Ամփոփվել է «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթը. հայտնի են հաղթողները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 11 2024
  • $
    388.89
  • RUBLE
    3.87
  • 410.12
WEATHER
+3.09 oC

Ամփոփվել է «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթը. հայտնի են հաղթողները

22:32 18.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ամփոփվել է 2024 թվականի «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների հանրապետական երիտասարդական մրցույթը. տեղի է ունեցել հաղթողների պարգևատրման արարողությունը:

Միջոցառմանը ներկա են եղել և հաղթողներին պարգևատրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը և Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը:

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարը նշել է՝ միջոցառումն ուղղված է երիտասարդների նորարարական մտածողության զարգացմանը, ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացում երիտասարդների ներգրավմանը, ինչպես նաև գիտատեխնիկական մշակումներ և նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունների խթանմանը: Նախարարը հիշեցրել է՝ բոլորովին վերջերս Կառավարության նիստում հավանության է արժանացել «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքը, որն առաջիկայում կքննարկվի Ազգային ժողովում: Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ սա մեծագույն ձեռքբերում է, և օրենքի առկայությունը հնարավորություն է ընձեռելու նորովի խրախուսել երիտասարդների նախաձեռնողականությունը և մասնակցայնությունը պետության համար ամենակարևոր ուղղություններում ու ծրագրերում:

«Վստահ եմ՝ «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթը կշարունակի իր տեղը զբաղեցնել «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքից բխող գործիքակազմում, քանի որ այն խրախուսում է միտքը: Միայն միտքն է, որ մեզ օգնում է հաղթահարել այսօրվա մարտահրավերներն ու աճող բարդությունները: Պետք է ամեն կերպ խրախուսենք մեր քաղաքացիների ստեղծագործականությունը, նախաձեռնողականությունը, մտքի աշխատանքը: Ուրախ եմ, որ այս մրցույթը դառնում է լավ հարթակ գաղափարներ ներկայացնելու, դրանք քննարկելու և նաև իրականացնելու համար»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ շնորհակալություն հայտնելով մրցույթի կազմկոմիտեին, փորձագիտական հանձնաժողովի անդամներին, գործընթացում ներգրավված կառույցներին և անհատներին։

ԿԳՄՍ նախարարը նաև կարևորել է՝ այս մրցույթով ապահովվում է պետական մյուս քաղաքականությունների, մասնավորապես՝ հանրակրթության ոլորտի բովանդակային բարեփոխումների հետ ներդաշնակությունը, որտեղ նոր չափորոշչով 7-12-րդ դասարաններում յուրաքանչյուր սովորող տարեկան իրականացնում է առնվազն մեկ ուսումնական նախագիծ՝ իր ընտրած առարկայից կամ առարկաներից.

«Կարծում եմ՝ մրցույթին 16-18 տարեկան երիտասարդների մասնակցությունը կարող է էապես օգնել նաև հանրակրթության բարեփոխումների այս կարևոր նախաձեռնության խրախուսմանը: Սա նախարարության համար կարող է նաև հավելյալ ցուցանիշ լինել դպրոցներում կարողունակությունների գնահատման առումով, քանի որ հնարավորություն կունենանք տեսնելու, թե մեր դպրոցահասակ երեխաները որքանով են ակտիվ նախագծերի իրականացման և իրենց գաղափարների ներկայացման ուղղությամբ»:

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ մրցույթի անվանակարգերն ամեն տարի ընտրվում են՝ հաշվի առնելով ընթացիկ տարում առկա մարտահրավերներն ու պետության առաջնահերթությունները: Նախարարը փաստել է՝ տարեցտարի ավելանում է հետաքրքրությունը մրցույթի նկատմամբ, որի մասին վկայում է ստացված հայտերի ավելացումը:

«Այս տարի ստացել ենք շուրջ 60 հայտ: Հետաքրքրական է, որ առավել շատ հայտեր ստացվել են «Կանաչ տնտեսություն» անվանակարգի համար, ինչը փաստում է, որ մեր երիտասարդների շրջանում մեծ է հետաքրքրությունը կլիմայի փոփոխությամբ պայմանավորված մարտահրավերների նկատմամբ: Այսօր թե՛ Հայաստանը, թե՛ աշխարհը բախվում են բազում խնդիրների, և կարևոր է, որ մեր երիտասարդներն ուշադիր են նաև այս խնդիրների նկատմամբ»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:

«100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի մասնակիցներին ողջունել է նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Փոխնախարարն ընդգծել է՝ մրցույթի հաղթողները հնարավորություն ունեն մասնակցելու նաև «100 գաղափար ԱՊՀ-ի համար» միջազգային երիտասարդական մրցույթին, որը տեղի է ունենում 2 տարվա պարբերականությամբ: Լավագույն գաղափարները դիտարկվում են ԱՊՀ կազմկոմիտեի եզրափակիչ փուլի համար, և լավագույն հայտերն արժանանում են տարածաշրջանային մրցանակի:

2024 թվականի «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների հանրապետական երիտասարդական մրցույթն անցկացվել է 5 անվանակարգում: Հաղթող է ճանաչվել 5 հայտ, որոնցից յուրաքանչյուրն արժանացել է 500.000-ական դրամի:

Միայն «Մանկավարժական տեխնոլոգիաներ» անվանակարգում մասնակիցները չեն հաղթահարել սահմանված չափանիշների շեմը, այդ իսկ պատճառով «Կանաչ տնտեսություն» անվանակարգում հաղթող է ճանաչվել 2 հայտ:

Մրցույթի կազմկոմիտեի և փորձագիտական հանձնաժողովի անդամների համատեղ նիստի արդյունքներով 5 անվանակարգերում հաղթող նախագծերն են՝

«Ֆիզիկամաթեմատիկական գիտություններ» անվանակարգ․ «STEAM հետազոտող/STEAM Explorer», հեղինակ՝ Մարիամ Մարտիրոսյան,

«Ռազմական անվտանգություն» անվանակարգ. «Մեքենայական ուսուցման կիրառությունը ռադարային թիրախների դասակարգման համար», հեղինակ՝ Վրույր Գրիգորյան,

«Տեղեկատվական տեխնոլոգիաներ» անվանակարգ. «Զարկ», հեղինակ՝ Վիգեն Խաչատրյան,

«Կանաչ տնտեսություն» անվանակարգ. «Կանաչ տնտեսության նորարարական լուծումներ գյուղատնտեսական թափոնների հենքով համակցված ազդեցության կենսաքայքայվող բաղադրակազմեր», հեղինակներ՝ Տիգրան Սողոմոնյան, Սամվել Բաղդասարյան,

«Կանաչ տնտեսություն» անվանակարգ. «Ժամկետանց և ոչ պիտանի դեղամիջոցների պատշաճ հավաքագրման, պահեստավորման և հետագա վնասազերծման ուղիները Հայաստանի Հանրապետությունում», հեղինակներ՝ Մանե Սահրադյան, Փերի Ղուկասյան, Անգելինա Հարությունյան:

Հաղթած գաղափարների հեղինակները շնորհակալություն են հայտնել ԿԳՄՍ նախարարությանը հնարավորության համար՝ շեշտելով, որ հաղթանակը մոտիվացնող և պարտավորեցնող է:

Միջոցառման շրջանակում շնորհակալագրեր են հանձնվել նաև «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի կազմկոմիտեի և փորձագիտական հանձնաժողովի անդամներին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Չինաստանի ավիաշոուի ժամանակ ցուցադրվել է հաջորդ սերնդի գերձայնային կործանիչի մոդելը

00:00 19.11.2024

Չինաստանի ավիաշոուի ժամանակ ցուցադրվել է հաջորդ սերնդի գերձայնային կործանիչի մոդելը

Չժուհայում Airshow China 2024 ցուցահանդեսում ներկայացվել է նոր սերնդի գերձայնային չինական կործանիչի մոդելը, որը կոչվում է «Սպիտակ կայսր»։ Մոդելի կողքին գտնվող ստենդի վրա տեղադրված տեղեկատվության համաձայն՝ նոր կործանիչը կկարողանա կատարել ոչ միայն մարտական և հետախուզական առաջադրանքներ, այլև հարթակ կդառնա ռադիոէլեկտրոնային պատերազմի համար։ Դիզայնի տարբեր տարրերը պետք է նվազեցնեն «Սպիտակ կայսրի» ռադարային նկատելիությունը՝ բարձրացնելով դրա արդյունավետությունն […] ...

Իրանում հայտարարել են, որ իրենց վերաբերմունքը ԱՄՆ-ի նկատմամբ կախված կլինի Թրամփի վարչակազմի քաղաքականությունից

23:57 18.11.2024

Իրանում հայտարարել են, որ իրենց վերաբերմունքը ԱՄՆ-ի նկատմամբ կախված կլինի Թրամփի վարչակազմի քաղաքականությունից

Իրանը պատրաստ է բանակցությունների ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ, բայց չի գնա զիջումների, եթե պատժամիջոցների հետագա ճնշում գործադրվի, հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին։ «Ինչ վերաբերում է բանակցություններին, մենք պետք է վերահսկենք ԱՄՆ-ի ապագա քաղաքականությունը և համապատասխանաբար գործենք: Այժմ առանցքային խնդիրն այն է, թե ինչպիսի մոտեցում կցուցաբերի նոր վարչակազմը Իրանին, միջուկային խնդրին, տարածաշրջանում […] ...

ՌԴ-ն նյութեր է ներկայացրել ՄԱԿ-ի դատարան՝ Կիևի կողմից Դոնբասում ցեղասպանություն իրականացնելու վերաբերյալ

23:52 18.11.2024

ՌԴ-ն նյութեր է ներկայացրել ՄԱԿ-ի դատարան՝ Կիևի կողմից Դոնբասում ցեղասպանություն իրականացնելու վերաբերյալ

Նոյեմբերի 18-ին Ռուսաստանը Միջազգային դատարան նյութեր է ներկայացրել Դոնբասում Ուկրաինայի կողմից ցեղասպանություն իրականացնելու վերաբերյալ, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։ «Դա արվել է Ուկրաինայի կողմից 2022 թվականի փետրվարին հարուցված  Ռուսաստանին մեղադրելու՝ 1948 թվականի Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին կոնվենցիան «չարաշահելու» և հատուկ ռազմական գործողությունը դադարեցնելու համար միջպետական ​​վարույթի շրջանակներում»,- ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում տեղադրված հաղորդագրության […] ...

Rolls-Royce-ը կզբաղվի տիեզերքի համար միջուկային միկրոռեակտորներ արտադրելով

23:47 18.11.2024

Rolls-Royce-ը կզբաղվի տիեզերքի համար միջուկային միկրոռեակտորներ արտադրելով

Բրիտանական Rolls-Royce ինժեներական կոնցեռնը բանակցություններ է սկսել պոտենցիալ առևտրային հաճախորդների հետ միջուկային միկրոռեակտորների ներդրման շուրջ, որոնք նույնպես ակնկալում է մատակարարել՝ տիեզերքում օգտագործելու համար, գրում է Financial Times-ը։ Ըստ Rolls-Royce-ի նորարարական միջուկային և հատուկ նախագծերի տնօրեն Ջեյք Թոմփսոնի, ընկերությունը ուսումնասիրում է նման ռեակտորների տեղակայման հնարավորությունը տվյալների կենտրոնների, հանքարդյունաբերության և հեռավոր համայնքների համար: Բացի քաղաքացիական ինքնաթիռների շարժիչներից, […] ...

Ֆրանսահայ գոլֆիստը մրցաշարի է մասնակցել Հայաստանի դրոշի ներքո

23:42 18.11.2024

Ֆրանսահայ գոլֆիստը մրցաշարի է մասնակցել Հայաստանի դրոշի ներքո

Ֆրանսիահայ գոլֆիստ Ժան Բեքիրյանը Հայաստանի դրոշի ներքո միջազգային մրցաշարի է մասնակցել։ 22-ամյա գոլֆիստը 10-րդ տեղն է գրավել Իսպանիայի Տարագոնա քաղաքում անցկացված մրցաշարում։ Բեքիրյանն այդ արդյունքի շնորհիվ հաղթահարել է DP World Tour հեղինակավոր մրցաշարի որակավորման փուլը և դարձել Հայաստանը ներկայացնող առաջին գոլֆիստը, որը նման հաջողություն է գրանցում։ «Բառեր չեմ գտնում ուրախությունս արտահայտելու համար։ Շատ երջանիկ եմ։ […] ...

Աբխազիայի վարչապետը հայտնել է, որ գրեթե բոլոր նախարարությունների ու գերատեսչությունների աշխատանքը կարգավորված է

23:37 18.11.2024

Աբխազիայի վարչապետը հայտնել է, որ գրեթե բոլոր նախարարությունների ու գերատեսչությունների աշխատանքը կարգավորված է

Աբխազիայի վարչապետ Ալեքսանդր Անկվաբն ասել է, որ իշխանություններին հաջողվել է կազմակերպել նախարարությունների և գերատեսչությունների աշխատանքը հանրապետությունում։ «Հիմա գրեթե բոլոր նախարարությունները և գերատեսչությունները կատարում են իրենց ծառայողական պարտականությունները, ինչը հնարավոր չէր առավոտյան, մինչդեռ անհրաժեշտ էր կարճ ժամանակում ապաշրջափակել՝ վճարումների, կենսաթոշակների, նպաստների և այլ գործողություններ կատարելու համար, որոնք շատ կարևոր են։ Իսկ երեկոյան այս առումով իրավիճակը կայունացել […] ...

BACK_TO_TOP