Վրաերթ՝ Կոտայքի մարզում․ կա տուժած – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 11 2024
  • $
    389.19
  • RUBLE
    3.88
  • 410.52
WEATHER
+13.09 oC

Վրաերթ՝ Կոտայքի մարզում․ կա տուժած

21:00 19.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Այսօր՝ նոյեմբերի 19-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Երևան-Սևան Մ4 ավտոճանապարհին «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնի։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը վիրավորին նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ապա նրան տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վրաերթի ենթարկվածի ինքնությունը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անհրաժեշտ է ունենալ գիտականորեն կիրթ ու ուժեղ մարզչական կազմ. Կարեն Գիլոյան

17:42 20.11.2024

Անհրաժեշտ է ունենալ գիտականորեն կիրթ ու ուժեղ մարզչական կազմ. Կարեն Գիլոյան

Հայ-ռուսական համալսարանի ֆիզիկական դաստիարակության և առողջ ապրելակերպի ամբիոնը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ այսօր անցկացրել է «Մարզչի կատարելագործման հիմնահարցերը սպորտի զարգացման համատեքստում» խորագրով աշխատաժողով: Աշխատաժողովին բացման խոսքով հանդես են եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և ՀՌՀ ֆիզիկական դաստիարակության և առողջ ապրելակերպի վարիչ Արմեն Գրիգորյանը: Կարևորելով նմանօրինակ աշխատաժողովի անցկացումը՝ Կարեն Գիլոյանն […] ...

Վրաստանի ՍԴ-ն գրանցել է Զուրաբիշվիլիի հայցը խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ

17:36 20.11.2024

Վրաստանի ՍԴ-ն գրանցել է Զուրաբիշվիլիի հայցը խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ

Վրաստանի Սահմանադրական դատարանը գրանցել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայցը խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ։ Ինչպես տեղեկացնում է ekhokavkaza.com-ը, համապատասխան տեղեկությունը հրապարակվել է դատարանի կայքում։ Հայցը ներկայացվել է 19 նոյեմբերին և կապված է հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններում տեղի ունեցած խախտումների հետ։ Այն պետք է քննարկի պլենումը՝ Սահմանադրական դատարանի բոլոր ինը անդամները։ Վրաստանի խորհրդարանի ընտրությունները տեղի են ունեցել հոկտեմբերի […] ...

Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտնել է Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահների վրա հարձակման մասին

17:30 20.11.2024

Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտնել է Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահների վրա հարձակման մասին

Ֆրանսիան դատապարտել է Լիբանանում ՄԱԿ-ի Ժամանակավոր ուժերի զորակազմի վրա նոյեմբերի 19-ին իրականացված հարձակումը, որի ընթացքում հրթիռներ են կիրառվել, ամենայն հավանականությամբ, «Հեզբոլլահ»-ի կողմից։ Այս մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում: Ըստ հաղորդագրության՝ հարձակման հետևանքով վիրավորվել է ՄԱԿ-ի Ժամանակավոր ուժերի զորակազմից 4 գանացի «կապույտ սաղավարտներ», որոնցից երեքը հոսպիտալացվել է: Մի քանի խաղաղապահ էլ վիրավորվել է վերջին […] ...

Հայ սուսերամարտիկները 4 մեդալ են նվաճել Թբիլիսիում

17:20 20.11.2024

Հայ սուսերամարտիկները 4 մեդալ են նվաճել Թբիլիսիում

Սուսերամարտի Հայաստանի պատենական հավաքականի անդամները հաջող են հանդես եկել Թբիլիսիում անցկացված միջազգային մրցաշարում։ Բոլոր մրցակիցներին հաղթել և ոսկե մեդալակիր է դարձել ճկասուսերակիր Գագիկ Մորիկյանը։ Նույն մրցաձևում Նարեկ Հովհաննիսյանը նվաճել է արծաթե մեդալ, իսկ Խաչատուր Սեթոյանն ու Նարեկ Սահակյանն արժանացել են բրոնզե մեդալի։ ...

Վարչապետը Մանկավարժական համալսարանում ներկայացրել է «Ակադեմիական քաղաք» նախագծի կրթական կլաստերի նկարագիրը

17:14 20.11.2024

Վարչապետը Մանկավարժական համալսարանում ներկայացրել է «Ակադեմիական քաղաք» նախագծի կրթական կլաստերի նկարագիրը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին ներկայացրել է «Ակադեմիական քաղաք» նախագծի կրթական կլաստերի ձևավորման և բովանդակության նկարագիրը: Ինչպես նախորդ կրթական հաստատություններում հանդիպումների ժամանակ, այնպես էլ Մանկավարժական համալսարանում Նիկոլ Փաշինյանը նախ խոսել է «Ակադեմիական քաղաք» նախագծի և Թամանյանական Երևանի կապի մասին, ընդգծել, որ ժամանակին Երևան քաղաքի փոքր կենտրոնը […] ...

Հայաստանում կտեղայնացվեն և կկիրառվեն ԵՄ քաղաքաշինական նորմերն ու ստանդարտները

17:10 20.11.2024

Հայաստանում կտեղայնացվեն և կկիրառվեն ԵՄ քաղաքաշինական նորմերն ու ստանդարտները

ՀՀ քաղաքաշինության կոմիտեն նախատեսում է 2025 թվականից Հայաստանում տեղայնացնել և մոտարկել շինարարության ոլորտում գործող եվրոպական նորմերն ու ստանդարտները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը՝ հավելելով, որ դրանով ակնկալվում է հնարավորություն ընձեռել կառուցապատողներին, նախագծողներին, շինարարներին՝ օգտվելու եվրոպական լավագույն փորձից։ «Սա թույլ կտա ոչ միայն շինարարության կազմակերպման մեթոդաբանությունը […] ...

BACK_TO_TOP