13:47 20.11.2024
Ադրբեջանը փորձում է խեղաթյուրել Էներգետիկ խարտիայի բովանդակությունն ու նպատակը, քանի որ դրա նպատակն էներգետիկ ոլորտում կայուն ներդրումների և առևտրի շրջանակի ամրապնդումն է, իսկ ադրբեջանական կողմը սա փորձում է ինչ-որ չափով կապել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ։
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեցին Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից՝ անդրադառնալով 2024 թվականի նոյեմբերի 19-ին Ադրբեջանի կառավարության կողմից Հայաստանի դեմ հայցի հիմնական փաստաթղթի՝ Մշտական արբիտրաժային դատարան ներկայացնելուն, որի համաձայն՝ Հայաստանն, իբրև թե, խախտել է էներգետիկ ռեսուրսների նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխան իրավունքները։ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի պարզաբանմամբ՝ այստեղ խոսքը չի գնում որևէ նոր հայցի մասին․ սա դեռևս 2023 թվականի փետրվարի 27-ի՝ Էներգետիկ խարտիայի պայմանագրի հիման վրա արբիտրաժային ծանուցման ներկայացման մասին է։ Այս վարույթի քննությունն արդեն իսկ մեկնարկել է 2023 թվականին։
«Տեղի է ունեցել առաջին ընթացակարգային նիստը, ձևավորվել է տրիբունալ, որը քննել և ընթացակարգային որոշում է կայացրել, թե ինչպես պետք է վարույթն իրականացվի, և նիստից հետո սահմանվել է նաև ընթացակարգային ժամանակահատվածը, թե կողմերն ինչ ժամկետներում պետք է ներկայացնեն իրենց գրավոր դիտարկումներն ու դիրքորոշումները», – նշեցին ներկայացուցչությունից։
Վերջինիս բնորոշմամբ՝ սա առաջին փաստաթուղթն է, որը պետք է ներկայացվեր ընթացակարգային որոշումից հետո, և ադրբեջանական կողմը ներկայացրել է իր ամբողջական հայցադիմումը, որովհետև արբիտրաժային ծանուցումը, որպես այդպիսին, գործի մեկնարկի համար ներկայացվող փաստաթուղթ է, բայց հայցադիմումը ներկայացվում է արդեն հետագա փուլերում․ «Սա արբիտրաժային նույն վարույթի շրջանակներում ամբողջական հայցադիմումն է, որը ներկայացվել է Ադրբեջանի կողմից»։ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի դիտարկմամբ՝ այս արբիտրաժային վարույթը համակարգվում է Մշտական արբիտրաժային դատարանի կողմից, և եթե նայենք այդ դատարանի կայքում, ապա կտեսնենք, որ կա սահմանված ժամանակացույցը, և ադրբեջանական կողմն ուղղակի ժամանակացույցի համաձայն ներկայացրել է հայցադիմում, որից հետո արդեն հայկական կողմը կանդրադառնա տրիբունալի իրավազորության հարցերին, ինչից հետո կներկայացնի իր դիտարկումներն ու առարկությունները։
«Սա, միգուցե, Արդարադատության միջազգային դատարանի կողմից կայացված վերջին որոշումների պատճառով է, որոնցում Ադրբեջանը պարտություն է կրել, և հիմա փորձում է նոր լույսի ներքո ներկայացնել այս գործը, այսինքն՝ զուտ վերահաստատում են այն արբիտրաժային վարույթը, որը մեկնարկել է դեռևս 2023 թվականին», – նկատեցին Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից։ Պարզաբանելով, թե որն է սույն վարույթի բուն էությունը և ինչ ընթացակարգեր են հաջորդելու վարույթի շրջանակեներում՝ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից նշեցին, որ այն ներկայացվել է Էներգետիկ խարտիայի պայմանագրի հիման վրա։
«Ադրբեջանական կողմից փորձ է արվում խեղաթյուրել այդ խարտիայի բովանդակությունն ու նպատակը, քանի որ խարտիայի նպատակն էներգետիկ ոլորտում կայուն ներդրումների և առևտրի շրջանակի ամրապնդումն է։
Այնուամենայնիվ, ադրբեջանական կողմը սա փորձում է ինչ-որ չափով կապել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ», – ընդգծեցին գրասենյակից՝ հավելելով, որ հայկական կողմն իր դիրքորոշումն ու դիտարկումները կներկայացնի արբիտրաժային վարույթի շրջանակներում։
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից նաև հավելեցին, որ, այդուհանդերձ, տրիբունալը դեռևս պետք է ճանաչի, որ գործը քննելու իրավազորություն ունի, ինչպես, օրինակ, Արդարադատության միջազգային դատարանն էր նման քննություն իրականացրել։ «Կողմերը ներկայացրել էին նախնական առարկություններ և դատարանը պետք է ճանաչեր, որ նա ունի իրավազորություն՝ քննելու այդ վարույթը։ Նմանատիպ կերպով այս դեպքում նաև արբիտրաժային տրիբունալը պետք է ճանաչի իրավազորությունը։ Եթե արբիտրաժը ճանաչի, որ տրիբունալն այս գործը քննելու իրավազորություն չունի, այդ դեպքում գործը հետագա զարգացում չի ունենա։ Ավելի վաղ, ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, որ 2024 թվականի նոյեմբերի 19-ին Ադրբեջանի կառավարությունը Մշտական արբիտրաժային դատարան է ներկայացրել Հայաստանի դեմ հայցի հիմնական փաստաթուղթը՝ մեղադրելով հայկական կողմին, իբրև թե, էներգետիկ ռեսուրսների նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխան իրավունքները խախտելու համար։
17:18 20.11.2024
Հայ սուսերամարտիկները 4 մեդալ են նվաճել ԹբիլիսիումՍուսերամարտի Հայաստանի պատենական հավաքականի անդամները հաջող են հանդես եկել Թբիլիսիում անցկացված միջազգային մրցաշարում։ Բոլոր մրցակիցներին հաղթել և ոսկե մեդալակիր է դարձել ճկասուսերակիր Գագիկ Մորիկյանը։ Նույն մրցաձևում Նարեկ Հովհաննիսյանը նվաճել է արծաթե մեդալ, իսկ Խաչատուր Սեթոյանն ու Նարեկ Սահակյանն արժանացել են բրոնզե մեդալի։ ...
17:14 20.11.2024
Վարչապետը Մանկավարժական համալսարանում ներկայացրել է «Ակադեմիական քաղաք» նախագծի կրթական կլաստերի նկարագիրըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին ներկայացրել է «Ակադեմիական քաղաք» նախագծի կրթական կլաստերի ձևավորման և բովանդակության նկարագիրը: Ինչպես նախորդ կրթական հաստատություններում հանդիպումների ժամանակ, այնպես էլ Մանկավարժական համալսարանում Նիկոլ Փաշինյանը նախ խոսել է «Ակադեմիական քաղաք» նախագծի և Թամանյանական Երևանի կապի մասին, ընդգծել, որ ժամանակին Երևան քաղաքի փոքր կենտրոնը […] ...
17:10 20.11.2024
Հայաստանում կտեղայնացվեն և կկիրառվեն ԵՄ քաղաքաշինական նորմերն ու ստանդարտներըՀՀ քաղաքաշինության կոմիտեն նախատեսում է 2025 թվականից Հայաստանում տեղայնացնել և մոտարկել շինարարության ոլորտում գործող եվրոպական նորմերն ու ստանդարտները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը՝ հավելելով, որ դրանով ակնկալվում է հնարավորություն ընձեռել կառուցապատողներին, նախագծողներին, շինարարներին՝ օգտվելու եվրոպական լավագույն փորձից։ «Սա թույլ կտա ոչ միայն շինարարության կազմակերպման մեթոդաբանությունը […] ...
17:05 20.11.2024
Մխչյան գյուղում տուն է այրվելՆոյեմբերի 19-ին` ժամը 23:32-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մխչյան գյուղի 1-ին փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար: Հրդեհը մեկուսացվել է նոյեմբերի 20-ին` ժամը 00։52-ին, մարվել՝ 10:00-ին։ Այրվել է տունը (մոտ 40 […] ...
17:00 20.11.2024
Մխիթարյանն ինձ համար չեմպիոն է․ ՄորատաՄիլանի «Ինտերի» նախագահ Ջուզեպե Մորատան գովեստի խոսքեր է ասել 35-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հասցեին։ «Ֆուտբոլում կան չեմպիոններ ու տաղանդներ։ Մխիթարյանն ինձ համար չեմպիոն է։ Նա շատ բծախնդիր է և մտածում է բոլոր մանրուքների մասին։ Նա չի կարող հուսահատեցնել»,- 67-ամյա Մորատայի խոսքերը մեջբերում է Corriere dello Sport-ը։ Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագը «Ինտերի» կազմը […] ...
16:55 20.11.2024
Արման Եղոյանը և Էստոնիայի դեսպանն անդրադարձել են վիզաների ազատականացման գործընթացինՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը նոյեմբերի 20-ին հանդիպել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարի հետ (նստավայրը` Թբիլիսի): Հանդիպմանն անդրադարձ է կատարվել միջխորհրդարանական հարաբերությունների ընդլայնման հարցին, կարեւորվել են երկու երկրների խորհրդարանների բարեկամական խմբերի միջեւ համագործակցությունն ու փոխայցերը: Հանձնաժողովի նախագահը խոսել է Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները խորացնելու մասին: Արման Եղոյանն անդրադարձել […] ...