Զելենսկին ասել է, որ Ուկրաինան կպարտվի առանց ԱՄՆ ռազմական օգնության – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 11 2024
  • $
    388.97
  • RUBLE
    3.89
  • 410.79
WEATHER
+13.09 oC

Զելենսկին ասել է, որ Ուկրաինան կպարտվի առանց ԱՄՆ ռազմական օգնության

09:15 20.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վստահություն է հայտնել, որ Ուկրաինան կպարտվի հակամարտությունում, եթե դադարեցվի ռազմական օգնությունը ԱՄՆ-ից։

«Եթե օգնությունը կրճատվի, կարծում եմ՝ մենք կպարտվենք, իհարկե, մենք դեռ կպայքարենք, մենք ունենք մեր արտադրությունը, բայց դա բավարար չէ հաղթելու և գոյատևելու համար»,-ասել է նա նոյեմբերի 19-ին Fox News-ին տված հարցազրույցում։

Միևնույն ժամանակ, Զելենսկին ասել է, որ եթե ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշի կրճատել ռազմական օգնությունը, դա կլինի «ամերիկյան ընտրությունը», և Կիևը «կորոշի, թե ինչ անել դրա հետ կապված»։

Ամերիկայի նախագահ Ջո Բայդենի վարչակազմը ակտիվորեն աջակցում էր Կիևին՝ տրամադրելով զգալի ֆինանսական և ռազմական ռեսուրսներ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պարոն Բայդենը մի քայլ է արել, որը կարելի է դիտարկել որպես պատերազմի բորբոքմանն ուղղված քայլ․ Էրդողան

15:12 20.11.2024

Պարոն Բայդենը մի քայլ է արել, որը կարելի է դիտարկել որպես պատերազմի բորբոքմանն ուղղված քայլ․ Էրդողան

Ուկրաինայի տարածքից ATACMS հրթիռներ օգտագործելու ԱՄՆ թույլտվությունը կարող է տարածաշրջանը և ողջ աշխարհը հասցնել նոր լայնածավալ պատերազմի շեմին։ Այս մասին Բրազիլիայում կայացած «Քսանյակի» (G20) գագաթնաժողովից վերադառնալիս լրագրողներին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Նախ, մենք հավանություն չենք տալիս այս որոշմանը։ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմի սկզբից մենք հավատում էինք, որ դրան կարելի է վերջ […] ...

Գևորգ Պապոյանը հանդիպել է դեղագործական ընկերությունների մի շարք ներկայացուցիչների հետ

15:05 20.11.2024

Գևորգ Պապոյանը հանդիպել է դեղագործական ընկերությունների մի շարք ներկայացուցիչների հետ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 20-ին հանդիպել է դեղագործական ընկերությունների մի շարք ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը։ Նախարարն անդրադարձել է դեղագործական արդյունաբերության զարգացման հնգամյա ծրագրի շրջանակներում իրականացվող պետական աջակցության միջոցառումներին, մասնավորապես՝ «Դեղերի գրանցումների և վերագրանցումների փորձաքննությունների վճարների (տուրքերի) և ծախսերի փոխհատուցման» և «Կլինիկական փորձարկումների, կենսահամարժեքության հետազոտությունների իրականացման փոխհատուցման» […] ...

SHANTNEWS

15:00 20.11.2024

SHANTNEWS

Օվեչկինը հերթական գոլերն է խփել ու ավելի մոտեցել Գրեցկիին

14:57 20.11.2024

Օվեչկինը հերթական գոլերն է խփել ու ավելի մոտեցել Գրեցկիին

Հոկեյի ազգային լիգայի (NHL) կանոնավոր առաջնության հերթական խաղում «Վաշինգտոն Քեփիթալզը» հյուրընկալվելիս 6-2 հաշվով հաղթել է «Յուտային»։ «Վաշինգտոն Քեփիթալզից» դուբլ է գրանցել ռուս հարձակվող Ալեքսանդր Օվեչկինը։ 39-ամյա հոկեյիստը ավելի է մոտեցել NHL-ի պատմության լավագույն ռմբարկու Ուեյն Գրեցկիին (894)։ Օվեչկինը խփած գոլերի քանակը հասցրել է 868-ի և այժմ 26 տափօղակով է հետ Գրեցկիից։ «Վաշիգնտոնը» հաղթանակից հետո վաստակել […] ...

Տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց

14:50 20.11.2024

Տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց

ՆԳՆ Համայնքային ոստիկանության գլխավոր վարչությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով սահմանված երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով վերահսկողության բացակայությունը մեծ թվով վարորդների համար նպաստավոր պայմաններ է ստեղծում երթևեկության առավելագույն արագության գերազանցման համար՝ նպաստելով վթարային իրադրության առաջացմանը, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի կարգով, այլ վայրից տեղափոխվել և Արարատի մարզի Վեդի համայնքի Նոր Կյանք […] ...

Շիրակի քրեական ոստիկանները հայտնաբերել են ալկոհոլային խմիչքի ընդհատակյա արտադրամասեր

14:42 20.11.2024

Շիրակի քրեական ոստիկանները հայտնաբերել են ալկոհոլային խմիչքի ընդհատակյա արտադրամասեր

Վերջին օրերին Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ իրենց սպասարկած տարածքի տարբեր հասցեներում ապօրինի, առանց համապատասխան լիցենզիայի պատրաստում, շշալցնում և ակցիզավորում են ալկոհոլային կեղծ խմիչքներ, որոնք նաև իրացնում են: Առաջին տեղեկությունը ստուգելու նպատակով քրեական ոստիկանները նոյեմբերի 15-ին այցելեցին Գյումրիի բնակիչ 31 և 32 տարեկան տղամարդկանց վարձակալած տարածք: Հայտնաբերվեցին տարբեր տարողութան 439 […] ...

BACK_TO_TOP