15:05 20.11.2024
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 20-ին հանդիպել է դեղագործական ընկերությունների մի շարք ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը։
Նախարարն անդրադարձել է դեղագործական արդյունաբերության զարգացման հնգամյա ծրագրի շրջանակներում իրականացվող պետական աջակցության միջոցառումներին, մասնավորապես՝ «Դեղերի գրանցումների և վերագրանցումների փորձաքննությունների վճարների (տուրքերի) և ծախսերի փոխհատուցման» և «Կլինիկական փորձարկումների, կենսահամարժեքության հետազոտությունների իրականացման փոխհատուցման» ծրագրերին, ինչպես նաև պետական աջակցության այլ միջոցառումների։
Կողմերը քննարկել են ոլորտի զարգացման հնարավորությունները, դեղագործական ոլորտում իրականացվող պետական տնտեսական քաղաքականությունը , ինչպես նաև ներդրումային միջավայրի դիվերսիֆիկացմանն ու բարելավմանը միտված քայլերը։
Երկուստեք ընդգծվել է արտաքին շուկաներում հայկական դեղագործական արտադրանքի ճանաչելիության բարձրացման և միջազգային պահանջարկը բավարարելու համար արտադրության ծավալների ավելացման անհրաժեշտությունը։
Նախարարը շեշտել է պետության և մասնավոր հատվածների սերտ համագործակցության կարևորությունը՝ երկրի տնտեսական միջավայրի բարելավմանը նպաստելու շրջանակներում։
17:42 20.11.2024
Անհրաժեշտ է ունենալ գիտականորեն կիրթ ու ուժեղ մարզչական կազմ. Կարեն ԳիլոյանՀայ-ռուսական համալսարանի ֆիզիկական դաստիարակության և առողջ ապրելակերպի ամբիոնը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ այսօր անցկացրել է «Մարզչի կատարելագործման հիմնահարցերը սպորտի զարգացման համատեքստում» խորագրով աշխատաժողով: Աշխատաժողովին բացման խոսքով հանդես են եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և ՀՌՀ ֆիզիկական դաստիարակության և առողջ ապրելակերպի վարիչ Արմեն Գրիգորյանը: Կարևորելով նմանօրինակ աշխատաժողովի անցկացումը՝ Կարեն Գիլոյանն […] ...
17:36 20.11.2024
Վրաստանի ՍԴ-ն գրանցել է Զուրաբիշվիլիի հայցը խորհրդարանական ընտրությունների վերաբերյալՎրաստանի Սահմանադրական դատարանը գրանցել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայցը խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ։ Ինչպես տեղեկացնում է ekhokavkaza.com-ը, համապատասխան տեղեկությունը հրապարակվել է դատարանի կայքում։ Հայցը ներկայացվել է 19 նոյեմբերին և կապված է հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններում տեղի ունեցած խախտումների հետ։ Այն պետք է քննարկի պլենումը՝ Սահմանադրական դատարանի բոլոր ինը անդամները։ Վրաստանի խորհրդարանի ընտրությունները տեղի են ունեցել հոկտեմբերի […] ...
17:30 20.11.2024
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտնել է Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահների վրա հարձակման մասինՖրանսիան դատապարտել է Լիբանանում ՄԱԿ-ի Ժամանակավոր ուժերի զորակազմի վրա նոյեմբերի 19-ին իրականացված հարձակումը, որի ընթացքում հրթիռներ են կիրառվել, ամենայն հավանականությամբ, «Հեզբոլլահ»-ի կողմից։ Այս մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում: Ըստ հաղորդագրության՝ հարձակման հետևանքով վիրավորվել է ՄԱԿ-ի Ժամանակավոր ուժերի զորակազմից 4 գանացի «կապույտ սաղավարտներ», որոնցից երեքը հոսպիտալացվել է: Մի քանի խաղաղապահ էլ վիրավորվել է վերջին […] ...
17:20 20.11.2024
Հայ սուսերամարտիկները 4 մեդալ են նվաճել ԹբիլիսիումՍուսերամարտի Հայաստանի պատենական հավաքականի անդամները հաջող են հանդես եկել Թբիլիսիում անցկացված միջազգային մրցաշարում։ Բոլոր մրցակիցներին հաղթել և ոսկե մեդալակիր է դարձել ճկասուսերակիր Գագիկ Մորիկյանը։ Նույն մրցաձևում Նարեկ Հովհաննիսյանը նվաճել է արծաթե մեդալ, իսկ Խաչատուր Սեթոյանն ու Նարեկ Սահակյանն արժանացել են բրոնզե մեդալի։ ...
17:14 20.11.2024
Վարչապետը Մանկավարժական համալսարանում ներկայացրել է «Ակադեմիական քաղաք» նախագծի կրթական կլաստերի նկարագիրըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին ներկայացրել է «Ակադեմիական քաղաք» նախագծի կրթական կլաստերի ձևավորման և բովանդակության նկարագիրը: Ինչպես նախորդ կրթական հաստատություններում հանդիպումների ժամանակ, այնպես էլ Մանկավարժական համալսարանում Նիկոլ Փաշինյանը նախ խոսել է «Ակադեմիական քաղաք» նախագծի և Թամանյանական Երևանի կապի մասին, ընդգծել, որ ժամանակին Երևան քաղաքի փոքր կենտրոնը […] ...
17:10 20.11.2024
Հայաստանում կտեղայնացվեն և կկիրառվեն ԵՄ քաղաքաշինական նորմերն ու ստանդարտներըՀՀ քաղաքաշինության կոմիտեն նախատեսում է 2025 թվականից Հայաստանում տեղայնացնել և մոտարկել շինարարության ոլորտում գործող եվրոպական նորմերն ու ստանդարտները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը՝ հավելելով, որ դրանով ակնկալվում է հնարավորություն ընձեռել կառուցապատողներին, նախագծողներին, շինարարներին՝ օգտվելու եվրոպական լավագույն փորձից։ «Սա թույլ կտա ոչ միայն շինարարության կազմակերպման մեթոդաբանությունը […] ...