ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը աշխատանքային վերջին խորհրդակցությունն է անցկացրել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 11 2024
  • $
    388.89
  • RUBLE
    3.87
  • 410.12
WEATHER
+5.09 oC

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը աշխատանքային վերջին խորհրդակցությունն է անցկացրել

18:44 18.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Նոյեմբերի 18-ին Արգիշտի Քյարամյանը ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար կազմի, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, ինչպես նաև Կոմիտեի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ անցկացրել է աշխատանքային վերջին խորհրդակցությունը՝ հայտնելով ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնը թողնելու իր որոշման մասին։

Արգիշտի Քյարամյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին՝ իր պաշտոնավարման տարիների ընթացքում կատարված համատեղ աշխատանքի, Քննչական կոմիտեի հզորացմանն ուղղված նախաձեռնությունները համատեղ կյանքի կոչելու և միասնաբար իրենց առջև ծառացած բարդ խնդիրները հաղթահարելու համար։

Արգիշտի Քյարամյանն ընդգծել է, որ բազմաթիվ ուղղություններով արձանագրվել են համակարգի ուժեղացմանը միտված իր նպատակներից բխող նշանակալի արդյունքներ՝ կապված համակարգը պրոֆեսիոնալ մասնագիտական ներուժով հագեցնելու, կադրային համալրման և առաջխաղացման արդար և միասնական սկզբունքներ արմատավորելու, Կառավարության աջակցությամբ քննիչների սոցիալական երաշխիքներն ավելացնելու, Քննչական կոմիտեում թիմային աշխատանքի սկզբունքներ ու մոտեցումներ ներդնելու հետ։

Նշել է նաև, որ համատեղ ուժերով հաջողվել է ապահովել Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերի սահուն կիրարկումը՝ խուսափելով աշխատանքային գործընթացի խաթարումներից ու լուրջ խնդիրներից, իսկ մասնավոր մեղադրանքով վարույթներ քննող դատավորների ինստիտուտի ներդրման շնորհիվ ստեղծվել են քննիչների ծանրաբեռնվածության էական նվազման նախադրյալներ։

Պարոն Քյարամյանը կարևոր արդյունքներից է համարել նաև, ի դեմս ՀՀ քննչական կոմիտեի, միասնական նախաքննական մարմնի ստեղծումը և նախաքննությունը գերատեսչական ենթակայությունից և շահերից հանելու՝ ի սկզբանե նախանշված նպատակադրման իրագործումը, ինչպես նաև «ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի ստեղծումը, որը մտել է տեխնոլոգիական հագեցման շրջափուլ և զարգացման նախանշված ծրագրերի հետագա իրականացման պարագայում էականորեն բարձրանալու է Կենտրոնի կողմից իրականացվող փորձաքննությունների որակն ու արագության մակարդակը։

Արգիշտի Քյարամյանը նաև կարևորել է այս ընթացքում 2020թ․ 44-օրյա պատերազմին առնչվող քրեական վարույթներով կատարված հսկայածավալ աշխատանքը, որի արդյունքներն ու արձանագրումներն ունենալու են պատմական նշանակություն, իսկ անձամբ իր համար լիարժեք անաչառ քննությամբ ընդհանուր պատկերի և խնդիրների վերհանումը եղել է բացարձակ առաջնահերթություն։

Պարոն Քյարամյանը հորդորել է գործընկերներին՝ նույն նախանձախնդրությամբ ու նվիրվածությամբ շարունակել ծառայել պետականությանը, կենսագործել կիսատ մնացած ծրագրերը և նպաստել ՀՀ քննչական կոմիտեի շարունակական զարգացմանը։

Խորհրդակցության մասնակիցները ծափերով են հրաժեշտ տվել ՀՀ քննչական կոմիտեի նախագահին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՄԱԿ-ը Բաքվին և Երևանին մեկ տարի ժամանակ է տվել ռասայական խտրականության վերաբերյալ փաստաթղթեր պատրաստելու համար

20:40 18.11.2024

ՄԱԿ-ը Բաքվին և Երևանին մեկ տարի ժամանակ է տվել ռասայական խտրականության վերաբերյալ փաստաթղթեր պատրաստելու համար

Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանին և Հայաստանին ժամանակ է տվել մինչև 2025 թվականի նոյեմբերի 12-ը՝ ռասայական խտրականության դեպքերի վերաբերյալ փաստաթղթեր պատրաստելու համար։ Այս մասին ասվում է մամուլի հաղորդագրությունում։ Ինչպես նշել են դատարանում, խոսքն այն փաստաթղթերի մասին է, որոնցում կողմերը հերքում են գործի էության վերաբերյալ հակառակ կողմի փաստարկները։ Հայաստանը 2021 թվականի սեպտեմբերի 16-ին Միջազգային դատարանում դատական ​​գործընթաց […] ...

Վրաստանի նախագահը մտադիր է դատական ​​հայց ներկայացնել ընտրակեղծիքների վերաբերյալ

20:32 18.11.2024

Վրաստանի նախագահը մտադիր է դատական ​​հայց ներկայացնել ընտրակեղծիքների վերաբերյալ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ պատրաստվում է հայց ներկայացնել Սահմանադրական դատարան  հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների կեղծման գործով։ «Վաղն առավոտյան ես հայց կներկայացնեմ Սահմանադրական դատարան՝ կապված այն երկու սահմանադրական սկզբունքների խախտման հետ, որոնք վերաբերում են քվեարկության գաղտնիությանը և համընդհանրությանը», – ասել է Զուրաբիշվիլին ճեպազրույցում։ ...

Ջոնսը կրկնել է Թրամփի պարը և չեմպիոնական գոտին նվիրել նրան

20:24 18.11.2024

Ջոնսը կրկնել է Թրամփի պարը և չեմպիոնական գոտին նվիրել նրան

UFC 309-ի գլխավոր մենամարտում ամերիկացի Ջոն Ջոնսը նոկաուտով հաղթանակ տանելուց և ծանր քաշային կարգում չեմպիոնությունը պաշտպանելուց հետո կրկնել է ԱՄՆ նախագահի պաշտոնում երկրորդ անգամ ընտրված Դոնալդ Թրամփի հայտնի պարը: Թրամփն այդ պարը կատարել էր նախագահական ընտրություններում հաղթելուց հետո: Ի դեպ, 78-ամյա Թրամփը Նյու Յորքի «Մեդիսոն Սկվեր Գարդեն» մարզահամալիրում դիտել է Ջոնսի և Սթայփ Միոչիչի տիտղոսային […] ...

Անահիտ Մանասյանն ընդունել է Լիբերալ քաղաքականության դպրոցի 11-րդ հոսքի սաներին

20:16 18.11.2024

Անահիտ Մանասյանն ընդունել է Լիբերալ քաղաքականության դպրոցի 11-րդ հոսքի սաներին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 18-ին ընդունել է Լիբերալ քաղաքականության դպրոցի 11-րդ հոսքի սաներին: Պաշտպանը կարևորել է նման հանդիպումների անցկացումը երիտասարդների հետ՝ փորձի փոխանակման, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրները վեր հանելու և միասին դրանց լուծման տարբերակներ գտնելու տեսանկյունից: Հարցուպատասխանի ձևաչափով անցկացված հանդիպման ընթացքում դպրոցի սաները, որոնք տարբեր բուհերի ուսանողներ են, Պաշտպանի հետ քննարկել […] ...

Ուղեվարձը կթանկանա. ովքեր կարող են անվճար օգտվել երթուղայինից

20:07 18.11.2024

Ուղեվարձը կթանկանա. ովքեր կարող են անվճար օգտվել երթուղայինից

«Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունների համատեղ նիստում որոշվել է նոյեմբերի 19-ի ավագանու հերթական նիստում ներկայացնել արտոնությունների փաթեթ հանրային տրանսպորտից օգտվողների համար։ Ովքե՞ր կարող են հանրային տրանսպորտից օգտվել անվճար, և ինչո՞ւ քաղաքային իշխանությունները մինչև վերջ պնդեցին ուղեվարձը թանկացնելու նախագիծը: Այս և այլ հարցերի «Հեռանկարի» տաղավարում անդրադարձել է  Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Նատալի Սինորյանը: ...

SHANTNEWS

20:00 18.11.2024

SHANTNEWS

BACK_TO_TOP