Դիլիջանում կայացել է ՀՀ ԱԺ և ՌԴ ԴԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 38-րդ նիստը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 11 2024
  • $
    388.89
  • RUBLE
    3.87
  • 410.12
WEATHER
+5.09 oC

Դիլիջանում կայացել է ՀՀ ԱԺ և ՌԴ ԴԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 38-րդ նիստը

18:06 18.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Նոյեմբերի 18-ին կայացել է ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 38-րդ նիստը:

Բացման խոսքում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանը կարեւորել է միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը միջխորհրդարանական երկխոսության ամրապնդման հարցում: ԱԺ փոխնախագահը փաստել է, որ հայ-ռուսական միջպետական հարաբերությունները կարեւոր նշանակություն ունեն, եւ հայկական կողմը պատրաստ է ջանքեր գործադրել երկու երկրների հետաքրքրություններին համահունչ կապերի զարգացման ուղղությամբ: Հակոբ Արշակյանը երկկողմ հարաբերությունների խթանմանն ուղղված մի շարք աշխատանքային հանդիպումների ու միջոցառումների կարեւորության մասին է խոսել:

Անդրադառնալով նիստի օրակարգային հարցերին՝ ԱԺ փոխխոսնակը կարեւորել է ապակենտրոնացված համագործակցությունը եւ կարծիք հայտնել, որ տարածաշրջանների անմիջական կապերը թույլ կտան առավել ընդլայնելու երկխոսության շրջանակը:

«Մենք ակնկալում ենք, որ միջտարածաշրջանային համագործակցությունը, առեւտրատնտեսական ոլորտում տարածաշրջանների միջեւ ավանդական փոխգործակցության ամրապնդմանը զուգահեռ, կարող է նոր խթան հաղորդել գիտության, կրթության բնագավառներում երկկողմ համագործակցության զարգացմանը: Հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցությունն ընդգրկում է առեւտրատնտեսական փոխգործակցության լայն շրջանակ: Մենք պետք է ավելի արդյունավետ օգտագործենք այն տնտեսական եւ մտավոր ներուժը, որն ունենք մարզերում»,- կարծիք է հայտնել Արշակյանը:

Անդրադառնալով Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ տնտեսական հարաբերություններին՝ նշվել է, որ չնայած աշխարհում տեղի ունեցող բարդ տնտեսական գործընթացներին՝ դրական դինամիկա է արձանագրվում փոխշահավետ առեւտրատնտեսական համագործակցության ոլորտում: Ընթացիկ տարվա առաջին 8 ամիսներին ապրանքաշրջանառության տպավորիչ աճ է գրանցվել:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը մանրամասն անդրադարձել է Հարավային Կովկասում տիրող իրադրությանը:

«Չնայած հարավկովկասյան տարածաշրջանում տիրող դժվար իրավիճակին՝ կցանկանայի ընդգծել, որ Հայաստանը հավատարիմ է խաղաղության օրակարգին եւ բաց է համագործակցության բոլոր նրանց հետ, ովքեր անկեղծորեն շահագրգռված են մեր տարածաշրջանում կայուն եւ արդար խաղաղության հաստատմամբ»,- փաստել է ՀՀ ԱԺ փոխնախագահն ու ներկայացրել Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը եւս միտված է տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ու ենթակառուցվածքների ապաշրջափակմանը:

Ելույթի ավարտին Հակոբ Արշակյանը եւս մեկ անգամ ընդգծել է Միջխորհրդարանական հանձնաժողովի նշանակալի ներդրումն ավանդական բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում:

ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ, հանձնաժողովի համանախագահ Յուրի Վորոբյովը փաստել է, որ տնտեսական եւ միջտարածաշրջանային հարաբերություններն ակտիվ զարգանում են ու խոսել առեւտրաշրջանառության տպավորիչ արդյունքներից: Գոհունակությամբ է ընդգծվել Հայաստանի եւ Ռուսաստանի մի շարք քաղաքների ու տարածաշրջանների համագործակցության փաստը: Դաշնության խորհրդի նախագահի տեղակալը մանրամասն խոսել է մի շարք ոլորտներում հաջող փոխգործակցության եւ գրանցված արդյունքների մասին:

Երկկողմ հարաբերությունների զարգացմանը, միջխորհրդարանական փոխգործակցությանը, առեւտրատնտեսական կապերի ընդլայնմանն ու խնդիրների լուծման առաջնահերթություններին են անդրադարձել նաեւ Ռուսաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանը եւ Հայաստանում Ռուսաստանի արտակարգ ու լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Անցնելով օրակարգային հարցերի քննարկմանը՝ խորհրդարանականներն անդրադարձել են առկա փորձի հիման վրա հայ-ռուսական միջտարածաշրջանային հարաբերությունների զարգացման հեռանկարներին ու առեւտրատնտեսական ոլորտում երկկողմ հարաբերությունների զարգացմանը:

Միջխորհրդարանական հանձնաժողովի անդամներն ու երկու երկրների գործադիր իշխանությունների ներկայացուցիչներն օրակարգային հարցերի շրջանակում անդրադարձել են երկու պետությունների քաղաքների, մարզերի եւ ռեգիոնների միջեւ համագործակցության խնդիրներին ու ձեռքբերումներին, երկու ժողովուրդների բարեկամության խթանմանը նպաստող մշակութային, կրթական, հումանիտար եւ հասարակական հնչեղության այլ միջոցառումների կարեւորությանը: Ընդգծվել են տնտեսության մի շարք ճյուղերում ապրանքաշրջանառության աճի տեմպերը: Զեկուցողներն անդրադարձել են երիտասարդական նախաձեռնությունների արդյունավետ իրականացմանը, միջբուհական համագործակցությանը, սեմինարների ու կոնֆերանսների կազմակերպմանը, միջտարածաշրջանային համագործակցության համատեքստում նաեւ հումանիտար ոլորտին, մշակութային ու զբոսաշրջային կապերի խթանմանը: Կարեւորվել են ներդրումների խթանմանն ուղղված քայլերը, գործարար ոլորտում ակտիվ կապերը: Կողմերը բարձրաձայնել են նաեւ երկկողմ հարաբերություններում առկա խնդիրներն եւ դրանց լուծմանն ուղղված քայլերը:

Նիստի ավարտին որոշվել է Միջխորհրդարանական հանձնաժողովի 39-րդ նիստն անցկացնել հաջորդ տարի՝ Սոչիում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՄԱԿ-ը Բաքվին և Երևանին մեկ տարի ժամանակ է տվել ռասայական խտրականության վերաբերյալ փաստաթղթեր պատրաստելու համար

20:40 18.11.2024

ՄԱԿ-ը Բաքվին և Երևանին մեկ տարի ժամանակ է տվել ռասայական խտրականության վերաբերյալ փաստաթղթեր պատրաստելու համար

Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանին և Հայաստանին ժամանակ է տվել մինչև 2025 թվականի նոյեմբերի 12-ը՝ ռասայական խտրականության դեպքերի վերաբերյալ փաստաթղթեր պատրաստելու համար։ Այս մասին ասվում է մամուլի հաղորդագրությունում։ Ինչպես նշել են դատարանում, խոսքն այն փաստաթղթերի մասին է, որոնցում կողմերը հերքում են գործի էության վերաբերյալ հակառակ կողմի փաստարկները։ Հայաստանը 2021 թվականի սեպտեմբերի 16-ին Միջազգային դատարանում դատական ​​գործընթաց […] ...

Վրաստանի նախագահը մտադիր է դատական ​​հայց ներկայացնել ընտրակեղծիքների վերաբերյալ

20:32 18.11.2024

Վրաստանի նախագահը մտադիր է դատական ​​հայց ներկայացնել ընտրակեղծիքների վերաբերյալ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ պատրաստվում է հայց ներկայացնել Սահմանադրական դատարան  հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների կեղծման գործով։ «Վաղն առավոտյան ես հայց կներկայացնեմ Սահմանադրական դատարան՝ կապված այն երկու սահմանադրական սկզբունքների խախտման հետ, որոնք վերաբերում են քվեարկության գաղտնիությանը և համընդհանրությանը», – ասել է Զուրաբիշվիլին ճեպազրույցում։ ...

Ջոնսը կրկնել է Թրամփի պարը և չեմպիոնական գոտին նվիրել նրան

20:24 18.11.2024

Ջոնսը կրկնել է Թրամփի պարը և չեմպիոնական գոտին նվիրել նրան

UFC 309-ի գլխավոր մենամարտում ամերիկացի Ջոն Ջոնսը նոկաուտով հաղթանակ տանելուց և ծանր քաշային կարգում չեմպիոնությունը պաշտպանելուց հետո կրկնել է ԱՄՆ նախագահի պաշտոնում երկրորդ անգամ ընտրված Դոնալդ Թրամփի հայտնի պարը: Թրամփն այդ պարը կատարել էր նախագահական ընտրություններում հաղթելուց հետո: Ի դեպ, 78-ամյա Թրամփը Նյու Յորքի «Մեդիսոն Սկվեր Գարդեն» մարզահամալիրում դիտել է Ջոնսի և Սթայփ Միոչիչի տիտղոսային […] ...

Անահիտ Մանասյանն ընդունել է Լիբերալ քաղաքականության դպրոցի 11-րդ հոսքի սաներին

20:16 18.11.2024

Անահիտ Մանասյանն ընդունել է Լիբերալ քաղաքականության դպրոցի 11-րդ հոսքի սաներին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 18-ին ընդունել է Լիբերալ քաղաքականության դպրոցի 11-րդ հոսքի սաներին: Պաշտպանը կարևորել է նման հանդիպումների անցկացումը երիտասարդների հետ՝ փորձի փոխանակման, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրները վեր հանելու և միասին դրանց լուծման տարբերակներ գտնելու տեսանկյունից: Հարցուպատասխանի ձևաչափով անցկացված հանդիպման ընթացքում դպրոցի սաները, որոնք տարբեր բուհերի ուսանողներ են, Պաշտպանի հետ քննարկել […] ...

Ուղեվարձը կթանկանա. ովքեր կարող են անվճար օգտվել երթուղայինից

20:07 18.11.2024

Ուղեվարձը կթանկանա. ովքեր կարող են անվճար օգտվել երթուղայինից

«Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունների համատեղ նիստում որոշվել է նոյեմբերի 19-ի ավագանու հերթական նիստում ներկայացնել արտոնությունների փաթեթ հանրային տրանսպորտից օգտվողների համար։ Ովքե՞ր կարող են հանրային տրանսպորտից օգտվել անվճար, և ինչո՞ւ քաղաքային իշխանությունները մինչև վերջ պնդեցին ուղեվարձը թանկացնելու նախագիծը: Այս և այլ հարցերի «Հեռանկարի» տաղավարում անդրադարձել է  Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Նատալի Սինորյանը: ...

SHANTNEWS

20:00 18.11.2024

SHANTNEWS

BACK_TO_TOP