Անահիտ Մանասյանն ընդունել է Լիբերալ քաղաքականության դպրոցի 11-րդ հոսքի սաներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 11 2024
  • $
    388.89
  • RUBLE
    3.87
  • 410.12
WEATHER
+5.09 oC

Անահիտ Մանասյանն ընդունել է Լիբերալ քաղաքականության դպրոցի 11-րդ հոսքի սաներին

20:16 18.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 18-ին ընդունել է Լիբերալ քաղաքականության դպրոցի 11-րդ հոսքի սաներին:

Պաշտպանը կարևորել է նման հանդիպումների անցկացումը երիտասարդների հետ՝ փորձի փոխանակման, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրները վեր հանելու և միասին դրանց լուծման տարբերակներ գտնելու տեսանկյունից:

Հարցուպատասխանի ձևաչափով անցկացված հանդիպման ընթացքում դպրոցի սաները, որոնք տարբեր բուհերի ուսանողներ են, Պաշտպանի հետ քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի վերաբերյալ իրենց հուզող հարցերը:

Անահիտ Մանասյանը անդրադարձել է Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերներին, որոնցից առաջինը իրավունքի քաղաքականացումն է, մասնագիտական էթիկայի ցածր մակարդակը:

Որպես լրջագույն խնդիր առանձնացվել են իրավաբան մասնագետների կողմից մասնագիտական էթիկայի սկզբունքների ու վարքագծի կանոնների խախտումների հաճախակի դեպքերը։

Անահիտ Մանասյանը մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից լրջագույն խնդիր է համարում նաև այն, որ մեր հասարակական համակարգում, սոցիալական միջավայրում շատ տարածված է իրավունքների բաժանումը «կարևորի» և «անկարևորի»։

«Երբ որևէ իրավունքի ոլորտի տեսանկյունից ուշադրություն է կենտրոնացվում, օրինակ` խոցելի իրավիճակներում գտնվող անձանց իրավունքներին, դա շատերի կողմից հրապարակային եղանակով ներկայացվում է որպես անկարևոր իրավունքի տեսակ ու երկրորդային գործունեություն։ Սա ձևախեղում է մարդու իրավունքների պաշտպանության համակարգի առնչությամբ ընկալումները»,- ասել է Անահիտ Մանասյանը:

Պաշտպանը նաև ընդգծել է Լիբերալ քաղաքականության դպրոցի հետ համագործակցության կարևորությունը և նշել, որ այն լավ հարթակ է տարբեր թեմաներ քննարկելու և տեղեկատվություն փոխանակելու համար:

Ներկայացվել են նաև ՄԻՊ հաստատության առաջնահերթությունները, Պաշտպանի ինստիտուտի գործունեությունը, աշխատանքի ուղղությունները, իրավասությունների շրջանակը։

Նշենք, որ հանդիպմանը մասնակցել է Լիբերալ քաղաքականության դպրոցի 35 սան, այդ թվում` նախորդ հոսքերից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ամփոփվել է «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթը. հայտնի են հաղթողները

22:32 18.11.2024

Ամփոփվել է «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթը. հայտնի են հաղթողները

Ամփոփվել է 2024 թվականի «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների հանրապետական երիտասարդական մրցույթը. տեղի է ունեցել հաղթողների պարգևատրման արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել և հաղթողներին պարգևատրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը, Բարձր տեխնոլոգիական […] ...

Անդրանիկ Հովհաննիսյանը ՀՀ նախագահի հրամանագրով ևս երկու պաշտոն կզբաղեցնի

22:24 18.11.2024

Անդրանիկ Հովհաննիսյանը ՀՀ նախագահի հրամանագրով ևս երկու պաշտոն կզբաղեցնի

Հոկտեմբերի 25-ին Ավստրիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան նշանակված Անդրանիկ Հովհաննիսյանը ՀՀ նախագահի` նոյեմբերի 18-ի հրամանագրով նշանակվել է նաև Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում (ԵԱՀԿ) Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար, Վիեննայում Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Վիեննա)։ ...

Շոլցի զանգը Պուտինին խաթարել է Կիևի դաշնակիցների միասնությունը․ Էստոնիայի ԱԳՆ

22:16 18.11.2024

Շոլցի զանգը Պուտինին խաթարել է Կիևի դաշնակիցների միասնությունը․ Էստոնիայի ԱԳՆ

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի բողոքը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին խաթարել է Ուկրաինայի հարցում եվրոպական երկրների միասնությունը։ Նման կարծիք է հայտնել Էստոնիայի արտգործնախարար Մարգուս Ցահկնան։ «Դա պարզապես թուլացրեց մեր միասնությունը և մեր դիրքերը»,- ասել է նա Reuters-ին տված հարցազրույցում։ Ըստ ԱԳՆ ղեկավարի, չնայած այն բանին, որ Կիևի դաշնակիցները նախկինում պայմանավորվել էին «Ռուսաստանի մեկուսացման» մասին, այս խոսակցությունը […] ...

Ադրբեջանին ուղղված Միջազգային դատարանի պահանջը պարտադիր է կատարման համար ու բեկման ենթակա չէ

22:10 18.11.2024

Ադրբեջանին ուղղված Միջազգային դատարանի պահանջը պարտադիր է կատարման համար ու բեկման ենթակա չէ

Ուղիղ մեկ տարի է անցել այն օրից, երբ ՄԱԿ-ի Միջազգային դատարանը կայացրեց բռնի տեղահանված արցախահայերի հայրենադարարձության իրավունքը հաստատող վճիռը: Մեկ տարի անց պաշտոնական Բաքուն շարունակում է արհամարել մոլորակի թիվ մեկ դատական ատյանի պարտադիր ուժ ունեցող իրավական ակտը: Կարո՞ղ ենք արդյոք ապացուցել, որ Բաքուն չի կատարում Միջազգային դատարանի պահանջը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ […] ...

«Բարսելոնան» մտադիր է նոր պայմանագիր ստորագրել ոչ մի խաղ չանցկացրած Շչեսնիի հետ

22:05 18.11.2024

«Բարսելոնան» մտադիր է նոր պայմանագիր ստորագրել ոչ մի խաղ չանցկացրած Շչեսնիի հետ

Կատալոնական «Բարսելոնան» դիտարկում է 34-ամյա լեհ դարպասապահ Վոյցեխ Շչեսնիի հետ նոր պայմանագիր ստորագրելու հնարավորությունը, հայտնում է Marca-ն։ Չնայած այն փաստին, որ Շչեսնին հոկտեմբերին կատալոնական ակումբին միանալուց հետո ոչ մի հանդիպում չի անցկացրել, «Բարսելոնան» գոհ է նրա պրոֆեսիոնալիզմի մակարդակից և այն բանից, թե ինչպես է նա ընդունել թիմի պահեստային դարպասապահի դերը: Լեհաստանի հավաքականի նախկին դարպասապահը կատալոնական […] ...

SHANTNEWS

22:00 18.11.2024

SHANTNEWS

BACK_TO_TOP