23:24 20.11.2024
Սուրճի համաշխարհային արտահանումը 2023/24 մարքեթինգային սեզոնում (հոկտեմբեր-սեպտեմբեր) աճել է 11,7%-ով՝ մինչև 137,27 մլն պարկ (յուրաքանչյուրը 60 կգ), ասվում է Սուրճի միջազգային կազմակերպության (ICO) զեկույցում։
Այդ թվում՝ կանաչ (չբոված) սուրճի առաքումները աճել են 11,8%-ով՝ մինչև 123,75 մլն պարկ։
Մակրոշրջաններից Հարավային Ամերիկան պահպանում է իր դիրքը որպես սուրճի խոշորագույն արտահանող՝ ավելացնելով մատակարարումները 30,7%-ով՝ մինչև 66,13 միլիոն պարկ 2023/24 սեզոնին: Մասնավորապես, Բրազիլիան արձանագրել է սուրճի ռեկորդային առաքումներ՝ 49,03 մլն պարկ:
Ավարտված սեզոնում Ասիայից և Օվկիանիայից սուրճի վաճառքը նվազել է 6,7%-ով (մինչև 40,62 մլն պարկ), մինչդեռ Աֆրիկայում մատակարարումները ավելացել են 17,3%-ով (մինչև 16,02 մլն պարկ):
11:12 21.11.2024
Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոցՆոյեմբերի 20-ին, ժամը 6-ի սահմաններում, Վանաձոր-Դիլիջան ճանապարհի 20-րդ կմ-ին «Լադա» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Վարորդը՝ 33-ամյա Արթուր Խ.-ն, մահացել է, իսկ երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն: ...
11:04 21.11.2024
Նոյեմբերյան համայնքի Ոսկեպար բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՆոյեմբերի 22-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Ոսկեպար բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ: ...
10:57 21.11.2024
Վարորդական վկայական ստանալու համար օգտատիրոջ հաշվեհամարին գումար էր փոխանցելՆոյեմբերի 16-ին, ժամը 15-ին, Երևանի Հաշվառման-քննական բաժնում կաշառք տալու հիմնավոր կասկածի առկայությամբ ձերբակալվել և Երևան քաղաքի Էրեբունու բաժին է տեղափոխվել Հրազդանի բնակիչ 23-ամյա մի երիտասարդ։ Նա հայտնել է, որ մեկ շաբաթ առաջ «ՏիկՏոկ» սոցիալական ցանցում նկատել է գովազդ՝ 300 հազար դրամ գումարի դիմաց վարորդական իրավունքի վկայական արագ ձեռք բերելու վերաբերյալ։ Կանխամտածված կեղծ գովազդի զոհ դարձած […] ...
10:49 21.11.2024
Երբ կանցկացվի ձմեռային զորակոչն ու զորացրումըԿառավարության որոշմամբ՝ 2024 թվականի ձմեռային զորակոչը կանցկացվի 2024 թվականի նոյեմբերի 25-ից մինչև 2025 թվականի հունվարի 31-ը։ Որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության նոյեմբերի 21-ի նիստի օրակարգում։ Պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայության կենթարկվեն այն արական սեռի քաղաքացիները, որոնց 18 տարին լրանում է մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը կամ որոնց տարկետման ժամկետը ավարտվում է նշված ժամկետում։ Նախատեսվում […] ...
10:41 21.11.2024
Նիկոլ Փաշինյանը ՆԳ նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Արփինե ՍարգսյանինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ներքին գործերի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Արփինե Սարգսյանին։ Վարչապետն իր էջում համապատասխան տեսանյութ է հրապարակել։ ...
10:35 21.11.2024
Հայաստանի համար շատ կարևոր է, որ Ռազմական սպորտի միջազգային խորհրդի գերնպատակն աշխարհում խաղաղություն սփռելն է․ ՊապիկյանՆոյեմբերի 20-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնության բացման հանդիսավոր արարողությունը։ Բացման պարային ներկայացումներից և մասնակից երկրների դրոշների հանդիսավոր շքերթից հետո առաջնության մասնակիցներին, պատվիրակությունների ներկայացուցիչներին և հյուրերին նախ ողջունել է Ռազմական սպորտի միջազգային խորհրդի նախագահ, գնդապետ Ռոլիմ Նիլտոնը։ Խորին շնորհակալություն հայտնելով Հայաստանի Հանրապետությանը հյուրընկալության համար՝ գնդապետ Նիլտոնը նշել […] ...