18:14 20.11.2024
Լսողության խնդիր ունեցող անձանց հասանելի ծառայություններ մատուցելու, նրանց հասարակություն ինտեգրելու, լրացուցիչ հարթակներ և հնարավորություններ ստեղծելու նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակական աշխատանքներ է իրականացնում։
ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանի մասնակցությամբ տեղի է ունեցել «Լսողության խնդիր ունեցող անձանց համար հեռավար թարգմանության մեխանիզմի մշակման և բարելավման» թեմայով կլոր սեղան քննարկումը․ մասնակցել են նախարարության աշխատակիցներ, լսողության խնդիր ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ների և քաղհասարակության ներկայացուցիչներ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտում իրականացվող միջոցառումներն ու ծրագրերը, ինչպես նաև այն հնարավորությունները, որոնք հետագայում լսողության խնդիր ունեցող անձանց համար կդառնան առավել հեշտ շփման, հասարակության մեջ ազատ ներառման, կյանքի բոլոր ոլորտներում ինտեգրման միջոցներ։
Մասնակիցներին ներկայացվել է պիլոտային ձևաչափով իրականացված ժեստերի լեզվի հեռավար (տեսազանգով) զանգերի կենտրոնի և թարգմանչական ծառայության ծրագիրը՝ տարբեր հավելվածների գործարկումն ու առանձնահատկությունները։
Հանդիպման ընթացքում անդրադարձել են նաև նախատեսվող ծրագրերին ու աշխատանքներին, ինչպես նաև ոլորտում առկա խնդիրներին։
Քննարկումը կազմակերպվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ «Դիմոքրասի Ինթերնեյշնլ» կազմակերպության կողմից իրականացվող «Սոցիալական պաշտպանություն, ներառում և հզորացում» ծրագրի շրջանակում։
21:33 20.11.2024
77 կգ քաշային կարգում Աշոտ Խաչատրյանը նվաճել է բրոնզե մեդալ21:28 20.11.2024
Հոսանքանջատումներ նոյեմբերի 21-ին21:33 20.11.2024
77 կգ քաշային կարգում Աշոտ Խաչատրյանը նվաճել է բրոնզե մեդալ77 կգ քաշային կարգում ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Աշոտ Խաչատրյանը հաղթեց Հորդանանի Թագավորության մասնակցին և նվաճեց Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալ։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: ...
21:28 20.11.2024
Հոսանքանջատումներ նոյեմբերի 21-ին«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Դավթաշեն 1-ին թաղ․ 20, 21, 22, 23 շենքեր, Ալիխանյան Եղբայրներ նրբ․ 5, 8 շենքեր, Հալաբյան փ. 22Ա, 22Բ, 24, 26, 34 շենքեր, Շիրազի փ. 18, 20, 22, 24, 26, 28, 30, […] ...
21:20 20.11.2024
Զավթված «գրպանիկները» վերադարձվել են բնակիչներին․ քաղաքապետարանԵրևանում տարիներ շարունակ զավթվել են մայթերը, կանաչ գոտիների համար հատկացված տեղերը և դրանք տարբեր տնտեսվարողներ ծառայեցրել են որպես ավտոկայանատեղիներ: Այս տարի արդեն Կենտրոն վարչական շրջանի մի քանի փողոցներում այդ «գրպանիկները» վերադարձվել են բնակիչներին՝ դրանք բերելով այն տեսքին, որի համար էլ նախատեսված էին: Մանրամասները՝ Երևանի քաղաքապետարանի տեսանյութում։ ...
21:13 20.11.2024
Գասպար Տերտերյանը՝ Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության չեմպիոն67 կգ քաշային կարգում ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Գասպար Տերտերյանը հաղթեց Իրանի Իսլամական Հանրապետության մասնակցին և նվաճեց ոսկե մեդալը՝ դառնալով Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության չեմպիոն: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: ...
21:08 20.11.2024
Մենք Թումանյանի Գիքորը չենք, արժեհամակարգի փոփոխություն է պետք. Շանթ ՀարությունյանԿառավարությունում այս օրերին տեղի են ունենում կադրային վերադասավորումներ: Ի՞նչ սպասել առաջիկայում և նաև ինչու՞ է ձգձգվում հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Այս և այլ հարցերի «Հեռանկարի» տաղավարում անդրադարձել է «Ցեղակրոն» կուսակցության հիմնադիր Շանթ Հարությունյանը: ...
21:00 20.11.2024
ԱՄՆ-ը նոր վետոյով ստորագրեց պաղեստինցիների մահվան համար պատասխանատվության տակ․ ՆեբենզյաՄիացյալ Նահանգները, օգտագործելով վետոյի իրավունքը և արգելափակելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «տասնյակ» ոչ մշտական անդամների կողմից Մերձավոր Արևելքի բանաձևը, ընդունեց իր ողջ պատասխանատվությունը տասնյակ հազարավոր պաղեստինցիների մահվան համար: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։ «Ես դիմում եմ իմ ամերիկացի գործընկերներին․ այսօր դուք վերջապես ընդունեցիք ձեր ամբողջ պատասխանատվությունը տասնյակ հազարավոր անմեղ քաղաքացիների մահվան, […] ...