23:50 20.11.2024
Առաջիկա երկու տասնամյակում աշխարհի բեռնատար ինքնաթիռների պարկը կավելանա մոտ 67%-ով՝ մինչև 3,9 հազար՝ նախորդ տարվա 2,34 հազարի դիմաց, կանխատեսում է Boeing ընկերությունը։
Ակնկալվում է, որ օդային բեռների ծավալները կավելանան նաև 4% CAGR-ով մինչև 2043 թվականը, հաշվի առնելով ուժեղ շուկան, որը գերազանցում է մինչհամաճարակային մակարդակը, ասվում է World Air Cargo Forecast-ում (WACF):
«Քանի որ ավիացիան ապրանքների տեղափոխման ամենաարագ և հուսալի միջոցն է, օդային բեռների կայուն աճը վերադառնում է երկարաժամկետ միտումի։ Առաջիկա 20 տարիների ընթացքում բեռնափոխադրումների շարունակական պահանջարկը խթանող բազմաթիվ գործոններ կլինեն, ներառյալ զարգացող շուկաների ընդլայնումը և արտադրության և էլեկտրոնային առևտրի համաշխարհային աճը»,-ասել է Boeing-ի կոմերցիոն մարքեթինգի փոխնախագահ Դարեն Հալստը:
Արևելյան և Հարավային Ասիայի շուկաները կտեսնեն տարեկան տրաֆիկի ամենաարագ աճը, որը պայմանավորված կլինի տնտեսական աճով և սպառողների պահանջարկով, կանխատեսում է Boeing-ը:
Քանի որ ակնկալվում է, որ Ասիա-Խաղաղօվկիանոսյան նավատորմը գրեթե կեռապատկվի, տարածաշրջանի փոխադրողները կպահանջեն ամենաշատ մատակարարումները (980 ինքնաթիռ): Երկրորդ տեղը կզբաղեցնի Հյուսիսային Ամերիկան (955 ինքնաթիռ): Այս երկու տարածաշրջանները կկազմեն համաշխարհային մատակարարումների ավելի քան երկու երրորդը:
Բեռնատար ինքնաթիռների թվի աճը պայմանավորված կլինի նաև էքսպրես-առաքման շուկայի դրական դինամիկայով՝ էլեկտրոնային առևտրի բումի պայմաններում:
Առաջիկա երկու տասնամյակների ընթացքում բեռնատար ինքնաթիռների մատակարարումները կկազմեն 2 845 միավոր, այդ թվում՝ ավելի քան 1 հազար նոր և 1,84 հազար ինքնաթիռ՝ փոխակերպված մարդատար ինքնաթիռներից: Դրանցից գրեթե կեսը (45%) կփոխարինի ներկայումս գործող օդանավերին, նշվում է զեկույցում:
10:09 21.11.2024
Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 21-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 388 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 409 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 414 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․9 դրամ: ...
10:00 21.11.2024
NHL-ի հոկեյիստների 98 տոկոսը ցանկանում է, որ Օվեչկինը գերազանցի Գրետցկիի ռեկորդըThe Athletic-ի լրագրողներն անանուն հարցում են անցկացրել Հոկեյի ազգային լիգայի (NHL) խաղացողների միջև: Նրանց հարցրել են, թե արդյո՞ք հոկեյիստները կցանկանան, որ Ալեքսանդր Օվեչկինը գերազանցի Ուեյն Գրետցկիի ռմբարկուական ռեկորդը: Կանադացին NHL-ում 894 գոլ է խփել: Օվեչկինին 26 գոլ է մնացել Գրետցկիին ռեկորդը գերազանցելու համար: Ռուս հոկեյիստը 868 գոլ է խփել: ...
09:58 21.11.2024
Տիգրան Դադունցը՝ արդարադատության նախարարի տեղակալՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Տիգրան Դադունցը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Տիգրան Դադունցին նշանակել արդարադատության նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ: ...
09:50 21.11.2024
Կիևում մի քանի դեսպանատներ փակվել են ռուսական հարձակման սպառնալիքի պատճառովԿիևում մի քանի դեսպանատներ փակվել են ռուսական հարձակման սպառնալիքի պատճառով, հայտնում է Reuters-ը։ ԱՄՆ-ը մեկ օրով դադարեցրել է դիվանագիտական առաքելության աշխատանքը, որին հաջորդել են Իսպանիան, Իտալիան և Հունաստանը։ Չորեքշաբթի օրը Ուկրաինայի մայրաքաղաքում ամերիկյան դեսպանատունը փակվել է «պոտենցիալ նշանակալի օդային հարձակման մասին հատուկ տեղեկատվության» պատճառով, իսկ անձնակազմին կարգադրվել է քողարկված մնալ: Դա տեղի է ունեցել մեկ […] ...
09:42 21.11.2024
Բրիտանական առաջին հրթիռներն արդեն օգտագործվել են ռուսական տարածքի ուղղությամբ. BBCՄեծ Բրիտանիայի կողմից մատակարարված Storm Shadow հրթիռներն առաջին անգամ օգտագործվել են Ռուսաստանում թիրախների դեմ, հաղորդում է BBC-ն։ Հուլիսին, Սթարմերի հետ իր առաջին հանդիպումից հետո, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել էր, որ Լոնդոնը պատրաստ է թույլ տալ «Storm Shadow» հրթիռների օգտագործումը Ռուսաստանի տարածքին հարվածելու համար։ Սթարմերը ուղղակիորեն չի հաստատել դա, սակայն ասել է, որ Կիևը պետք […] ...
09:36 21.11.2024
«Նապոլին» հույս ունի երկարաձգել պայմանագիրը Կվարացխելիայի հետԻտալական «Նապոլին» հույս ունի երկարաձգել պայմանագիրը Վրաստանի հավաքականի հարձակվող Խվիչա Կվարացխելիայի հետ։ «Մենք ցանկանում ենք երկարաձգել պայմանագիրը, որպեսզի արժանին մատուցենք Կվարացխելիային։ Դեռ բանակցային գործընթացում ենք։ Եթե հիմա չկարողանանք հասնել համաձայնության, կքննարկենք հարցը հաջորդ տարվա ամռանը»,- «Նապոլիի» մարզական տնօրեն Ջովանի Մաննայի խոսքերը մեջբերում է Ֆաբրիցիո Ռոմանոն։ Կվարացխելիան «Նապոլիում» է հանդես գալիս 2022 թվականից։ 23-ամյա ֆուտբոլիստի գործող […] ...