21:30 18.11.2024
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի առաջին տեղակալ Ջոն Ֆայները երկուշաբթի օրը չի հաստատել տեղեկությունն այն մասին, որ նախագահ Ջո Բայդենը, իբր, լիազորել է ուկրաինացի զինվորականներին օգտագործել ATACMS հրթիռներ՝ ռուսական տարածքի խորքը հարվածելու համար, գրում է The New York Times-ը:
Ըստ թեթի՝ Ջոն Ֆայները հրաժարվել է հաստատել հեռահար հրթիռների կիրառման թույլտվությունը: Սակայն նա նշել է, որ ԱՄՆ-ն կպատասխանի Հյուսիսային Կորեայի ուժերով Ուկրաինայի վրա հարձակումներն ուժեղացնելու Ռուսաստանի որոշմանը:
«Եթե ի հայտ գան հանգամանքներ, որոնք զարգանան և փոխվեն, մենք էլ կհարմարվենք և կփոխվենք, որպեսզի հանդիպենք դրանց և թույլ տանք ուկրաինացիներին շարունակել պաշտպանել իրենց տարածքն ու ինքնիշխանությունը»,-ասել է Ֆայները:
Կիրակի օրը The New York Times-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Բայդենը թույլատրել է ուկրաինացի զինվորականների կողմից ATACMS հրթիռների կիրառումը՝ Ռուսաստանի տարածքի խորքը հարվածելու համար։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կիևին թույլ տալը ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանի խորքերը, եթե դա իսկապես տեղի ունենա, կնշանակի լարվածության որակական նոր փուլ և Վաշինգտոնի ներգրավվածության մակարդակը ուկրաինական հակամարտությունում։
23:27 18.11.2024
Թեհրանում հայտարարել են, որ Իրանը երբեք չի եղել ուկրաինական հակամարտության կողմԻրանը երբեք չի մասնակցել ուկրաինական հակամարտությանը, երկուշաբթի ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ «Մենք երբեք ուկրաինական հակամարտության մաս չենք եղել։ Մեր հիմնական դիրքորոշումն այն է, որ հակամարտող կողմերը պետք է լուծեն ճգնաժամը խաղաղ երկխոսության միջոցով»,- Բաղայիի խոսքերն է մեջբերում ISNA գործակալությունը։ Բացի այդ, Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ, ըստ Թեհրանի, «ուկրաինական ճգնաժամի […] ...
23:22 18.11.2024
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել՝ կապված Իրանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության հետԵՄ խորհուրդը որոշել է ընդլայնել ԵՄ պատժամիջոցները՝ կապված Իրանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության և Մերձավոր Արևելքի և Կարմիր ծովի տարածաշրջանում զինված խմբերին ու կազմակերպություններին աջակցելու հետ: «Այս լրացուցիչ միջոցառումն ուղղված է նավերով ու նավահանգիստներով իրանական անօդաչու թռչող սարքերի, հրթիռների և հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման դեմ։ Այսօրվա որոշումն արգելում է ԵՄ-ից Իրան հրթիռների և […] ...
23:17 18.11.2024
Ֆինլանդիան հայտնել է Գերմանիայի հետ ստորջրյա հաղորդակցության մալուխի վնասման մասինՖինլանդիայում հայտնում են, որ Գերմանիայի հետ ստորջրյա կապի մալուխը կտրվել է, ճեղքի պատճառները հետաքննվում են։ «Սանտահամինից (Ֆինլանդիա) դեպի Ռոստոկ (Գերմանիա) ձգվող C-Lion1 մալուխում անսարքություն է հայտնաբերվել: Խափանման հետևանքով ծովային մալուխով անցնող կապի միացումներն ընդհատվել են»,- երկուշաբթի գրել է Ilta-Sanomat թերթը: C-Lion1 ստորջրյա մալուխը օպտիկամանրաթելային Cinia պետական ընկերության ցանցի մի մասն է: «Հաճախորդները տեղեկացվել են և […] ...
23:12 18.11.2024
«Լիվերպուլի» հարձակվողը կարող է դառնալ Մխիթարյանի խաղընկերըԱնգլիական «Լիվերպուլի» հարձակվող Ֆեդերիկո Կիեզան կարող է վերադառնալ Իտալիա։ Calciomercato-ն հայտնում է, որ «Ինտերը» մտադիր է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ վարձակալել 27-ամյա ֆուտբոլիստին։ «Ինտերը» պատրաստ է գործարքում նաև գնման իրավունք ներառել։ Միլանյան ակումբի գլխավոր տնօրեն Բեպե Մարոտան ջերմ հարաբերություններ ունի Կիեզայի գործակալ Ֆալի Ռամադանիի հետ։ Կողմերն արդեն բանակցում են հավանական տրանսֆերի հարցում։ Կիեզան այս տարվա […] ...
23:07 18.11.2024
Շոլցը վստահեցրել է, որ մտադիր չէ Ուկրաինային Taurus հրթիռներ մատակարարելԳերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը վստահեցրել է, որ չի պատրաստվում թույլտվություն տալ Taurus հրթիռները Ուկրաինային փոխանցելու համար։ «Կանցլերը նշել է որոշակի սահմաններ, որոնք նա չի ցանկանում անցնել՝ հստակ նշելով, որ մտադիր չէ փոխել այս դիրքորոշումը»,- Շոլցի խոսնակ Վոլֆգանգ Բյուխների խոսքերն է մեջբերում EFE գործակալությունը։ Նա հիշեցրել է, որ Շոլցը հայտարարել է «օգնություն Ուկրաինային, ներառյալ ռազմական օգնություն […] ...
23:00 18.11.2024
ԵՄ-ն ընդհանուր որոշում չի ընդունել Ռուսաստանի խորքում զենքի կիրառման սահմանափակումների վերաբերյալ. ԲորելԵՄ արտաքին գործերի նախարարության պաշտոնյաները ընդհանուր որոշում չեն կայացրել Ռուսաստանի Դաշնության տարածքում արևմտյան զենքի կիրառման սահմանափակումների վերացման վերաբերյալ, յուրաքանչյուր երկիր ինքը կորոշի: Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը` ԵՄ ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում։ «Մենք դա քննարկել ենք, այսօր դրա վերաբերյալ ընդհանուր որոշում չկար, յուրաքանչյուր երկիր կվարվի այնպես, ինչպես […] ...