23:16 20.11.2024
«Չենթարկված Ֆրանսիա» ձախակողմյան կուսակցությունը կրկին դիմում է ներկայացրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին իշխանությունից հեռացնելու ընթացակարգ սկսելու վերաբերյալ, որը հավանության է արժանացել Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) բյուրոյի կողմից։ Այս մասին հայտնում է AFP-ն։
Պատգամավորներն ակնկալում են, որ այդ մասին բանաձեւ կներկայացնեն նոյեմբերի 28-ին իրենց, այսպես կոչված, խորհրդարանական նիշայի ժամանակ՝ օր, երբ մեկ խմբակցություն է ներկայացնում իր նախաձեռնությունները:
«Օրենսդրական հանձնաժողովի նախագահ Ֆլորան Բուդիեն այժմ պետք է քննարկի նախաձեռնությունը, եթե նա հրաժարվի, կխախտի մեր խիստ սահմանադրական իրավունքը՝ ընտրելու տեքստեր մեր տեղը», – ասել է ԱԺ պատգամավորական խմբակցության ղեկավար Մաթիլդա Պանոն։
Այս կուսակցության ներկայացուցիչները նմանատիպ առաջարկ էին ներկայացրել սեպտեմբերի 17-ին, այն ստացել էր նաև խորհրդարանի ստորին պալատի բյուրոյի կողմից, որտեղ 22 անդամներից 12-ը պատկանում են ձախակողմյան «Նոր ազգային ճակատ» կուսակցությանը։ Նախաձեռնությունը ենթադրում էր երկրի Սահմանադրության 68-րդ հոդվածի համաձայն նախագահին իշխանությունից հեռացնելու ընթացակարգի մեկնարկ։ Այս նորմը նախատեսում է նման սցենար պետության ղեկավարի կողմից իր պարտականությունները չկատարելու դեպքում։ Դա վերաբերում է նաև խորհրդարանի ընդունած օրենքները չհաստատելուն։
Սակայն հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովի օրենսդրական հանձնաժողովը մերժեց ձախերի նախաձեռնությունը՝ այն փոխանցելով խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների համաժողովին, որի մեծամասնությունը որոշեց տեքստը չներկայացնել խորհրդարանում քննարկման։ Այս անգամ բանաձևի նախագիծը պետք է ընթանա նույն ճանապարհով, և, ինչպես նշում է գործակալությունը, քիչ հավանական է, որ արդյունքը տարբերվի։
10:09 21.11.2024
Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 21-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 388 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 409 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 414 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․9 դրամ: ...
10:00 21.11.2024
NHL-ի հոկեյիստների 98 տոկոսը ցանկանում է, որ Օվեչկինը գերազանցի Գրետցկիի ռեկորդըThe Athletic-ի լրագրողներն անանուն հարցում են անցկացրել Հոկեյի ազգային լիգայի (NHL) խաղացողների միջև: Նրանց հարցրել են, թե արդյո՞ք հոկեյիստները կցանկանան, որ Ալեքսանդր Օվեչկինը գերազանցի Ուեյն Գրետցկիի ռմբարկուական ռեկորդը: Կանադացին NHL-ում 894 գոլ է խփել: Օվեչկինին 26 գոլ է մնացել Գրետցկիին ռեկորդը գերազանցելու համար: Ռուս հոկեյիստը 868 գոլ է խփել: ...
09:58 21.11.2024
Տիգրան Դադունցը՝ արդարադատության նախարարի տեղակալՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Տիգրան Դադունցը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Տիգրան Դադունցին նշանակել արդարադատության նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ: ...
09:50 21.11.2024
Կիևում մի քանի դեսպանատներ փակվել են ռուսական հարձակման սպառնալիքի պատճառովԿիևում մի քանի դեսպանատներ փակվել են ռուսական հարձակման սպառնալիքի պատճառով, հայտնում է Reuters-ը։ ԱՄՆ-ը մեկ օրով դադարեցրել է դիվանագիտական առաքելության աշխատանքը, որին հաջորդել են Իսպանիան, Իտալիան և Հունաստանը։ Չորեքշաբթի օրը Ուկրաինայի մայրաքաղաքում ամերիկյան դեսպանատունը փակվել է «պոտենցիալ նշանակալի օդային հարձակման մասին հատուկ տեղեկատվության» պատճառով, իսկ անձնակազմին կարգադրվել է քողարկված մնալ: Դա տեղի է ունեցել մեկ […] ...
09:42 21.11.2024
Բրիտանական առաջին հրթիռներն արդեն օգտագործվել են ռուսական տարածքի ուղղությամբ. BBCՄեծ Բրիտանիայի կողմից մատակարարված Storm Shadow հրթիռներն առաջին անգամ օգտագործվել են Ռուսաստանում թիրախների դեմ, հաղորդում է BBC-ն։ Հուլիսին, Սթարմերի հետ իր առաջին հանդիպումից հետո, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել էր, որ Լոնդոնը պատրաստ է թույլ տալ «Storm Shadow» հրթիռների օգտագործումը Ռուսաստանի տարածքին հարվածելու համար։ Սթարմերը ուղղակիորեն չի հաստատել դա, սակայն ասել է, որ Կիևը պետք […] ...
09:36 21.11.2024
«Նապոլին» հույս ունի երկարաձգել պայմանագիրը Կվարացխելիայի հետԻտալական «Նապոլին» հույս ունի երկարաձգել պայմանագիրը Վրաստանի հավաքականի հարձակվող Խվիչա Կվարացխելիայի հետ։ «Մենք ցանկանում ենք երկարաձգել պայմանագիրը, որպեսզի արժանին մատուցենք Կվարացխելիային։ Դեռ բանակցային գործընթացում ենք։ Եթե հիմա չկարողանանք հասնել համաձայնության, կքննարկենք հարցը հաջորդ տարվա ամռանը»,- «Նապոլիի» մարզական տնօրեն Ջովանի Մաննայի խոսքերը մեջբերում է Ֆաբրիցիո Ռոմանոն։ Կվարացխելիան «Նապոլիում» է հանդես գալիս 2022 թվականից։ 23-ամյա ֆուտբոլիստի գործող […] ...