19:47 18.11.2024
Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ստացել էին հավաստի տեղեկություն, որ Ոսկեհատ գյուղի բնակիչ 42-ամյա մի տղամարդ տանը պահում է մարիխուանա։
Տեղեկությունը ստուգելու նպատակով իրավապահները մեկնել են Ոսկեհատ: 42-ամյա տանտերը ներկայացրել է ավելի քան 60 գրամ զանգված: Հայտնել է, որ վայրաճ թփերից ինքն է քաղել կանեփը և անձամբ օգտագործելու նպատակով պատրաստել մարիխուանա։
ՔՈԳՎ Արմավիրի մարզային վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ Մրգաշատ համայնքի բնակիչ 36-ամյա տղամարդը տնամերձ հողամասում պահում է կանեփից պատրաստած թմրամիջոց, իսկ տանը՝ զինամթերք։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում զննություն է կատարվել տնամերձ հողամասում. հայտնաբերվել է ալյումինե տարա` ընդհանուր 83 գրամ կանեփանման զանգվածներով, տղամարդը նաև իրավապահներին է ներկայացրել «Մակարովի» փամփշտատուփ: Նա հայտնել է, որ թմրանյութը իրենն է` անձնական օգտագործման համար։
Հաջորդ բացահայտումը ևս Մրգաշատ գյուղում էր: Տեղեկություններ էին ստացվել, որ 69-ամյա բնակիչը տնամերձ հողամասում պահում է կանեփից պատրաստված թմրամիջոց:
Տեղեկությունները ստուգելու նպատակով ոստիկաններն այցելել են մրգաշատցի տղամարդուն: Նա իրավապահներին է ներկայացրել մոտ 397 գրամ կանեփանման զանգվածով պոլիէթիլենային տոպրակ և կանեփանման բույսի ճյուղեր։
Հաջորդ տեղեկությունը ստուգելու համար իրավապահները մեկնել են Արտաշեն: 43-ամյա տղամարդը բացատրական աշխատանքի արդյունքում ներկայացրել է պոլիէթիլենային տոպրակ՝ 47 գրամ կանեփանման զանգվածով։ Հայտնել է, որ թմրամիջոցն անձնական օգտագործման համար է։
Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ստացված տեղեկությունը ստուգելու նպատակով նոյեմբերի 12-ին էր այցելել են Ապագա գյուղի բնակիչ 36-ամյա տղամարդու տուն։
Տանտերն իրավապահներին է ներկայացրել պոլիէթիլենային տոպրակ՝ 83 գրամ կանեփանման զանգվածով: Ըստ նրա` մարիխուանան անձնական օգտագործման համար էր։
Բոլոր դեպքերով կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
21:13 18.11.2024
Փրկարարները հեռացրել են սյունը ճանապարհի երթևեկելի հատվածիցՆոյեմբերի 18-ին, ժամը 18:15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթ Բեկի փողոցի թիվ 130/10 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը․ տուժածներ չկան։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ […] ...
21:08 18.11.2024
Դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի մշակույթի նախարար Լինա Մենդոնիի հետՆոյեմբերի 18-ին Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի մշակույթի նախարար Լինա Մենդոնիին։ Դեսպան Մկրտչյանը կարևորել է մշակութային դիվանագիտության նշանակությունը ՀՀ-Հունաստան երկկողմ հարաբերություններում: Քննարկվել են մշակույթի ոլորտում համագործակցության նոր հնարավորությունները, երկկողմ ոլորտային իրավական դաշտն ընդլայնելու հնարավորությունները և համատեղ մի շարք նախաձեռնություններ։ Տիկին Մենդոնին շնորհակալություն է հայտնել ՀՀ դեսպանին այցելության համար […] ...
21:00 18.11.2024
Սալոմե Զուրաբիշվիլին կոչ է արել երկրում կրկին խորհրդարանական ընտրություններ անցկացնելՎրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կոչ է արել երկրում կրկին խորհրդարանական ընտրություններ անցկացնել, քանի որ կարծում է, որ հոկտեմբերի 26-ին կայացած քվեարկությունը չի կարելի վավեր անվանել։ «Երբ երկրում ընտրություններ չեն կայացել, հրամայական է, որ դրանք նորից անցկացվեն որքան հնարավոր է շուտ», – ասել է Զուրաբիշվիլին ճեպազրույցի ժամանակ՝ հավելելով, որ ընտրությունների պատճառով երկիրը գտնվում է «ապակայունացման և […] ...
20:57 18.11.2024
Բորելը ԵՄ-ին առաջարկել է 1 միլիարդ եվրո ներդնել Ուկրաինայի ռազմական արդյունաբերության մեջԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը առաջարկել է «1 միլիարդ եվրո ներդնել Ուկրաինայի ռազմական արդյունաբերության մեջ», և նա նաև կրկին կոչ է արել օտարել ռուսական բոլոր սառեցված ակտիվները և դրանք ծախսել ռազմական կարիքների համար: Այս մասին Բորելը գրել է ԵՄ արտաքին ծառայության պաշտոնական կայքում հրապարակված իր բլոգում։ Նկարագրելով նոյեմբերի 9-11-ը Ուկրաինա կատարած իր վերջին և […] ...
20:49 18.11.2024
Փոլը հավելյալ 5 միլիոն դոլար կվճարի ԹայսոնինԱմերիկացի բլոգեր, դերասան Ջեյք Փոլը լեգենդար բռնցքամարտիկ Մայք Թայսոնին հաղթելուց հետո նրան հավելյալ 5 միլիոն դոլար կվճարի։ Ըստ Happy Punch-ի` կողմերը պայմանավորվել էին, որ եթե 58-ամյա Թայսոնը մենամարտի ընթացքում դիմանա մինչև չորրորդ ռաունդ, Փոլը պարտավորվելու է նրան վճարել այդքան գումար։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 15-ին Տեխաս նահանգի Արլինգթոն քաղաքում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյում Փոլը, մրցավարների միաձայն […] ...
20:40 18.11.2024
ՄԱԿ-ը Բաքվին և Երևանին մեկ տարի ժամանակ է տվել ռասայական խտրականության վերաբերյալ փաստաթղթեր պատրաստելու համարԱրդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանին և Հայաստանին ժամանակ է տվել մինչև 2025 թվականի նոյեմբերի 12-ը՝ ռասայական խտրականության դեպքերի վերաբերյալ փաստաթղթեր պատրաստելու համար։ Այս մասին ասվում է մամուլի հաղորդագրությունում։ Ինչպես նշել են դատարանում, խոսքն այն փաստաթղթերի մասին է, որոնցում կողմերը հերքում են գործի էության վերաբերյալ հակառակ կողմի փաստարկները։ Հայաստանը 2021 թվականի սեպտեմբերի 16-ին Միջազգային դատարանում դատական գործընթաց […] ...