ԱՄՆ-ը չի ծրագրում արձագանքել Ռուսաստանի միջուկային դոկտրինի թարմացմանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 11 2024
  • $
    389.19
  • RUBLE
    3.88
  • 410.52
WEATHER
+13.09 oC

ԱՄՆ-ը չի ծրագրում արձագանքել Ռուսաստանի միջուկային դոկտրինի թարմացմանը

21:16 19.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱՄՆ-ն անհրաժեշտություն չի տեսնում արձագանքելու Ռուսաստանի կողմից իր միջուկային դոկտրինի թարմացմանը և կարգավորելու իր միջուկային ուժերի վիճակը, գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցչին։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը «ազդանշաններ է տվել» դոկտրինը փոխելու պլանների մասին «մի քանի շաբաթների ընթացքում», ուստի ԱՄՆ-ին չի զարմացրել Մոսկվայի որոշումը։

Նոյեմբերի 19-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է միջուկային զսպման ոլորտում պետական քաղաքականության հիմունքները։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։

«Ռուսաստանի Դաշնությունը իրեն իրավունք է վերապահում օգտագործել միջուկային զենք՝ ի պատասխան իր և (կամ) իր դաշնակիցների դեմ միջուկային զենքի և զանգվածային ոչնչացման այլ տեսակների կիրառման, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության դեմ ագրեսիայի դեպքում՝ սովորական զենքերի կիրառմամբ, եթե դա սպառնում է պետության գոյությանը»,- ասվում է դոկտրինում։

Նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Պուտինը նախօրոք հանձնարարել է պատրաստել միջուկային զսպման հիմունքների նոր հրատարակությունը, և որ դոկտրինը հրապարակվել է ժամանակին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանում կտեղայնացվեն և կկիրառվեն ԵՄ քաղաքաշինական նորմերն ու ստանդարտները

17:11 20.11.2024

Հայաստանում կտեղայնացվեն և կկիրառվեն ԵՄ քաղաքաշինական նորմերն ու ստանդարտները

ՀՀ քաղաքաշինության կոմիտեն նախատեսում է 2025 թվականից Հայաստանում տեղայնացնել և մոտարկել շինարարության ոլորտում գործող եվրոպական նորմերն ու ստանդարտները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը՝ հավելելով, որ դրանով ակնկալվում է հնարավորություն ընձեռել կառուցապատողներին, նախագծողներին, շինարարներին՝ օգտվելու եվրոպական լավագույն փորձից։ «Սա թույլ կտա ոչ միայն շինարարության կազմակերպման մեթոդաբանությունը […] ...

Մխչյան գյուղում տուն է այրվել

17:05 20.11.2024

Մխչյան գյուղում տուն է այրվել

Նոյեմբերի 19-ին` ժամը 23:32-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մխչյան գյուղի 1-ին փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար: Հրդեհը մեկուսացվել է նոյեմբերի 20-ին` ժամը 00։52-ին, մարվել՝ 10:00-ին։ Այրվել է տունը (մոտ 40 […] ...

Մխիթարյանն ինձ համար չեմպիոն է․ Մորատա

17:00 20.11.2024

Մխիթարյանն ինձ համար չեմպիոն է․ Մորատա

Միլանի «Ինտերի» նախագահ Ջուզեպե Մորատան գովեստի խոսքեր է ասել 35-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հասցեին։ «Ֆուտբոլում կան չեմպիոններ ու տաղանդներ։ Մխիթարյանն ինձ համար չեմպիոն է։ Նա շատ բծախնդիր է և մտածում է բոլոր մանրուքների մասին։ Նա չի կարող հուսահատեցնել»,- 67-ամյա Մորատայի խոսքերը մեջբերում է Corriere dello Sport-ը։ Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագը «Ինտերի» կազմը […] ...

Արման Եղոյանը և Էստոնիայի դեսպանն անդրադարձել են վիզաների ազատականացման գործընթացին

16:55 20.11.2024

Արման Եղոյանը և Էստոնիայի դեսպանն անդրադարձել են վիզաների ազատականացման գործընթացին

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը նոյեմբերի 20-ին հանդիպել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարի հետ (նստավայրը` Թբիլիսի): Հանդիպմանն անդրադարձ է կատարվել միջխորհրդարանական հարաբերությունների ընդլայնման հարցին, կարեւորվել են երկու երկրների խորհրդարանների բարեկամական խմբերի միջեւ համագործակցությունն ու փոխայցերը: Հանձնաժողովի նախագահը խոսել է Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները խորացնելու մասին: Արման Եղոյանն անդրադարձել […] ...

Տիգրան Խաչատրյանը մասնակցել է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության ազգային զեկույցի ներկայացմանը նվիրված համաժողովին

16:50 20.11.2024

Տիգրան Խաչատրյանը մասնակցել է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության ազգային զեկույցի ներկայացմանը նվիրված համաժողովին

Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մասնակցել է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) ազգային 5-րդ զեկույցի ներկայացմանը նվիրված համաժողովին: Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ կառավարության, հանքարդյունահանող կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության, Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության միջազգային քարտուղարության, ինպես նաև միջազգային գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ: Փոխվարչապետը հանդես է եկել ողջույնի խոսքով, որում մասնավորապես կարևորել է մետաղական հանքարդյունաբերության ոլորտի արդյունավետ և թափանցիկ […] ...

Հայտնի են Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության առաջին օրվա գոտեմարտերի արդյունքում եզրափակիչ դուրս եկած հայ ըմբիշները

16:46 20.11.2024

Հայտնի են Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության առաջին օրվա գոտեմարտերի արդյունքում եզրափակիչ դուրս եկած հայ ըմբիշները

Ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնության առաջին օրվա գոտեմարտերի արդյունքում եզրափակիչ են դուրս եկել Հայաստանի հավաքականի ներքոնշյալ մարզիկները․ Սուրեն Աղաջանյանը (60 կգ), Գասպար Տերտերյանը (67 կգ), Սարգիս Բեգոյանը (61 կգ) և Անդրանիկ Ավետիսյանը (65 կգ) եզրափակչում կպայքարեն ոսկե, Էլեն Բաբաջանյանը (53 կգ)՝ արծաթե, իսկ Աշոտ Խաչատրյանը (77 կգ) և Հրաչյա Պողոսյանը (63 կգ)՝ բրոնզե մեդալների համար: […] ...

BACK_TO_TOP