09:30 20.11.2024
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի ուղերձը երեխաների համաշխարհային օրվա առթիվ.
«Սիրելի´ երեխաներ,
Հարգելի´ գործընկերներ,
Երեխաների իրավունքների մասին կոնվենցիայի ընդունման օրը՝ նոյեմբերի 20-ը, ամբողջ աշխարհում նշվում է որպես երեխաների համաշխարհային օր՝ ևս մեկ անգամ ընդգծելու երեխաների իրավունքների պաշտպանության կարևորությունը։
Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության հիմնական ուղղություններից է երեխաների իրավունքների պաշտպանությունը, ինչը խիստ կարևոր է առավել ամուր և իրավունքահեն հասարակության ձևավորման համար։
Մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկուման արդյունքները ցույց են տալիս, որ առկա են երեխաների իրավունքների պաշտպանության հետ կապված բազմաթիվ խնդիրներ, այդ թվում՝ համակարգային։
Մասնավորապես, արձանագրվել են խնդիրներ երեխաների նկատմամբ բռնության դեպքերի բացահայտման ու կանխարգելման, միջգերատեսչական արդյունավետ համագործակցությամբ դրանց պատշաճ հասցեավորման և յուրաքանչյուր դեպքով անհրաժեշտ միջոցների ձեռնարկման, երեխաների անձնական տվյալների պաշտպանության, նախադպրոցական կրթության իրավունքի ապահովման, պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման, հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքների պաշտպանության, ընտանեկան միջավայրում ապրելու և մի շարք այլ իրավունքների ապահովման հետ կապված:
Դրանք վեր հանելու և լուծելու ուղիներ գտնելու նպատակով իմ և աշխատակազմի կողմից հանրապետության տարբեր մարզերում պարբերաբար իրականացվում են հանդիպումներ ուսումնական հաստատություններում սովորողների, խնամքի և պաշտպանության հաստատություններում գտնվող երեխաների հետ, ներկայացվում են վերջիններիս իրավունքները, Պաշտպանին ինքնուրույն դիմելու մեխանիզմները։ Այս ամենի արդյունքում աճել է երեխաների իրազեկվածությունը Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի մասին, և երեխաները իրենց իրավունքների պաշտպանության հարցով ինքնուրույն դիմում են Պաշտպանին՝ բարձրացնելով ինչպես բուլինգի և վատ վերաբերմունքի, այնպես էլ՝ իրենց իրավունքներին առնչվող մի շարք այլ հարցեր։
Երեխայի լավագույն շահի պահպանումը պետք է առաջնահերթություն լինի յուրաքանչյուրիս համար, պետք է ունենանք օրինակելի վարքագիծ` նկատի ունենալով այն, որ երեխաները հաճախ մեզ չեն լսում, բայց հիանալիորեն ընդօրինակում են։
Սիրելի երեխաներ, ևս մեկ անգամ շնորհավորում եմ ձեր տոնը:
Թող որ մանկության ձեր աշխարհում անկեղծ ժպիտն ու սերն անպակաս լինեն»:
17:00 20.11.2024
Մխիթարյանն ինձ համար չեմպիոն է․ ՄորատաՄիլանի «Ինտերի» նախագահ Ջուզեպե Մորատան գովեստի խոսքեր է ասել 35-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հասցեին։ «Ֆուտբոլում կան չեմպիոններ ու տաղանդներ։ Մխիթարյանն ինձ համար չեմպիոն է։ Նա շատ բծախնդիր է և մտածում է բոլոր մանրուքների մասին։ Նա չի կարող հուսահատեցնել»,- 67-ամյա Մորատայի խոսքերը մեջբերում է Corriere dello Sport-ը։ Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագը «Ինտերի» կազմը […] ...
16:55 20.11.2024
Արման Եղոյանը և Էստոնիայի դեսպանն անդրադարձել են վիզաների ազատականացման գործընթացինՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը նոյեմբերի 20-ին հանդիպել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարի հետ (նստավայրը` Թբիլիսի): Հանդիպմանն անդրադարձ է կատարվել միջխորհրդարանական հարաբերությունների ընդլայնման հարցին, կարեւորվել են երկու երկրների խորհրդարանների բարեկամական խմբերի միջեւ համագործակցությունն ու փոխայցերը: Հանձնաժողովի նախագահը խոսել է Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները խորացնելու մասին: Արման Եղոյանն անդրադարձել […] ...
16:50 20.11.2024
Տիգրան Խաչատրյանը մասնակցել է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության ազգային զեկույցի ներկայացմանը նվիրված համաժողովինԱյսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մասնակցել է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) ազգային 5-րդ զեկույցի ներկայացմանը նվիրված համաժողովին: Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ կառավարության, հանքարդյունահանող կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության, Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության միջազգային քարտուղարության, ինպես նաև միջազգային գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ: Փոխվարչապետը հանդես է եկել ողջույնի խոսքով, որում մասնավորապես կարևորել է մետաղական հանքարդյունաբերության ոլորտի արդյունավետ և թափանցիկ […] ...
16:46 20.11.2024
Հայտնի են Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության առաջին օրվա գոտեմարտերի արդյունքում եզրափակիչ դուրս եկած հայ ըմբիշներըԸմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնության առաջին օրվա գոտեմարտերի արդյունքում եզրափակիչ են դուրս եկել Հայաստանի հավաքականի ներքոնշյալ մարզիկները․ Սուրեն Աղաջանյանը (60 կգ), Գասպար Տերտերյանը (67 կգ), Սարգիս Բեգոյանը (61 կգ) և Անդրանիկ Ավետիսյանը (65 կգ) եզրափակչում կպայքարեն ոսկե, Էլեն Բաբաջանյանը (53 կգ)՝ արծաթե, իսկ Աշոտ Խաչատրյանը (77 կգ) և Հրաչյա Պողոսյանը (63 կգ)՝ բրոնզե մեդալների համար: […] ...
16:42 20.11.2024
Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Իսպանիայի դեսպանըՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իսպանիայի նորանշանակ դեսպան Ռիկարդո Մարտինես Վասկեսը: Շնորհավորելով դեսպանին նշանակվելու կապակցությամբ, նախագահը նրան մաղթել է պաշտոնավարման արդյունավետ շրջան և հույս հատնել, որ վերջինիս գործունեությունն առավելագույնս կնպաստի երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու օրակարգի հարստացմանը: «Հայաստանն ու Իսպանիան բազմաշերտ համագործակցության մեծ ներուժ ունեն տնտեսության, մշակույթի կրթության […] ...
16:40 20.11.2024
Հեռացվում են քաղաքի տեսքը աղավաղող գովազդային վահանակներըՏասնամյակներ շարունակ երևանցիներին անհարմարություն պատճառող ու քաղաքի տեսքն աղավաղող մեծ տեղեկատու դաշտով գովազդային վահանակները հեռացվում են: Ավան վարչական շրջանում այդպիսի 56 վահանակ ամբողջությամբ ապամոնտաժվել է: Արտաքին գովազդի թույլտվություն ստանում են միայն այն տնտեսվարողները, որոնք հետևում են նոր չափորոշիչներին: 2024թ. վարչական շրջանում 169 արտաքին գովազդ հեռացվել է, թույլտվություն է տամադրվել 58-ին: ...