19:06 18.11.2024
ԱՄՆ Կոնգրեսի սենատորներ Էդվարդ Մարքին և Շելդոն Ուայթհաուսը Բաքվում COP29-ի շրջանակներում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ իրենց սատարումն են հայտնել Հայաստանին և պաշտպանել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի վերադարձի իրավունքը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մասնավորապես սենատոր Էդվարդ Մարքին կոչ է արել ազատ արձակել Ադրբեջանում պահվող քաղբանտարկյալներին և հաստատել Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի իրավունքը:
«Մենք կարծում ենք, որ քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն և պետք է պահպանվի հայերի Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրավունքը»,-ասել է ամերիկացի սենատորը։
Իր հերթին Շելդոն Ուայթհաուսը նշել է, որ իրենք սատարում են Հայաստանին։
«Սենատոր Մարքին և ես սատարում ենք Հայաստանին: Մենք անչափ ցավում ենք, որ տեղի է ունեցել այդքան մեծաթիվ հայերի տեղահանում: Ես, մեղմ ասած, հեռու եմ այն համոզմունքից, որ հայերն են մեղավոր կատարվածի համար», – նշել է Ուայթհաուսը:
21:24 18.11.2024
Ավելի կանաչ Երևան. նորերով են փոխարինվում Ուլնեցի փողոցի կենսունակությունը կորցրած ծառերըԵրևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը շարունակում է կենսունակությունը կորցրած ծառերը փոխարինել առավել արժեքավոր և երկարակյաց ծառերով: Ծեր բարդիների, թեղիների և պտղատու մի քանի ծառերի փոխարեն Ուլնեցի փողոցում ձիակասկ ցեղի պավիա և սովորական տեսակներն են տնկվել: Մանրամասները՝ Երևանի քաղաքապետարանի տեսանյութում։ ...
21:18 18.11.2024
«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է Հոլանդին դարձնել ԱՊԼ-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստըԱնգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» բանակցություններ է վարում Էրլինգ Հոլանդի հետ` նոր պայմանագիր ստորագրելու համար, հայտնում է Mirror-ը։ Աղբյուրի տեղեկություններով` անգլիական ակումբը պատրաստ է 24-ամյա ֆուտբոլիստին շաբաթական 500 հազար ֆունտ սթերլինգ վճարել` նրան դարձնելով Պրեմիեր լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: Անգլիայի Պրեմիեր լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն այս պահի դրությամբ «Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն է, […] ...
21:13 18.11.2024
Փրկարարները հեռացրել են սյունը ճանապարհի երթևեկելի հատվածիցՆոյեմբերի 18-ին, ժամը 18:15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթ Բեկի փողոցի թիվ 130/10 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը․ տուժածներ չկան։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ […] ...
21:08 18.11.2024
Դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի մշակույթի նախարար Լինա Մենդոնիի հետՆոյեմբերի 18-ին Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի մշակույթի նախարար Լինա Մենդոնիին։ Դեսպան Մկրտչյանը կարևորել է մշակութային դիվանագիտության նշանակությունը ՀՀ-Հունաստան երկկողմ հարաբերություններում: Քննարկվել են մշակույթի ոլորտում համագործակցության նոր հնարավորությունները, երկկողմ ոլորտային իրավական դաշտն ընդլայնելու հնարավորությունները և համատեղ մի շարք նախաձեռնություններ։ Տիկին Մենդոնին շնորհակալություն է հայտնել ՀՀ դեսպանին այցելության համար […] ...
21:00 18.11.2024
Սալոմե Զուրաբիշվիլին կոչ է արել երկրում կրկին խորհրդարանական ընտրություններ անցկացնելՎրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կոչ է արել երկրում կրկին խորհրդարանական ընտրություններ անցկացնել, քանի որ կարծում է, որ հոկտեմբերի 26-ին կայացած քվեարկությունը չի կարելի վավեր անվանել։ «Երբ երկրում ընտրություններ չեն կայացել, հրամայական է, որ դրանք նորից անցկացվեն որքան հնարավոր է շուտ», – ասել է Զուրաբիշվիլին ճեպազրույցի ժամանակ՝ հավելելով, որ ընտրությունների պատճառով երկիրը գտնվում է «ապակայունացման և […] ...
20:57 18.11.2024
Բորելը ԵՄ-ին առաջարկել է 1 միլիարդ եվրո ներդնել Ուկրաինայի ռազմական արդյունաբերության մեջԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը առաջարկել է «1 միլիարդ եվրո ներդնել Ուկրաինայի ռազմական արդյունաբերության մեջ», և նա նաև կրկին կոչ է արել օտարել ռուսական բոլոր սառեցված ակտիվները և դրանք ծախսել ռազմական կարիքների համար: Այս մասին Բորելը գրել է ԵՄ արտաքին ծառայության պաշտոնական կայքում հրապարակված իր բլոգում։ Նկարագրելով նոյեմբերի 9-11-ը Ուկրաինա կատարած իր վերջին և […] ...