանսիայի արտաքին հետախուզության տնօրեն Նիկոլա Լերները Le Point ամսագրին տված հարցազրույցում «Ես վստահ եմ երկու բանում. առաջին՝ այս պատերազմը մարտի դաշտում չի ավարտվի, ինչպիսին էլ լինի հակամարտության դինամիկան մարտավարական առումով, ոչ ոք չի սպասում, որ երկու պետություններից մեկը ռազմական պարտություն կկրի», – ասել է Լերները։ […] ...
11:20 21.11.2024
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իսրայելին սպանության թույլտվություն է տվելՄիացյալ Նահանգները, ըստ էության, թույլ տվեց Իսրայելին շարունակել սպանել խաղաղ բնակիչներին Գազայի հատվածում և Լիբանանում՝ օգտագործելով իր վետոյի իրավունքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, երբ անկլավում հրադադարի կոչ անող բանաձևի քվեարկություն էր ընթանում: Նման կարծիք է հայտնել Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ «Միացյալ Նահանգները փաստացի արտոնագիր է տվել Իսրայելին շարունակելու սպանությունները Գազայի հատվածում և Լիբանանում։ Այս […] ...
11:12 21.11.2024
Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոցՆոյեմբերի 20-ին, ժամը 6-ի սահմաններում, Վանաձոր-Դիլիջան ճանապարհի 20-րդ կմ-ին «Լադա» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Վարորդը՝ 33-ամյա Արթուր Խ.-ն, մահացել է, իսկ երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն: ...
11:04 21.11.2024
Նոյեմբերյան համայնքի Ոսկեպար բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՆոյեմբերի 22-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Ոսկեպար բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ: ...
10:57 21.11.2024
Վարորդական վկայական ստանալու համար օգտատիրոջ հաշվեհամարին գումար էր փոխանցելՆոյեմբերի 16-ին, ժամը 15-ին, Երևանի Հաշվառման-քննական բաժնում կաշառք տալու հիմնավոր կասկածի առկայությամբ ձերբակալվել և Երևան քաղաքի Էրեբունու բաժին է տեղափոխվել Հրազդանի բնակիչ 23-ամյա մի երիտասարդ։ Նա հայտնել է, որ մեկ շաբաթ առաջ «ՏիկՏոկ» սոցիալական ցանցում նկատել է գովազդ՝ 300 հազար դրամ գումարի դիմաց վարորդական իրավունքի վկայական արագ ձեռք բերելու վերաբերյալ։ Կանխամտածված կեղծ գովազդի զոհ դարձած […] ...