21:50 19.11.2024
Գիտության դերի մասին ավելորդ կլինի, որ այս շրջանակում խոսենք: Բոլորիս էլ հայտնի է, որ Հայաստանում, եւ, ընդհանրապես, աշխարհում, գիտությունը նորարարություններն են, որոնք նոր հնարավորություններ են ստեղծում: Եվ մանավանդ Հայաստանի աշխարհագրական դիրքը, առավելություններն ու ավանդույթները հաշվի առնելով՝ ակնհայտ է, որ գիտակրթական, տեխնոլոգիական ներդրումներն են, որ առավելագույն արդյունք կարող են ապահովել: Այս մասին ասել է ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ նոյեմբերի 19-ին տեղի ունեցած «Գիտության եւ տեխնոլոգիայի դերը» Հայաստանի անվտանգության ամրապնդման եւ տնտեսության զարգացման գործում» թեմայով աշխատանքային քննարկման ժամանակ:
Հակոբ Արշակյանի խոսքով սա է հիմնական պատճառը, որ վերջին տարիներին գիտության ոլորտում բյուջետային մեծ հատկացումներ են արվում: Այլ հարց է՝ դրանք բավարա՞ր են, թե` ոչ:
«Ուզում եմ մեկ անգամ եւս հավաստիացնել, որ սա կարեւորագույն թեմա է մեզ համար, եւ մենք պատրաստ ենք առավելագույն ջանքեր ներդնել, որպեսզի ճիշտ լուծումների գանք»,- ընդգծել է ԱԺ փոխնախագահը:
Քննարկմանը, որը վարել են հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը եւ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, մասնակցել են պատգամավորներ, գիտնականներ, ոլորտային նախարարությունների պատասխանատուներ, բուհերի ռեկտորներ, շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ, ձեռներեցներ:
Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, Էկոնոմիկայի նախարարությունների պատասխանատուները ներկայացրել են ոլորտում վարվող պետական քաղաքականությունը, մշակված ծրագրերն ու ռազմավարությունը:
Ելույթ ունենալով՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել է, որ այժմ լրամշակման փուլում է «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրինագիծը: Նրա խոսքով ստացվել են բազմաթիվ առաջարկներ եւ դիտողություններ:
Նախարարը մանրամասնել է գիտության ոլորտի զարգացմանը միտված՝ Կառավարության ծրագրով նախանշված չորս ուղղությունները, պատասխանել ներկաների հարցերին: Մասնավորապես նշվել է, որ վերջին տարիներին գիտության ոլորտի ֆինանսավորումը շուրջ 280 տոկոսով ավելացել է: Ավելացել է նաեւ երիտասարդ գիտնականների եւ հետազոտողների թիվը: Խոսելով «Ակադեմիական քաղաքի» մասին, նախարարը նշել է, որ այդ ծրագրի առկայությունը չի նշանակում, թե այս պահին կասեցվում կամ չեղարկվում են մյուս աշխատանքները:
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գեւորգ Մանթաշյանն էլ հաջորդիվ հայտնել է, որ նախարարությունը տեղեկատվական տեխնոլոգիաների եւ բարձր տեխնոլոգիաների աջակցման ծրագիր է ներկայացրել, ինչը վերջին ժամանակահատվածի համար աննախադեպ է իր ծավալով եւ բովանդակությամբ, որտեղ հատուկ ուշադրություն է դարձվել հետազոտական աշխատանքների ֆինանսավորմանը եւ աջակցմանը: Փոխնախարարը նշել է նաեւ նախարարության այլ ծրագրերը՝ միտված գիտության զարգացմանը:
«Գիտուժ» հանրային նախաձեռնության անդամ Տիգրան Շահվերդյանը քննարկման մասնակիցներին է ներկայացրել նախաձեռնության տեսլականը, ըստ որի՝ գիտությունը եւ տեխնոլոգիաները պետք է հանդիսանան Հայաստանի անվտանգության ամրապնդման եւ տնտեսական զարգացման գործիք:
««Գիտուժ» նախաձեռնությունը 2021 թվականին ծնվեց հենց այս պարզ միտքը պետական քաղաքականության մաս դարձնելու նպատակով, սակայն այն մինչ օրս չի ընկալվում ամբողջությամբ, եւ, որպես հետեւանք, չի իրականացվում»,- ասել է նա՝ ներկայացնելով որոշ առաջարկներ:
Քննարկման մասնակիցները մտքերի փոխանակության ընթացքում բարձրացրել են իրենց մտահոգող հարցերը, անդրադարձել ոլորտում առկա խնդիրներին, կարեւորել բուհ-գիտության ոլորտ կապի ամրապնդումը, կրթության որակի բարձրացումը, հանդես եկել առաջարկներով, կարեւորել նման քննարկումների շարունակականությունը:
Քննարկման ավարտին Սիսակ Գաբրիելյանը հայտնել է, որ քննարկումները կլինեն շարունակական: Դրանք կլինեն տարեկան առնվազն երկու անգամ: Մասնավորապես, տարեսկզբին նախատեսվում է քննարկել «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրենքի նախագիծը, այնուհետեւ՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից նախաձեռնած ԲՏԱ ոլորտի զարգացման ռազմավարությունը:
Ամփոփելով քննարկումը՝ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը նշել է, որ ներկայացված առաջարկները հաշվի կառնվեն, իսկ քննարկումները կլինեն շարունակական:
«Առաջարկում եմ համախմբվել գաղափարների իրագործման շուրջ»,- դիմելով քննարկման մասնակիցներին՝ ասել է Հակոբ Արշակյանը:
20:28 01.04.2025
Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և մարզերում16:10 02.04.2025
Լոռու մարզի ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք են առգրավելՔրեական ոստիկանության Լոռու մարզային վարչությունում ապրիլի 1-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Վանաձոր քաղաքի Շինարարների փողոցի բնակիչներից մեկի տանն ապօրինի պահվում է զենք-զինամթերք: Տեղեկությունը ստուգելու նպատակով նշված հասցե օպերատիվ խումբ է մեկնել: Բացատրական աշխատանքի արդյունքում 77-ամյա տանտիրուհին ննջասենյակի պահարանից ներկայացրել է տարբեր տրամաչափի 27 փամփուշտ, սվին-դանակ, գնդացիրի էլեկտրական նշանոց, ինքնաձիգի պահեստատուփեր, զինվորական հեռադիտակ, ինքնաձիգի սվին-դանակ, […] ...
15:59 02.04.2025
Աբխազիայի նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ համագործակցությունն ապահովում է երկրի անվտանգությունըՌուսաստանի հետ համագործակցությունը նպաստում է Աբխազիայի անվտանգությանը և պայմանների ստեղծմանը հանրապետության բարգավաճման աճի համար, չորեքշաբթի հայտարարել է Աբխազիայի նախագահ Բադրա Գունբան։ «Ռազմական, տնտեսական, քաղաքական և հումանիտար համագործակցությունը Ռուսաստանի հետ ապահովում է Աբխազիայի անվտանգությունը, պայմաններ է ստեղծում մարդկային կապիտալի զարգացման, բարգավաճման և կրթության մակարդակի աճի համար»,- ասել է նա Սուխումում երդմնակալության արարողության ժամանակ։ Գունբան երախտագիտություն է […] ...
15:40 02.04.2025
Երևանի քրեական ոստիկանները երիտասարդի խուզարկությամբ սինթետիկ թմրամիջոց են հայտնաբերելՄարտի 31-ին Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով մայրաքաղաքի Արմենակյան փողոցում ձերբակալել և վարչություն են տեղափոխել 25-ամյա մի երիտասարդի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են դեղնականաչավուն և բյուրեղանման զանգվածներով փաթեթներ։ 25-ամյա երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխուանա և մեթամֆետամին է, գնել է «Տելեգրամի» միջոցով։ Ձերբակալվածն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են […] ...
15:28 02.04.2025
Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռաֆայել ԳրիգորյանըԿյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռաֆայել Գրիգորյանը: Այս մասին տեղեկանում ենք Գոյ թատրոնի ֆեյսբուքյան հաղորդագրությունից։ «Խոր ցավով տեղեկացնում ենք, որ կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռաֆայել Գրիգորյանը։ Ռաֆայել Գրիգորյանը ոչ միայն մեծանուն ռեժիսոր և դերասան էր, այլև Գոյ թատրոնի մեծ բարեկամը։ Նա մեր բեմում կերտել է անմոռանալի կերպարներ՝ իր բացառիկ տաղանդով […] ...
15:20 02.04.2025
Պուտինը բաց է մնում խաղաղ բանակցությունների համար․ ՊեսկովՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բաց է մնում բանակցությունների և ուկրաինական հակամարտության խաղաղ լուծում գտնելու համար, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ռուսաստանից նավթի արտահանման համար երկրորդական մաքսատուրքեր կսահմանի, եթե Մոսկվայի հետ համաձայնություն չգտնվի Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու վերաբերյալ։ «Այստեղ ես չէի ցանկանա որևէ բան մեկնաբանել, […] ...