Անդրանիկ Հովհաննիսյանը՝ ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ղեկավար և Վիեննայի ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 11 2024
  • $
    388.89
  • RUBLE
    3.87
  • 410.12
WEATHER
+6.09 oC

Անդրանիկ Հովհաննիսյանը՝ ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ղեկավար և Վիեննայի ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչ

18:27 18.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը նշանակվել է ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ղեկավար, իսկ Վիեննայի ՄԱԿ-ի գրասենյակում՝ ՀՀ մշտական ներկայացուցիչ:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի.
Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանին նշանակել Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար, Վիեննայում Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Վիեննա)»,-ասվում է հրամանագրում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 18.11.2024

SHANTNEWS

Արսեն Զախարյանը կարող է ընդգրկվել «Ռեալ Սոսյեդադի» հայտացուցակում՝ նոյեմբերի 21-ին կայանալիք հանդիպմանը

19:54 18.11.2024

Արսեն Զախարյանը կարող է ընդգրկվել «Ռեալ Սոսյեդադի» հայտացուցակում՝ նոյեմբերի 21-ին կայանալիք հանդիպմանը

«Ռեալ Սոսյեդադի» մամուլի քարտուղար Ջոն Անդեր Մունդուատեն հայտնել է, որ հայազգի կիսապաշտպան Արսեն Զախարյանը կարող է ընդգրկվել թիմի հայտացուցակում՝ նոյեմբերի 21-ին կայանալիք Գավաթի առաջին տուրի հանդիպմանը։ «Արսենը մոտ է այս հինգշաբթի «Յովե Էսպանյոլի» դեմ գավաթի խաղին հայտացուցակում հայտնվելուն»,- ասել է Մունդուատեն: 21-ամյա Զախարյանը վնասվածքի պատճառով այս մրցաշրջանում ոչ մի հանդիպում դեռ չի անցկացրել։ ...

Թմրանյութի հայտնաբերման դեպքեր՝ Արմավիրի մարզում

19:47 18.11.2024

Թմրանյութի հայտնաբերման դեպքեր՝ Արմավիրի մարզում

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ստացել էին հավաստի տեղեկություն, որ Ոսկեհատ գյուղի բնակիչ 42-ամյա մի տղամարդ տանը պահում է մարիխուանա։ Տեղեկությունը ստուգելու նպատակով իրավապահները մեկնել են Ոսկեհատ: 42-ամյա տանտերը ներկայացրել է ավելի քան 60 գրամ զանգված: Հայտնել է, որ վայրաճ թփերից ինքն է քաղել կանեփը և անձամբ օգտագործելու նպատակով պատրաստել մարիխուանա։ ՔՈԳՎ Արմավիրի մարզային […] ...

Արաքսիա Սվաջյանը «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» համաժողովում ներկայացրել է ՀՀ կրթական ոլորտի բարեփոխումները

19:43 18.11.2024

Արաքսիա Սվաջյանը «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» համաժողովում ներկայացրել է ՀՀ կրթական ոլորտի բարեփոխումները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր Հայաստանի կրթական ոլորտի բարեփոխումներին առնչվող զեկույցով է հանդես եկել նախարարության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կազմակերպած «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» խորագրով համաժողովում: Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է ինչպես բովանդակային, այնպես էլ ենթակառուցվածքային բարեփոխումներին: Անդրադառնալով նախադպրոցական կրթության ոլորտում իրականացվող գործընթացներին՝ նախարարի տեղակալն ընդգծել է, որ շարունակվում է նոր չափորոշչի ներդրումը. […] ...

Թրամփը խոստացել է անօրինական միգրանտների զանգվածային արտաքսում

19:39 18.11.2024

Թրամփը խոստացել է անօրինական միգրանտների զանգվածային արտաքսում

ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է իրականացնել անօրինական միգրանտների զանգվածային արտաքսման ծրագիր, որը ենթադրում է արտակարգ դրություն հաստատում և ռազմական ռեսուրսների օգտագործում։ «Ճիշտ է…» – գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցի իր էջում՝ հաստատելով Judicial Watch պահպանողական կազմակերպության ղեկավար Թոմ Ֆիթոնի խոսքը։ Ֆիթոնն ավելի վաղ ասել էր, որ Թրամփի […] ...

Բայդենը շրջել է Ամազոնի տրոպիկական անտառներում. ԶԼՄ

19:28 18.11.2024

Բայդենը շրջել է Ամազոնի տրոպիկական անտառներում. ԶԼՄ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը G20-ում ելույթ ունենալուց հետո անմիջապես շրջվել է և քայլել դեպի արևադարձային անտառ, գրում է Telegraph-ը։ «Ջո Բայդենը թափառել է Ամազոնի անտառներում այն ​​բանից հետո, երբ ելույթ է ունեցել՝ նախազգուշացնելով կլիմայի փոփոխության վտանգի մասին», – ասվում է հաղորդագրությունում: Տեսանյութում երևում է, որ 81-ամյա նախագահը հագել է կապույտ բաց վզով վերնաշապիկ, մուգ տաբատ […] ...

BACK_TO_TOP