14:33 20.11.2024
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան հայտարարություն է տարածել Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նոյեմբերի 20-22-ը կայանալիք բանակայինների աշխարհի առաջնության վերաբերյալ։
«Ըմբշամարտի ընտանիքի հարգելի անդամներ,
Հարգելի հայրենակիցներ,
Հաշվի առնելով վերջին շրջանում ստեղծված իրավիճակը՝ հարկ ենք համարում ներկայացնել հետևյալ պարզաբանումները։
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան (ՀԸՖ) որևէ առնչություն չունի Բանակայինների աշխարհի առաջնության կազմակերպման, անցկացման և հավաքականի կազմի ընտրության հետ: Այս հարցերը ամբողջությամբ գտնվել և գտնվում են տվյալ երկրի ռազմական կառույցների իրավասության ներքո։
Ընթացիկ իրավիճակը, որտեղ Հայաստանի հավաքականի կազմից դուրս են մնացել մի շարք անվանի մարզիկներ, մեզ համար ևս մնում է անհասկանալի, քանի որ այդ որոշման հիմքերը չեն ներկայացվել ՀԸՖ-ին։
Այնուամենայնիվ, հարկ ենք համարում ընդգծել, որ մեր հավաքականի կազմում ընդգրկված մարզիկները, որոնք ներկայացնում են Հայաստանը, նույնպիսի նվիրումով են պայքարում հանուն մեր երկրի պատվի ու եռագույնի: Նրանք, լինելով ՀՀ Զինված ուժերի ժամկետային զինծառայողներ, պարտավոր են ենթարկվել իրենց սպայական կազմի որոշումներին և ցուցումներին։
Մեզ համար ցավալի է, որ անվանի և ճանաչված մարզիկները չեն ընդգրկվել այս մրցաշարում, սակայն ակնկալում ենք, որ մեր բոլոր ըմբիշները, անկախ իրենց փորձառությունից կամ անցած ճանապարհից, արժանապատվորեն կներկայացնեն Հայաստանը: Նրանք դուրս կգան մրցահարթակ ոչ միայն իրենց, այլ նաև Հայաստանի պատիվը բարձր պահելու համար՝ մարզիչների անմիջական աջակցությամբ։
Ինչ վերաբերում է մեր մարզիչներին, ապա նրանց դերը մեր մարզիկների կյանքի և կարիերայի մեջ անգնահատելի է։ Նրանք, ծնողի պես, տարիներ շարունակ նվիրումով կրթել են ու աջակցել իրենց սաներին՝ դարձնելով նրանց այնպիսի մարզիկներ, որոնք պատվով ներկայացնում են մեր երկիրը։
Այս պատասխանատու պահին մարզիչները չեն կարող միայնակ թողնել իրենց սաներին՝ անկախ ստեղծված իրավիճակից: Նրանք մշտապես եղել են ու կլինեն իրենց կողքին՝ որպես ոգեշնչման, ուղեցույցի և աջակցության անփոխարինելի աղբյուր։
Մարզիչների նվիրվածությունն ու հոգատարությունը ոչ միայն սպորտային հաջողությունների, այլև մեր ազգային արժեքների և պատվի պահպանման հիմնասյունն են։
Ուստի հորդորում ենք զերծ մնալ մեկնաբանություններից, որոնք կարող են վիրավորել կամ արժեզրկել մեր մարզիկներին և մարզիչներին։ Մեր բոլոր ըմբիշները անում են առավելագույնը՝ կատարելով իրենց մասնագիտական պարտքը ի պատիվ Հայաստանի Հանրապետության:
Շնորհակալություն ձեր ըմբռնման և աջակցության համար։
Հարգանքով,
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիա»,- նշված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Հայաստանի առաջատար ըմբիշներից բանակայինների ԱԱ-ին չեն մասնակցելու ժամկետային զինծառայության մեջ գտնվող Մալխաս Ամոյանը, Արսեն Հարությունյանը, Վազգեն Թևանյանը, Արման Անդրեասյանը և Մանվել Խնձրցյանը:
17:30 20.11.2024
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտնել է Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահների վրա հարձակման մասինՖրանսիան դատապարտել է Լիբանանում ՄԱԿ-ի Ժամանակավոր ուժերի զորակազմի վրա նոյեմբերի 19-ին իրականացված հարձակումը, որի ընթացքում հրթիռներ են կիրառվել, ամենայն հավանականությամբ, «Հեզբոլլահ»-ի կողմից։ Այս մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում: Ըստ հաղորդագրության՝ հարձակման հետևանքով վիրավորվել է ՄԱԿ-ի Ժամանակավոր ուժերի զորակազմից 4 գանացի «կապույտ սաղավարտներ», որոնցից երեքը հոսպիտալացվել է: Մի քանի խաղաղապահ էլ վիրավորվել է վերջին […] ...
17:18 20.11.2024
Հայ սուսերամարտիկները 4 մեդալ են նվաճել ԹբիլիսիումՍուսերամարտի Հայաստանի պատենական հավաքականի անդամները հաջող են հանդես եկել Թբիլիսիում անցկացված միջազգային մրցաշարում։ Բոլոր մրցակիցներին հաղթել և ոսկե մեդալակիր է դարձել ճկասուսերակիր Գագիկ Մորիկյանը։ Նույն մրցաձևում Նարեկ Հովհաննիսյանը նվաճել է արծաթե մեդալ, իսկ Խաչատուր Սեթոյանն ու Նարեկ Սահակյանն արժանացել են բրոնզե մեդալի։ ...
17:14 20.11.2024
Վարչապետը Մանկավարժական համալսարանում ներկայացրել է «Ակադեմիական քաղաք» նախագծի կրթական կլաստերի նկարագիրըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին ներկայացրել է «Ակադեմիական քաղաք» նախագծի կրթական կլաստերի ձևավորման և բովանդակության նկարագիրը: Ինչպես նախորդ կրթական հաստատություններում հանդիպումների ժամանակ, այնպես էլ Մանկավարժական համալսարանում Նիկոլ Փաշինյանը նախ խոսել է «Ակադեմիական քաղաք» նախագծի և Թամանյանական Երևանի կապի մասին, ընդգծել, որ ժամանակին Երևան քաղաքի փոքր կենտրոնը […] ...
17:10 20.11.2024
Հայաստանում կտեղայնացվեն և կկիրառվեն ԵՄ քաղաքաշինական նորմերն ու ստանդարտներըՀՀ քաղաքաշինության կոմիտեն նախատեսում է 2025 թվականից Հայաստանում տեղայնացնել և մոտարկել շինարարության ոլորտում գործող եվրոպական նորմերն ու ստանդարտները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը՝ հավելելով, որ դրանով ակնկալվում է հնարավորություն ընձեռել կառուցապատողներին, նախագծողներին, շինարարներին՝ օգտվելու եվրոպական լավագույն փորձից։ «Սա թույլ կտա ոչ միայն շինարարության կազմակերպման մեթոդաբանությունը […] ...
17:05 20.11.2024
Մխչյան գյուղում տուն է այրվելՆոյեմբերի 19-ին` ժամը 23:32-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մխչյան գյուղի 1-ին փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար: Հրդեհը մեկուսացվել է նոյեմբերի 20-ին` ժամը 00։52-ին, մարվել՝ 10:00-ին։ Այրվել է տունը (մոտ 40 […] ...
17:00 20.11.2024
Մխիթարյանն ինձ համար չեմպիոն է․ ՄորատաՄիլանի «Ինտերի» նախագահ Ջուզեպե Մորատան գովեստի խոսքեր է ասել 35-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հասցեին։ «Ֆուտբոլում կան չեմպիոններ ու տաղանդներ։ Մխիթարյանն ինձ համար չեմպիոն է։ Նա շատ բծախնդիր է և մտածում է բոլոր մանրուքների մասին։ Նա չի կարող հուսահատեցնել»,- 67-ամյա Մորատայի խոսքերը մեջբերում է Corriere dello Sport-ը։ Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագը «Ինտերի» կազմը […] ...