22:08 20.11.2024
Լիբանանի դեմ ագրեսիայի դադարեցումը և նրա ինքնիշխանության նկատմամբ հարգանքը պայման են Իսրայելի հետ զինադադարի համաձայնագրի կնքման համար։ Այս մասին հայտարարել է շիական «Հըզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար շեյխ Նաիմ Քասեմը՝ «Al Jadeed» հեռուստաալիքով հեռարձակվող հեռուստաուղերձում։
«Մենք ստացանք բանակցային փաստաթուղթը, ուշադիր կարդացինք այն և արտահայտեցինք մեր մեկնաբանությունները դրա վերաբերյալ, մեր պատասխանը ներկայացվեց ամերիկացի բանագնացին։ Արդյոք դա կհանգեցնի հրադադարի, կախված է Իսրայելի պատասխանից, քանի որ նրա հետ ցանկացած համաձայնություն կախված է երկու պայմանից՝ ագրեսիայի դադարեցում և հարգանք Լիբանանի ինքնիշխանության նկատմամբ»,- ասել է շիա քաղաքական գործիչը։
Քասեմի խոսքով՝ շիա մարտիկները կշարունակեն պայքարել այնքան ժամանակ, քանի դեռ Իսրայելը չի դադարեցնի ռազմական գործողությունները։
«Դիմադրությունը հարձակվելու է թշնամու վրա՝ անկախ նրանից՝ բանակցությունները կհաջողվեն, թե ոչ»,- նշել է քաղաքական գործիչը։
Նա հիշեցրել է, որ «Հըզբոլլահը» նախկինում համաձայնել էր 60-օրյա զինադադարի ամերիկա-ֆրանսիական նախաձեռնությանը, սակայն ի պատասխան Իսրայելը սեպտեմբերի 27-ին սպանեց շարժման նախկին առաջնորդ Շեյխ Հասան Նասրուլլային։
«Մենք երկու տարբերակ ունենք՝ կա՛մ կռվել, կա՛մ հանձնվել»,-ընդգծել է Քասեմը:
Միևնույն ժամանակ նա զգուշացրել է, որ շիա մարտիկները «կհարվածեն Թել Ավիվի կենտրոնին՝ ի պատասխան Բեյրութի յուրաքանչյուր ռմբակոծության»։
Քասեմը հաստատել է, որ «Հըզբոլլահը» բարեկամ պետությունների օգնությամբ կվերակառուցի երկրի հարավում ավերված ավաններն ու քաղաքները։ Նա հավաստիացրել է տուժած բնակչությանը, որ «ամբողջ Լիբանանը կդառնա էլ ավելի գեղեցիկ և ավելի լավը»։
Գլխավոր քարտուղարը նաև հայտարարել է, որ շիական շարժումը «արդյունավետ ներդրում կունենա հանրապետության նոր նախագահի ընտրության գործում»։
10:49 21.11.2024
Երբ կանցկացվի ձմեռային զորակոչն ու զորացրումը10:49 21.11.2024
Երբ կանցկացվի ձմեռային զորակոչն ու զորացրումըԿառավարության որոշմամբ՝ 2024 թվականի ձմեռային զորակոչը կանցկացվի 2024 թվականի նոյեմբերի 25-ից մինչև 2025 թվականի հունվարի 31-ը։ Որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության նոյեմբերի 21-ի նիստի օրակարգում։ Պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայության կենթարկվեն այն արական սեռի քաղաքացիները, որոնց 18 տարին լրանում է մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը կամ որոնց տարկետման ժամկետը ավարտվում է նշված ժամկետում։ Նախատեսվում […] ...
10:41 21.11.2024
Նիկոլ Փաշինյանը ՆԳ նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Արփինե ՍարգսյանինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ներքին գործերի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Արփինե Սարգսյանին։ Վարչապետն իր էջում համապատասխան տեսանյութ է հրապարակել։ ...
10:35 21.11.2024
Հայաստանի համար շատ կարևոր է, որ Ռազմական սպորտի միջազգային խորհրդի գերնպատակն աշխարհում խաղաղություն սփռելն է․ ՊապիկյանՆոյեմբերի 20-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնության բացման հանդիսավոր արարողությունը։ Բացման պարային ներկայացումներից և մասնակից երկրների դրոշների հանդիսավոր շքերթից հետո առաջնության մասնակիցներին, պատվիրակությունների ներկայացուցիչներին և հյուրերին նախ ողջունել է Ռազմական սպորտի միջազգային խորհրդի նախագահ, գնդապետ Ռոլիմ Նիլտոնը։ Խորին շնորհակալություն հայտնելով Հայաստանի Հանրապետությանը հյուրընկալության համար՝ գնդապետ Նիլտոնը նշել […] ...
10:28 21.11.2024
Մեկ օրում գրանցվել է 19 ՃՏՊ․ 1 մարդ զոհվել է, 24-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 20-21-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 129 դեպք, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 40, թմրանյութի հայտնաբերման՝ 17, մարմնական վնասվածք պատճառելու՝ 11, խարդախության՝ 10, ֆիզիկական ներգործության ու անձնական ունեցվածքի գողության` 8-ական, […] ...
10:17 21.11.2024
2024 թ. հոկտեմբերին 20 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումՊետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2024 թվականի հոկտեմբեր ամսվա ընթացքում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը: 2024 թվականի հոկտեմբեր ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 20 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում: Հսկողական միջոցառումների արդյունքում, հարկ վճարողներին ընդհանուր առմամբ առաջադրվել է 8.3 մլն դրամի չափով տուգանք: […] ...
10:09 21.11.2024
Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 21-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 388 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 409 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 414 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․9 դրամ: ...