Ռոդրին խոստովանել է, որ չի օգտվում սոցցանցերից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 11 2024
  • $
    388.89
  • RUBLE
    3.87
  • 410.12
WEATHER
+5.09 oC

Ռոդրին խոստովանել է, որ չի օգտվում սոցցանցերից

18:34 18.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» և Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ռոդրին խոստովանել է, որի չի օգտվում սոցցանցերից։

«Չեմ օգտվում սոցցանցերից, չունեմ որևէ օգտահաշիվ, բայց տեղյակ եմ կատարվող ամեն ինչից։ Երբ խաղ եմ դիտում և ուզում եմ ինչ-որ տեղեկություն իմանալ, սոցցանցերում որոնելու փոխարեն Google-ում պարզապես գրում եմ՝ «Ռոդրի վիճակագրություն»։ Ուսումնասիրում եմ ամեն ինչ։

Ինձ դուր են գալիս փոդքասթները։ Դրանք իմ տեղեկատվական հիմնական աղբյուրներն են։ Շատ գրքեր չեմ ընթերցում, բայց թերթեր եմ կարդում։ Ունեմ նաև այլ աղբյուրներ, որոնցից տեղեկատվություն ու լուրեր եմ ստանում»,- «Ոսկե գնդակի» դափնեկրի խոսքերը մեջբերում է Relevo-ն։

28-ամյա Ռոդրին այժմ ապաքինվում է ծնկի խաչաձև կապանների ծանր վնասվածքից և 2024/25 մրցաշրջանում այլևս խաղադաշտ դուրս չի գալու։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անահիտ Մանասյանն ընդունել է Լիբերալ քաղաքականության դպրոցի 11-րդ հոսքի սաներին

20:16 18.11.2024

Անահիտ Մանասյանն ընդունել է Լիբերալ քաղաքականության դպրոցի 11-րդ հոսքի սաներին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 18-ին ընդունել է Լիբերալ քաղաքականության դպրոցի 11-րդ հոսքի սաներին: Պաշտպանը կարևորել է նման հանդիպումների անցկացումը երիտասարդների հետ՝ փորձի փոխանակման, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրները վեր հանելու և միասին դրանց լուծման տարբերակներ գտնելու տեսանկյունից: Հարցուպատասխանի ձևաչափով անցկացված հանդիպման ընթացքում դպրոցի սաները, որոնք տարբեր բուհերի ուսանողներ են, Պաշտպանի հետ քննարկել […] ...

Ուղեվարձը կթանկանա. ովքեր կարող են անվճար օգտվել երթուղայինից

20:07 18.11.2024

Ուղեվարձը կթանկանա. ովքեր կարող են անվճար օգտվել երթուղայինից

«Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունների համատեղ նիստում որոշվել է նոյեմբերի 19-ի ավագանու հերթական նիստում ներկայացնել արտոնությունների փաթեթ հանրային տրանսպորտից օգտվողների համար։ Ովքե՞ր կարող են հանրային տրանսպորտից օգտվել անվճար, և ինչո՞ւ քաղաքային իշխանությունները մինչև վերջ պնդեցին ուղեվարձը թանկացնելու նախագիծը: Այս և այլ հարցերի «Հեռանկարի» տաղավարում անդրադարձել է  Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Նատալի Սինորյանը: ...

SHANTNEWS

20:00 18.11.2024

SHANTNEWS

Արսեն Զախարյանը կարող է ընդգրկվել «Ռեալ Սոսյեդադի» հայտացուցակում՝ նոյեմբերի 21-ին կայանալիք հանդիպմանը

19:54 18.11.2024

Արսեն Զախարյանը կարող է ընդգրկվել «Ռեալ Սոսյեդադի» հայտացուցակում՝ նոյեմբերի 21-ին կայանալիք հանդիպմանը

«Ռեալ Սոսյեդադի» մամուլի քարտուղար Ջոն Անդեր Մունդուատեն հայտնել է, որ հայազգի կիսապաշտպան Արսեն Զախարյանը կարող է ընդգրկվել թիմի հայտացուցակում՝ նոյեմբերի 21-ին կայանալիք Գավաթի առաջին տուրի հանդիպմանը։ «Արսենը մոտ է այս հինգշաբթի «Յովե Էսպանյոլի» դեմ գավաթի խաղին հայտացուցակում հայտնվելուն»,- ասել է Մունդուատեն: 21-ամյա Զախարյանը վնասվածքի պատճառով այս մրցաշրջանում ոչ մի հանդիպում դեռ չի անցկացրել։ ...

Թմրանյութի հայտնաբերման դեպքեր՝ Արմավիրի մարզում

19:47 18.11.2024

Թմրանյութի հայտնաբերման դեպքեր՝ Արմավիրի մարզում

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ստացել էին հավաստի տեղեկություն, որ Ոսկեհատ գյուղի բնակիչ 42-ամյա մի տղամարդ տանը պահում է մարիխուանա։ Տեղեկությունը ստուգելու նպատակով իրավապահները մեկնել են Ոսկեհատ: 42-ամյա տանտերը ներկայացրել է ավելի քան 60 գրամ զանգված: Հայտնել է, որ վայրաճ թփերից ինքն է քաղել կանեփը և անձամբ օգտագործելու նպատակով պատրաստել մարիխուանա։ ՔՈԳՎ Արմավիրի մարզային […] ...

Արաքսիա Սվաջյանը «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» համաժողովում ներկայացրել է ՀՀ կրթական ոլորտի բարեփոխումները

19:43 18.11.2024

Արաքսիա Սվաջյանը «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» համաժողովում ներկայացրել է ՀՀ կրթական ոլորտի բարեփոխումները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր Հայաստանի կրթական ոլորտի բարեփոխումներին առնչվող զեկույցով է հանդես եկել նախարարության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կազմակերպած «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» խորագրով համաժողովում: Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է ինչպես բովանդակային, այնպես էլ ենթակառուցվածքային բարեփոխումներին: Անդրադառնալով նախադպրոցական կրթության ոլորտում իրականացվող գործընթացներին՝ նախարարի տեղակալն ընդգծել է, որ շարունակվում է նոր չափորոշչի ներդրումը. […] ...

BACK_TO_TOP