Գյումրիում ավելի քան 11 փողոց կոյուղատար համակարգ չունի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+18.09 oC

Գյումրիում ավելի քան 11 փողոց կոյուղատար համակարգ չունի

20:50 18.09.2018

Ջրամատակարարման համակարգում տարվող բարեփոխումները Գյումրիում տարիներ շարունակ վերաբերել են հիմնականում խմելու ջրագծերի նորացմանն ու այդպես էլ կոյուղատար համակարգին չեն հասել: Քաղաքում դեռևս կան թաղամասեր ու ավելի քան 11 փողոցներ, որտեղ կոյուղիներ չեն անցկացվել:

Նորավան թաղամասի Բաղրամյան և Հունան Ավետիսյան փողոցների տներում դրանք 30 տարի է՝ բացակայում են: 100 -ից ավելի ընտանիք նման պայմաններում է ապրում: Բնակիչներից ոմանք տան բակերում սեպտիկ հորեր են փորել, բայց առանց կոյուղատարի, որտեղ նորմալ ջրահեռացում չի ապահովվում: Լվացքաջրերն ու լվացած ափսեների ջրերը փողոցն են լցնում, որ հորերը շուտ չլցվեն։

Թաղամասի մի հատվածի ապրողներն էլ հորեր չեն փորել, շարունակում են օգտվել 50 տարվա հին կոյուղացանցից: Տարիների ընթացքում փողոցում կատարված բազմաթիվ շինաշխատանքների պատճառով ցանցը վնասվել է ու չի վերականգնվել, դրա համար էլ անընդհատ խցանումներ են: Նորավան թաղամասում մանկապարտեզը, միջնակարգ ու երաժշտական դպրոցները կոյուղացված են, մի քանի կիլոմետր հեռավորությունից այս կառույցների համար կոյուղացանց են միացրել, իսկ նախկին և ներկա ջրամատակարարող ընկերությունները տների հարցը չեն էլ քննարկել: Արդեն 30 տարի է, ինչ քաղաքի չկոյուղացված փողոցների կեղտաջրերը լցվում են Գյումրի գետակը:

Բնակիչները սպասում էին, որ իրենց փողոցը կկոյուղացվի KFW բանկի վարկային ծրագրի 3-րդ փուլի միջոցներով, բայց դա չեղավ։ Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության բնակարանային և ենթակառուցվածքների բաժնի առաջատար մասնագետ Սարգիս Մելոյանը նշում է, որ քաղաքի կոյուղացման հստակ ծրագիր չկա։ Իսկ ընդհանուր առմամբ, Գյումրիի կոյուղատար համակարգն ամբողջությամբ գտնվում է վթարային վիճակում: Ու խնդիրը միայն խցանումները չեն, ցանցը շատ հին է ու մաշված, իսկ վթարների դեպքում վտանգները շատ մեծ են:

Ջրամատակարարող ընկերությունները շարունակ հետաձգում են Գյումրիի կոյուղատար համակարգի նորոգման ծրագրերը: Շիրակի մարզպետարանի պատասխանատուի խոսքով՝ «Վեոլիա ջուր» ընկերության հետ կառավարության կնքած պայմանագրի համաձայն՝ պետք է կառավարությունը համամասնորեն մասնակցի ծրագրերի ֆինանսավորմանը։ Համաֆինանսավորման մեծ տոկոսը թեև «Վեոլիա ջրինն» է, բայց քանի դեռ չկա պետական ֆինանսավորում, գործի մեկնարկը չի տրվում:

Ըստ քաղաքաշինական փաստաթղթերի՝ կոյուղագծերն ավելի խորն են անցկացվում, քան ջրագծերը: Գյումրիում էլ ցանցի նորացման ծրագիրը ոչ թե կոյուղատարներից են սկսել, այլ ջրագծերից, այսինքն՝ եթե հերթը հասնի կոյուղագծերի նորացմանը, ապա մեծ վթարներից ու խնդիրներից խուսափել չի լինի:

:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդին

15:22 19.04.2025

Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդին

Ապրիլի 16-ին Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի մարզադաշտում գտնվող քաղաքացու մոտ կա մարտական ատրճանակ: Նույն օրը` ժամը 19:30-ին, համայնքային ոստիկանները ձերբակալել և Կոտայքի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդին: Նրա պայուսակում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, նաև` մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթ […] ...

Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացուն

15:11 19.04.2025

Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացուն

Ապրիլի 19-ին՝ ժամը 12:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օտարերկրյա քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը Դիլիջանի անտառներում ընկել և հավանաբար կոտրել է ոտքը, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, չգիտի իր գտնվելու վայրը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն օպերատիվ գործողությունների […] ...

SHANTNEWS

15:00 19.04.2025

SHANTNEWS

Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճ

14:50 19.04.2025

Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճ

Այս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...

Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով

14:35 19.04.2025

Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով

Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային

14:16 19.04.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային: Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում: Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ նման այցերը ոչ միայն խորացնում են երկկողմ կապերը, այլև նոր շունչ են հաղորդում ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Նա […] ...

BACK_TO_TOP