Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 11 2024
  • $
    388.89
  • RUBLE
    3.87
  • 410.12
WEATHER
+6.09 oC

Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում

17:12 18.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Նոյեմբերի 11-18-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3961 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 170 մեքենա։

Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 144, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 318 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 10, չամրակապված վարելու՝ 776, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 251, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 219, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 307 և 1365 այլ իրավախախտումներ։

115 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 120-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 64-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, 129-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 94 անձ։

Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 16382 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 416 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 305, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 1034 անձ։

Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 107, չամրակապված վարելու՝ 4077, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 440, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 635, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 37, արագության գերազանցման՝ 1667 և 4626 այլ իրավախախտումներ։

499 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1772-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 671-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 91-ը՝ բեռնատարներ, 276-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 79 անձ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Զիդանը նշել է իր կարիերայում ամենաբարդ մրցակցին

19:19 18.11.2024

Զիդանը նշել է իր կարիերայում ամենաբարդ մրցակցին

Մադրիդի «Ռեալի» ու Ֆրանսիայի ազգային հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Զինեդին Զիդանը նշել է իր կարիերայում ամենաբարդ մրցակցին։ «Իմ կարիերայում ամենաբարդ մրցակիցը եղել է «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Փոլ Սքոուլզը։ Նա կատարյալ կիսապաշտպան էր։ Սքոուլզն, անկասկած, իր սերնդի լավագույն կիսապաշտպանն էր»,- Զիդանի խոսքերը մեջբերում է GiveMeSport-ը։ Զիդանը, բացի «Ռեալից», հանդես է եկել նաև Թուրինի «Յուվենտուսում», ֆրանսիական «Բորդոյում» և […] ...

Անցանելի ճանապարհներ, անխոչընդոտ երթևեկություն. տեղի է ունեցել միջգերատեսչական խորհրդակցություն

19:12 18.11.2024

Անցանելի ճանապարհներ, անխոչընդոտ երթևեկություն. տեղի է ունեցել միջգերատեսչական խորհրդակցություն

Նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել Ներքին գործերի նախարարության ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համատեղ աշխատանքային խորհրդակցություն: Խորհրդակցության մասնակիցները կարևորել են միջգերատեսչական համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը։ Երկու գերատեսչությունների արդյունավետ փոխգործակցությունը թույլ կտա ձմռան ամիսներին հանրապետությունում ճանապարհները պահել առավել անվտանգ և անցանելի՝ ապահովելով քաղաքացիների անխոչընդոտ երթևեկությունն ու ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելումը: Հանդիպմանը մասնակցում էին ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե […] ...

Ամերիկացի սենատորները Բաքվում հայտարարել են, որ սատարում են Հայաստանին և պաշտպանում հայերի՝ ԼՂ վերադառնալու իրավունքը

19:06 18.11.2024

Ամերիկացի սենատորները Բաքվում հայտարարել են, որ սատարում են Հայաստանին և պաշտպանում հայերի՝ ԼՂ վերադառնալու իրավունքը

ԱՄՆ Կոնգրեսի սենատորներ Էդվարդ Մարքին և Շելդոն Ուայթհաուսը Բաքվում COP29-ի շրջանակներում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ իրենց սատարումն են հայտնել Հայաստանին և պաշտպանել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի վերադարձի իրավունքը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մասնավորապես  սենատոր Էդվարդ Մարքին կոչ է արել ազատ արձակել Ադրբեջանում պահվող քաղբանտարկյալներին և հաստատել Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի իրավունքը: «Մենք կարծում ենք, որ քաղբանտարկյալները […] ...

Վայոց ձորի մարզում 28,5 տոննա պանելային արևային համակարգով բարձված «Scania» կցորդիչով բեռնատարը կողաշրջվել է

18:55 18.11.2024

Վայոց ձորի մարզում 28,5 տոննա պանելային արևային համակարգով բարձված «Scania» կցորդիչով բեռնատարը կողաշրջվել է

Այսօր՝ նոյեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 15։40-ի սահմաններում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 43-ամյա Ալի Աքբար Ազիզը իր վարած «Scania» մակնիշի կցորդիչով բեռնատարով, դեռևս անհայտ հանգամանքներում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 159 կմ հատվածում կողաշրջվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով տուժածներ չկան։ Ըստ տեղեկությունների՝ ավտոմեքենան բարձված է եղել 28,5 տոննա պանելային […] ...

Կրիշտիանու Ռոնալդուն ինտրիգային հայտարարություն է արել

18:49 18.11.2024

Կրիշտիանու Ռոնալդուն ինտրիգային հայտարարություն է արել

Կրիշտիանու Ռոնալդուն աժիոտաժ է առաջացրել երկրպագուների շրջանում՝ անդրադառնալով այն հարցին, թե ով է լինելու YouTube-ի իր ալիքի հաղորդման նոր հյուրը։ 39-ամյա հարձակվողը տեսանյութ է հրապարակել, որում խոսում է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գործընկեր Ռիո Ֆերդինանդի հետ։ Զրույցում վերջինս Կրիշտիանուին խնդրում է ասել, թե ով է լինելու իր ալիքի նոր հյուրը։ Ռոնալդուն Ռիոյին ասել է, որ դա […] ...

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը աշխատանքային վերջին խորհրդակցությունն է անցկացրել

18:44 18.11.2024

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը աշխատանքային վերջին խորհրդակցությունն է անցկացրել

Նոյեմբերի 18-ին Արգիշտի Քյարամյանը ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար կազմի, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, ինչպես նաև Կոմիտեի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ անցկացրել է աշխատանքային վերջին խորհրդակցությունը՝ հայտնելով ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնը թողնելու իր որոշման մասին։ Արգիշտի Քյարամյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին՝ իր պաշտոնավարման տարիների ընթացքում կատարված համատեղ աշխատանքի, Քննչական կոմիտեի հզորացմանն ուղղված նախաձեռնությունները համատեղ կյանքի կոչելու […] ...

BACK_TO_TOP