17:52 20.11.2024
Արդարադատության նախարարությունում այսօր աշխատանքային քննարկում է տեղի ունեցել Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետ Մարինե Յայլախանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի հյուպատոս-գլխավոր քարտուղար Օրելի Մոկյորի մասնակցությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՔԿԱԳ գործակալության լիազորությունների շրջանակներում իրականցվող մի շարք գործառույթներ՝ ընդգծելով ամուսնության, ծննդյան, հայրության ճանաչման և փոխնակ մայրությանն առնչվող կարևոր հարցերը: Գործընկերների օրակարգում են եղել օտարերկրացիների, մասնավորապես՝ Ֆրանսիայի քաղաքացիների համար ՀՀ-ում ամուսնության գրանցման գործընթացը, հայրության ճանաչմանը վերաբերող կարգավորումները, ՔԿԱԳ էլեկտրոնային վկայականների տրամադրման ընթացակարգը և դրանց իսկության ստուգման հնարավորությունները:
Քննարկվել են նաև էլեկտրոնային ապոստիլով փաստաթղթերի վավերացման հարցերը: Կողմերն անդրադարձել են ՀՀ-ում փոխնակ մայրությանն առնչվող իրավահարաբերությունների և վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների միջոցով ծնված երեխաների ծննդի գրանցման առանձնահատկություններին, Հայաստանի և Ֆրանսիայի կողմից տրվող փաստաթղթերի փոխադարձ ճանաչման ընթացակարգին:
21:45 20.11.2024
Թրամփը X-ում հետևորդների թվով առաջ է անցել Թեյլոր Սվիֆթից21:33 20.11.2024
77 կգ քաշային կարգում Աշոտ Խաչատրյանը նվաճել է բրոնզե մեդալ21:40 20.11.2024
Ֆինլանդիայում ձնահյուսքի պատճառով ավելի քան 20 հազար տուն մնացել է առանց էլեկտրականությանՖինլանդիայի մի քանի շրջաններում ավելի քան 20 հազար տուն առանց էլեկտրականության է մնում՝ առատ ձյան հետևանքով։ Այս մասին հայտնում է Energiateollisuus ֆիննական էներգետիկ ընկերությունների ասոցիացիան։ 19։30-ի դրությամբ երկրի 81 շրջանների 20 566 տնային տնտեսություն մնացել է առանց էլեկտրամատակարարման։ Հանրային yle հեռուստաընկերության տվյալներով՝ վատ եղանակը բազմաթիվ վթարների պատճառ է դարձել։ Այսպես, Կուվոլա քաղաքում ավտոճանապարհներից մեկն ամբողջությամբ […] ...
21:33 20.11.2024
77 կգ քաշային կարգում Աշոտ Խաչատրյանը նվաճել է բրոնզե մեդալ77 կգ քաշային կարգում ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Աշոտ Խաչատրյանը հաղթեց Հորդանանի Թագավորության մասնակցին և նվաճեց Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալ։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: ...
21:28 20.11.2024
Հոսանքանջատումներ նոյեմբերի 21-ին«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Դավթաշեն 1-ին թաղ․ 20, 21, 22, 23 շենքեր, Ալիխանյան Եղբայրներ նրբ․ 5, 8 շենքեր, Հալաբյան փ. 22Ա, 22Բ, 24, 26, 34 շենքեր, Շիրազի փ. 18, 20, 22, 24, 26, 28, 30, […] ...
21:20 20.11.2024
Զավթված «գրպանիկները» վերադարձվել են բնակիչներին․ քաղաքապետարանԵրևանում տարիներ շարունակ զավթվել են մայթերը, կանաչ գոտիների համար հատկացված տեղերը և դրանք տարբեր տնտեսվարողներ ծառայեցրել են որպես ավտոկայանատեղիներ: Այս տարի արդեն Կենտրոն վարչական շրջանի մի քանի փողոցներում այդ «գրպանիկները» վերադարձվել են բնակիչներին՝ դրանք բերելով այն տեսքին, որի համար էլ նախատեսված էին: Մանրամասները՝ Երևանի քաղաքապետարանի տեսանյութում։ ...
21:13 20.11.2024
Գասպար Տերտերյանը՝ Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության չեմպիոն67 կգ քաշային կարգում ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Գասպար Տերտերյանը հաղթեց Իրանի Իսլամական Հանրապետության մասնակցին և նվաճեց ոսկե մեդալը՝ դառնալով Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության չեմպիոն: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: ...
21:08 20.11.2024
Մենք Թումանյանի Գիքորը չենք, արժեհամակարգի փոփոխություն է պետք. Շանթ ՀարությունյանԿառավարությունում այս օրերին տեղի են ունենում կադրային վերադասավորումներ: Ի՞նչ սպասել առաջիկայում և նաև ինչու՞ է ձգձգվում հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Այս և այլ հարցերի «Հեռանկարի» տաղավարում անդրադարձել է «Ցեղակրոն» կուսակցության հիմնադիր Շանթ Հարությունյանը: ...