23:46 20.11.2024
Հունաստանը նախատեսում է արագացնել ավելի քան 10 տարի առաջ երկրում ֆինանսական ճգնաժամի ժամանակ առաջացած պարտքերի մարումը։
Աթենքը մտադիր է 2025 թվականի սկզբին մարել առնվազն 5 միլիարդ եվրոյի պարտատոմսեր, երկուշաբթի ասել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Bloomberg-ի կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ։ Խոսքը 2033-2042 թվականներին մարման ժամկետով պարտատոմսերի մասին է։
«Մենք մեծ ուշադրություն ունենք հարկաբյուջետային կարգապահության վրա»,-ասel 1 Միցոտակիսը՝ նշելով, որ պարտքի վաղաժամկետ մարումները «վստահության ազդանշան են» կառավարության պետական ֆինանսների նկատմամբ:
Հունաստանի պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը մնում է ամենաբարձրը եվրոգոտում, սակայն երկիրը վերջին տարիներին լուրջ տնտեսական առաջընթաց է գրանցել: Համաճարակից հետո Հունաստանի ՀՆԱ-ի աճի տեմպերը ամեն տարի գերազանցում են ամբողջ եվրոգոտու ցուցանիշը, և կանխատեսումները ցույց են տալիս, որ դա կշարունակվի մինչև 2025 և 2026 թվականները:
Եվրահանձնաժողովի կանխատեսման համաձայն՝ 2025 թվականին Հունաստանի ՀՆԱ-ն կաճի 2,3 տոկոսով, իսկ 2026 թվականին՝ 2,2 տոկոսով։ Միաժամանակ ԵՀ-ն ակնկալում է, որ 2025-ին և 2026-ին եվրագոտու ՀՆԱ-ն կավելանա համապատասխանաբար 1,3%-ով և 1,6%-ով:
Ֆինանսական ճգնաժամի գագաթնակետին, որը սպառնում էր Հունաստանի անդամակցությանը եվրոգոտուն, երկրում գործազրկությունը մոտ 30% էր: 2024 թվականին այն կկազմի 10,5%, իսկ 2028 թվականին կանխատեսվում է անկում մինչև 8,5%։
Ճգնաժամի ընթացքում երկրի կառավարության կողմից ներդրված կամ բարձրացված շատ հարկեր իջեցվել կամ վերացվել են, իսկ նվազագույն աշխատավարձը 2019 թվականի ամսական 650 եվրոյից հասել է ամսական 830 եվրոյի:
Հունաստանի տասնամյա պետական պարտատոմսերի եկամտաբերությունը երկուշաբթի օրը կազմել է տարեկան 3,24%, ինչը մոտավորապես համապատասխանում է եվրոգոտու համադրելի երկրների արժեթղթերի տոկոսադրույքներին։ 10-ամյա գերմանական պարտատոմսերի եկամտաբերության հավելավճարը կազմում է ընդամենը 85 բազիսային կետ, ինչը ամենացածրն է 2008 թվականից ի վեր:
2023 թվականին Հունաստանը վերականգնեց իր ներդրումային վարկանիշը։
11:04 21.11.2024
Նոյեմբերյան համայնքի Ոսկեպար բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՆոյեմբերի 22-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Ոսկեպար բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ: ...
10:57 21.11.2024
Վարորդական վկայական ստանալու համար օգտատիրոջ հաշվեհամարին գումար էր փոխանցելՆոյեմբերի 16-ին, ժամը 15-ին, Երևանի Հաշվառման-քննական բաժնում կաշառք տալու հիմնավոր կասկածի առկայությամբ ձերբակալվել և Երևան քաղաքի Էրեբունու բաժին է տեղափոխվել Հրազդանի բնակիչ 23-ամյա մի երիտասարդ։ Նա հայտնել է, որ մեկ շաբաթ առաջ «ՏիկՏոկ» սոցիալական ցանցում նկատել է գովազդ՝ 300 հազար դրամ գումարի դիմաց վարորդական իրավունքի վկայական արագ ձեռք բերելու վերաբերյալ։ Կանխամտածված կեղծ գովազդի զոհ դարձած […] ...
10:49 21.11.2024
Երբ կանցկացվի ձմեռային զորակոչն ու զորացրումըԿառավարության որոշմամբ՝ 2024 թվականի ձմեռային զորակոչը կանցկացվի 2024 թվականի նոյեմբերի 25-ից մինչև 2025 թվականի հունվարի 31-ը։ Որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության նոյեմբերի 21-ի նիստի օրակարգում։ Պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայության կենթարկվեն այն արական սեռի քաղաքացիները, որոնց 18 տարին լրանում է մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը կամ որոնց տարկետման ժամկետը ավարտվում է նշված ժամկետում։ Նախատեսվում […] ...
10:41 21.11.2024
Նիկոլ Փաշինյանը ՆԳ նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Արփինե ՍարգսյանինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ներքին գործերի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Արփինե Սարգսյանին։ Վարչապետն իր էջում համապատասխան տեսանյութ է հրապարակել։ ...
10:35 21.11.2024
Հայաստանի համար շատ կարևոր է, որ Ռազմական սպորտի միջազգային խորհրդի գերնպատակն աշխարհում խաղաղություն սփռելն է․ ՊապիկյանՆոյեմբերի 20-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնության բացման հանդիսավոր արարողությունը։ Բացման պարային ներկայացումներից և մասնակից երկրների դրոշների հանդիսավոր շքերթից հետո առաջնության մասնակիցներին, պատվիրակությունների ներկայացուցիչներին և հյուրերին նախ ողջունել է Ռազմական սպորտի միջազգային խորհրդի նախագահ, գնդապետ Ռոլիմ Նիլտոնը։ Խորին շնորհակալություն հայտնելով Հայաստանի Հանրապետությանը հյուրընկալության համար՝ գնդապետ Նիլտոնը նշել […] ...
10:28 21.11.2024
Մեկ օրում գրանցվել է 19 ՃՏՊ․ 1 մարդ զոհվել է, 24-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 20-21-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 129 դեպք, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 40, թմրանյութի հայտնաբերման՝ 17, մարմնական վնասվածք պատճառելու՝ 11, խարդախության՝ 10, ֆիզիկական ներգործության ու անձնական ունեցվածքի գողության` 8-ական, […] ...