Անհրաժեշտ է ունենալ գիտականորեն կիրթ ու ուժեղ մարզչական կազմ. Կարեն Գիլոյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 11 2024
  • $
    389.19
  • RUBLE
    3.88
  • 410.52
WEATHER
+9.09 oC

Անհրաժեշտ է ունենալ գիտականորեն կիրթ ու ուժեղ մարզչական կազմ. Կարեն Գիլոյան

17:42 20.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայ-ռուսական համալսարանի ֆիզիկական դաստիարակության և առողջ ապրելակերպի ամբիոնը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ այսօր անցկացրել է «Մարզչի կատարելագործման հիմնահարցերը սպորտի զարգացման համատեքստում» խորագրով աշխատաժողով:

Աշխատաժողովին բացման խոսքով հանդես են եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և ՀՌՀ ֆիզիկական դաստիարակության և առողջ ապրելակերպի վարիչ Արմեն Գրիգորյանը:

Կարևորելով նմանօրինակ աշխատաժողովի անցկացումը՝ Կարեն Գիլոյանն ընդգծել է՝ սպորտն այլևս միայն ֆիզիկական վարժությունների համալիր չէ.

«Սպորտն այսօր մեծ գիտություն է, և հաջողության հասնելու համար պետք է կիրառել գիտական առաջընթաց մեթոդներ: Հնարքներ, վարժություններ կատարել գիտեն բոլորը, բայց դրանց կատարման արդյունավետությունից է բխում հաջողության հասնելու կարճ ճանապարհը: Անհրաժեշտ է ունենալ գիտականորեն կիրթ ու ուժեղ մարզչական կազմ, որպեսզի կարողանանք հաջողություններ ակնկալել սպորտում»:

Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև Հայ-ռուսական համալսարանի հագեցած ենթակառուցվածքային պայմաններին, ինչպես նաև ուսանողական սպորտի զարգացման անհրաժեշտությանը: Կարեն Գիլոյանն ընդգծել է՝ սրանք այն պայմաններն են, որոնք կարող են նպաստել պրոֆեսիոնալ սպորտի զարգացմանը:

«Աշխարհն այսօր ձգտում է ակումբային սպորտի զարգացմանը. ամբողջ աշխարհում ուսանողական սպորտը մեծ սպորտի, մեծ նվաճումների հիմք է դառնում: Այսօրինակ պայմաններ են պետք՝ ստեղծելու հենց այն ակումբը, որն ապագայում կմասնակցի ազգային առաջնություններին, իսկ դրա անդամները կընդգրկվեն հավաքականների կազմում և հետո հանդես կգան ազգային հավաքականների դրոշի ներքո՝ ի պատիվ երկրի: Պետության դերը սպորտում անհերքելի է, բայց միայն Կառավարության միջոցներով սպորտ կառուցելն անհնար է: Մասնավորի հետ համագործակցությունը շատ կարևոր է. պետք է ստեղծվեն ակումբներ, որոնք կամաց-կամաց թելադրող կդառնան ազգային առաջնություններում և ներկայացուցիչներ կունենան մեծ սպորտում», – ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալն ու շնորհակալություն հայտնել ՀՌՀ ղեկավարությանը՝ հագեցած ենթակառուցվածք ստեղծելու համար:

Հայ-ռուսական համալսարանի ֆիզիկական դաստիարակության և առողջ ապրելակերպի ամբիոնի վարիչ Արմեն Գրիգորյանը ևս ողջունել է ներկաներին.

«Գիտաժողովի ընթացքում կհնչեն շատ կարևոր ելույթներ, որոնք օգտակար կլինեն մեր մարզիչների համար: Բոլորս շատ լավ գիտենք, որ յուրաքանչյուր արդյունքի 50 տոկոսից ավելին ճիշտ գիտությունն է, սպորտային բժշկությունը: Սպորտային գիտությունը համաշխարհային գիտության մի մասն է, որը սպասարկում է մեր մարզիկներին»:

Նա նաև առանձնահատուկ շեշտել է, որ Հայ-ռուսական համալսարանն ամբողջ ներուժով պատրաստ է թե՛ հոգեբանական, թե՛ ֆիզիկական, թե՛ գիտական առումներով օգնել հավաքականներին, մարզիկներին և մարզիչներին:

Աշխատաժողովին մասնակցել են ներկայացուցիչներ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից, ՀՀ մարզական ֆեդերացիաներից, մարզադպրոցներից, անվանի մարզիկներ, ավելի քան 300 մարզիչներ:

Աշխատաժողովի նպատակն է կատարելագործել մարզիչների գիտելիքները սպորտի հոգեբանության, մանկավարժության, բժշկության և սպորտի կառավարման ոլորտներում: Աշխատաժողովի շրջանակում դասախոսություններ են կարդալու և սեմինարներ են վարելու ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում բազմամյա փորձառություն ունեցող գիտական գործիչներ և ոլորտի փորձառու մասնագետներ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՏԿԵ նախարարի տեղակալը Ժնևում մասնակցում է Հանքարդյունաբերության, հանքանյութերի, մետաղների և կայուն զարգացման միջկառավարական ֆորումի տարեկան ընդհանուր ժողովին

19:00 20.11.2024

ՏԿԵ նախարարի տեղակալը Ժնևում մասնակցում է Հանքարդյունաբերության, հանքանյութերի, մետաղների և կայուն զարգացման միջկառավարական ֆորումի տարեկան ընդհանուր ժողովին

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը Ժնևում մասնակցում է Հանքարդյունաբերության, հանքանյութերի, մետաղների և կայուն զարգացման միջկառավարական ֆորումի (IGF) 20-րդ տարեկան ընդհանուր ժողովին։ Ֆորումը համախմբել է կառավարությունների 300 պատվիրակների, այլ շագագրգիռ ներկայացուցիչների, հանքարդյունաբերության կառավարման և կայուն զարգացման հետ կապված հիմնական խնդիրները քննարկումների և լիագումար նիստերի շրջանակներում լուսաբանելու նպատակով։ ...

Ներկայացվել են քաղաքացիության գործընթացների էլեկտրոնային կառավարման համակարգի բնութագիրը և գործառույթները

18:56 20.11.2024

Ներկայացվել են քաղաքացիության գործընթացների էլեկտրոնային կառավարման համակարգի բնութագիրը և գործառույթները

ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության Քաղաքացիության շնորհման վարչության աշխատակիցները քաղաքացիության գործընթացների թվայնացման թեմայով երկօրյա աշխատաժողով են ունեցել։ Աշխատաժողովին մասնակցել է նաև ծառայության պետ Արմեն Ղազարյանը։ Ծառայության աշխատակիցների հետ քննարկվել են գործընթացի հնարավորությունների, օպտիմալացմամբ պայմանավորված վարչարարության կրճատման, աշխատանքի հետագա արդյունավետության մասին թեմաներ։ Ներկայացվել են քաղաքացիության գործընթացների էլեկտրոնային կառավարման համակարգի բնութագիրը և գործառույթները, համակարգի նպատակներն ու […] ...

«Ինտեր Մայամին» նոր գլխավոր մարզիչ կունենա

18:51 20.11.2024

«Ինտեր Մայամին» նոր գլխավոր մարզիչ կունենա

MLS-ը ներկայացնող «Ինտեր Մայամին» նոր գլխավոր մարզիչ կունենա։ Ամերիկյան ակումբը գլխավորող Խերարդո Մարտինոն անձնական պատճառներով հրաժարական է տալու։ Արգենտինացի մասնագետը «Ինտեր Մայամին» մարզում է 2023 թ. հուլիսից։ Ակումբը նրա գլխավորությամբ 67 խաղում տարել է 38 հաղթանակ, գրանցել 13 ոչ-ոքի, կրել 16 պարտություն, դարձել Լիգայի գավաթակիր։ ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգը ներկայացնող ակումբն այս տարի ռեկորդային` 74 միավորով […] ...

Զինված ուժերի հատուկ նշանակության ջոկատայինների վարժանքները

18:46 20.11.2024

Զինված ուժերի հատուկ նշանակության ջոկատայինների վարժանքները

Արագ ու անվրեպ, հմուտ ու վճռական. այսպիսին են հատուկ ստորաբաժանման մարտիկները: Թե ովքեր են իրականում դիմակի տակ քողարկված անձինք, անհնար է իմանալ, բայց մի բան հայտնի է՝ նրանց համար անհնարին ոչինչ չկա: Հատուկ նշանակության խմբի տղաները մարտավարական պարապմունքներ են անցկացնում: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Գերմանիայի Բունդեսթագի պատվիրակությունը ժամանում է Հայաստան

18:40 20.11.2024

Գերմանիայի Բունդեսթագի պատվիրակությունը ժամանում է Հայաստան

Գերմանիայի Բունդեսթագի անդամ, Եվրամիության հարցերի հանձնաժողովի նախագահ Անտոն Հոֆրայթերի գլխավորած պատվիրակությունը ժամանում է Հայաստան: Պատվիրակության ընդունելությունը կկազմակերպվի նոյեմբերի 20-22-ը: ...

Հայ շախմատիստներից լավագույնը Ռոբերտ Հովհաննիսյանն էր․ ԵԱ

18:35 20.11.2024

Հայ շախմատիստներից լավագույնը Ռոբերտ Հովհաննիսյանն էր․ ԵԱ

Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում ավարտված շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներին չի հաջողվել մեդալ նվաճել։ Հայ շախմատիստներից ամենաբարձր դիրքը զբաղեցրել է Ռոբերտ Հովհաննիսյանը։ Նա վաստակել է 8 միավոր և կիսել 3-13 տեղը, սակայն լրացուցիչ ցուցանիշներով գրավել է 8-րդ տեղը։ Արամ Հակոբյանը 7,5 միավորով գրավել է 24-րդ տեղը, իսկ Մանուել Պետրոսյանը, Էրիկ Գասպարյան ու Շանթ Սարգսյանը 7-ական […] ...

BACK_TO_TOP