19:43 18.11.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր Հայաստանի կրթական ոլորտի բարեփոխումներին առնչվող զեկույցով է հանդես եկել նախարարության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կազմակերպած «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» խորագրով համաժողովում: Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է ինչպես բովանդակային, այնպես էլ ենթակառուցվածքային բարեփոխումներին:
Անդրադառնալով նախադպրոցական կրթության ոլորտում իրականացվող գործընթացներին՝ նախարարի տեղակալն ընդգծել է, որ շարունակվում է նոր չափորոշչի ներդրումը. այս տարի արդեն 542 մանկապարտեզներ կրթությունն իրականացնում են նոր չափորոշչով: «Մեր կողմից իրականացված ուսումնասիրությունները փաստում են, որ նախադպրոցական կրթության նոր չափորոշչի ներդրումն արդեն իսկ գրանցում է բավական մեծ արդյունքներ, և պլանավորում ենք, որ հաջորդ շաբաթվա ընթացքում հանրապետության բոլոր՝ շուրջ 900 մանկապարտեզներ արդեն գործունեություն կիրականացնեն նոր չափորոշչով»,- ասել է նախարարի տեղակալը:
Արաքսիա Սվաջյանը տեղեկացրել է, որ այս տարվանից մանկապարտեզներում ևս ներդրվել է մենթոր մանկապարտեզների համակարգը, և այժմ գործում է 23 մենթոր մանկապարտեզ.
«Մենթոր մանկապարտեզների կարևոր գործառույթներից մեկը շարունակական աջակցության տրամադրումն է, ինչը շատ կարևորում ենք չափորոշչի ներդրման գործընթացում»: Նախադպրոցական կրթության ոլորտում տարեկան շուրջ 1500 մանկավարժ անցնում է վերապատրաստում, այդ թվում՝ մանկավարժահոգեբանական ուղղություններով։ Զուգահեռ ներդրվում է նաև մանկավարժների խրախուսման համակարգը, որը, թեև, դանդաղ է առաջ գնում, սակայն այս պահին արդեն կա տարակարգ ստացած 19 նախադպրոցական մանկավարժ: Վերջին տարվա ընթացքում շուրջ հինգ-վեց անգամ հավաստագրում է իրականացվել մանկապարտեզների տնօրենների համար, ինչը դրական է անդրադարձել կառավարման որակի վրա։ Դրան զուգահեռ՝ լիցենզավորվել են բազմաթիվ մասնավոր մանկապարտեզներ, շուրջ 257 տնօրեն հավաստագիր է ստացել։
Հանրակրթության ոլորտում տեղի են ունեցել մի շարք փոփոխություններ՝ կրթության կազմակերպումից մինչ գնահատման համակարգ, դասագրքերի մշակում, մասնագիտական կարողությունների զարգացում և այլն։
Անդրադառնալով հանրակրթության ոլորտի բարեփոխումներին՝ Արաքսիա Սվաջյանը խոսել է անցած տարի Համաշխարհային բանկի իրականացրած անկախ փորձագիտական ուսումնասիրության մասին. «Մենք հնարավորություն ունեցանք ծանոթանալու Տավուշի մարզում նոր չափորոշչի ներդրման վերաբերյալ հետազոտությունների տվյալներին, ինչը մեզ վստահություն է ներշնչում, որ ճիշտ ուղղությամբ ենք գնում»,- ասել է Սվաջյանը՝ հավելելով, որ այս ուսումնական տարվանից նոր չափորոշիչը ներդրվել է արդեն 7 դասարաններում, իսկ հաջորդ տարի՝ ևս 4 դասարանում:
Նախարարի տեղակալը կարևորել է նոր չափորոշչի ներդրման շրջանակում կատարված բովանդակային և դասերի կազմակերպման մեթոդաբանական փոփոխությունները:
Տավուշի մարզում ավարտական քննությունները երեք կրթական մակարդակներում արդեն կազմակերպվել են նոր կերպով։ Թեև արձանագրվել են բազմաթիվ խնդիրներ, դպրոցների փորձը նաև փաստում է, որ այն նպաստել է աշակերտների ստեղծագործ կարողությունների արտահայտմանը։
Ամենակարևոր գործընթացներից է հանդիսացել դասագրքերի ստեղծումը։ Ըստ նախարարի տեղակալի՝ այդ գործընթացում հետաքրքրություն են հայտնել ներգրավվելու բազմաթիվ նոր կազմակերպություններ, և որքան մեծ լինի մրցակցությունը, այնքան արդյունքներն էլ լավը կլինեն։
Արաքսիա Սվաջյանն իր զեկույցում անդրադարձել է նաև դպրոցների տնօրենների շուրջ 60 հավակնորդների համար ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Այբ կրթական հիմնադրամի հետ համատեղ իրականացվող կրթության կառավարման և առաջնորդության վերապատրաստումների ծրագրին։
Խոսելով ներառական կրթության ոլորտում գրանցվող դրական տեղաշարժից՝ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ բազմաթիվ ծրագրեր են իրականացվում, այդ թվում նաև գործընկեր կառույցների հետ: Մասնավորապես՝ շեշտվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ գործակցությամբ Ռեսուրս կենտրոնների ստեղծման ծրագիրը: Արաքսիա Սվաջյանը խոսել է նաև արտադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողների ատեստավորման և դրա դրական արդյունքների մասին. «Այս տարի 20 ուղղություններով է իրականացվել, ունենք բավականին լավ արդյունքներ և արդեն իսկ սկսել ենք նախապատրաստությունները հաջորդ տարի ևս ավելի լայն ուղղություններով իրականացնելու նպատակով»:
Այս տարի ներդրվել է ուսուցչի կարիքի գնահատման հիման վրա վերապատրաստումների համակարգ, որը ավելի թիրախային կդարձնի մասնագիտական կարողությունների զարգացման ծրագիրը։ 3903 ուսուցիչ արդեն ատեստավորվել է կամավոր ատեստավորման համակարգով և ստանում է ավելի բարձր աշխատավարձ։ Նախարարի տեղակալը նաև մի շարք փաստական տվյալներ է ներկայացրել ենթակառուցվածքների ոլորտից՝ մասնավորապես անդրադառնալով Կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում արդեն իսկ կատարված աշխատանքների արդյունքներին:
ԿԳՄՍ նախարարի տեղակալն իր զեկույցում անդրադարձ է արել նաև ՄԿՈՒ ոլորտին:
Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանն իր զեկույցում ներկայացրել է բարձրագույն կրթության համակարգի բարեփոխումների ընթացքը և արդի իրավիճակը: Բարձրագույն կրթության ոլորտի զարգացման առաջնահերթությունների շարքում Հայոցյանն ընդգծել է ոլորտի մրցունակության բարձրացման և միջազգային չափանիշներին համապատասխանեցման, ուսանողի լավագույն կրթական փորձառության ապահովման և ավելի որակյալ կրթական ծառայությունների մատուցման, ինչպես նաև հետազոտական և փորձարարական անհրաժեշտ ենթակառուցվածքների երաշխավորման անհրաժեշտությունը՝ կարևորելով «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգի իրականացումը վերոնշյալ թիրախների ապահովման նպատակով: «2020 թվականից ի վեր գիտության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնողական քաղաքականությունը արտահայտվեց նաև ոլորտի ֆինասնավորման աճի տեսքով. այս տարվա ֆինանսավորումը կազմել է 40.2 մլդ դրամ, ինչը մոտ 2.8 անգամ ավելին է, քան 2018 թվականին: Միաժամանակ, իրականացվող բարեփոխումների արդյունավետությունը բարձրացնելու համատեքստում ընդգծվեց ոլորտում սերնդափոխության ապահովման անհրաժեշտությունը, որը սերտորեն կապված է բարձրագույն կրթության ոլորտի մրցունակության բարձրացման հետ»,- իր զեկույցում նշել է Հայոցյանը:
Համաժողովի շրջանակում անցկացվել է նաև կրթական էքսպո, որի ընթացքում կրթական, սփյուռքի և ՏՏ 9 կազմակերպություններ ներկայացրել են իրենց ծրագրերն ու նախաձեռնությունները, որոնք ուղղված են հանրակրթության նոր չափորոշչի ներդրմանը և կրթական բարեփոխումների առաջխաղացմանը։
21:13 18.11.2024
Փրկարարները հեռացրել են սյունը ճանապարհի երթևեկելի հատվածիցՆոյեմբերի 18-ին, ժամը 18:15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթ Բեկի փողոցի թիվ 130/10 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը․ տուժածներ չկան։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ […] ...
21:08 18.11.2024
Դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի մշակույթի նախարար Լինա Մենդոնիի հետՆոյեմբերի 18-ին Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի մշակույթի նախարար Լինա Մենդոնիին։ Դեսպան Մկրտչյանը կարևորել է մշակութային դիվանագիտության նշանակությունը ՀՀ-Հունաստան երկկողմ հարաբերություններում: Քննարկվել են մշակույթի ոլորտում համագործակցության նոր հնարավորությունները, երկկողմ ոլորտային իրավական դաշտն ընդլայնելու հնարավորությունները և համատեղ մի շարք նախաձեռնություններ։ Տիկին Մենդոնին շնորհակալություն է հայտնել ՀՀ դեսպանին այցելության համար […] ...
21:00 18.11.2024
Սալոմե Զուրաբիշվիլին կոչ է արել երկրում կրկին խորհրդարանական ընտրություններ անցկացնելՎրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կոչ է արել երկրում կրկին խորհրդարանական ընտրություններ անցկացնել, քանի որ կարծում է, որ հոկտեմբերի 26-ին կայացած քվեարկությունը չի կարելի վավեր անվանել։ «Երբ երկրում ընտրություններ չեն կայացել, հրամայական է, որ դրանք նորից անցկացվեն որքան հնարավոր է շուտ», – ասել է Զուրաբիշվիլին ճեպազրույցի ժամանակ՝ հավելելով, որ ընտրությունների պատճառով երկիրը գտնվում է «ապակայունացման և […] ...
20:57 18.11.2024
Բորելը ԵՄ-ին առաջարկել է 1 միլիարդ եվրո ներդնել Ուկրաինայի ռազմական արդյունաբերության մեջԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը առաջարկել է «1 միլիարդ եվրո ներդնել Ուկրաինայի ռազմական արդյունաբերության մեջ», և նա նաև կրկին կոչ է արել օտարել ռուսական բոլոր սառեցված ակտիվները և դրանք ծախսել ռազմական կարիքների համար: Այս մասին Բորելը գրել է ԵՄ արտաքին ծառայության պաշտոնական կայքում հրապարակված իր բլոգում։ Նկարագրելով նոյեմբերի 9-11-ը Ուկրաինա կատարած իր վերջին և […] ...
20:49 18.11.2024
Փոլը հավելյալ 5 միլիոն դոլար կվճարի ԹայսոնինԱմերիկացի բլոգեր, դերասան Ջեյք Փոլը լեգենդար բռնցքամարտիկ Մայք Թայսոնին հաղթելուց հետո նրան հավելյալ 5 միլիոն դոլար կվճարի։ Ըստ Happy Punch-ի` կողմերը պայմանավորվել էին, որ եթե 58-ամյա Թայսոնը մենամարտի ընթացքում դիմանա մինչև չորրորդ ռաունդ, Փոլը պարտավորվելու է նրան վճարել այդքան գումար։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 15-ին Տեխաս նահանգի Արլինգթոն քաղաքում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյում Փոլը, մրցավարների միաձայն […] ...
20:40 18.11.2024
ՄԱԿ-ը Բաքվին և Երևանին մեկ տարի ժամանակ է տվել ռասայական խտրականության վերաբերյալ փաստաթղթեր պատրաստելու համարԱրդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանին և Հայաստանին ժամանակ է տվել մինչև 2025 թվականի նոյեմբերի 12-ը՝ ռասայական խտրականության դեպքերի վերաբերյալ փաստաթղթեր պատրաստելու համար։ Այս մասին ասվում է մամուլի հաղորդագրությունում։ Ինչպես նշել են դատարանում, խոսքն այն փաստաթղթերի մասին է, որոնցում կողմերը հերքում են գործի էության վերաբերյալ հակառակ կողմի փաստարկները։ Հայաստանը 2021 թվականի սեպտեմբերի 16-ին Միջազգային դատարանում դատական գործընթաց […] ...