Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լատվիայի վարչապետին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 11 2024
  • $
    388.89
  • RUBLE
    3.87
  • 410.12
WEATHER
+8.09 oC

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լատվիայի վարչապետին

16:11 18.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լատվիայի Հանրապետության վարչապետ Էվիկա Սիլինյային ազգային տոնի՝ Անկախության հռչակման օրվա առթիվ: Ուղերձում ասված է.

«Ջերմ շնորհավորանքներ եմ հղում Ձեզ և Լատվիայի բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Անկախության հռչակման օրվա առթիվ։

Հայաստանը կարևորում է Լատվիայի հետ հարաբերությունները, որոնք հիմնված են ընդհանուր արժեքների ու փոխադարձ վստահության վրա։

Ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության շահագրգռվածությունն ու հանձնառությունը Լատվիայի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունն ավելի խորացնելու հարցում։

Հայաստանն արժևորում է Լատվիայի պատրաստակամությունը նպաստելու Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանը, ինչպես նաև Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին Ձեր երկրի մշտական աջակցությունը:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Լատվիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ֆոտոթակարդները կրկին նկարահանել են Նեո ընձառյուծին

18:12 18.11.2024

Ֆոտոթակարդները կրկին նկարահանել են Նեո ընձառյուծին

««Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են Նեո ընձառյուծին: Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից: Ընձառյուծը ընդգրկված է ՀՀ Կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում: ...

Դիլիջանում կայացել է ՀՀ ԱԺ և ՌԴ ԴԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 38-րդ նիստը

18:06 18.11.2024

Դիլիջանում կայացել է ՀՀ ԱԺ և ՌԴ ԴԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 38-րդ նիստը

Նոյեմբերի 18-ին կայացել է ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 38-րդ նիստը: Բացման խոսքում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանը կարեւորել է միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը միջխորհրդարանական երկխոսության ամրապնդման հարցում: ԱԺ փոխնախագահը փաստել է, որ հայ-ռուսական միջպետական հարաբերությունները կարեւոր նշանակություն ունեն, եւ հայկական կողմը պատրաստ է ջանքեր գործադրել […] ...

SHANTNEWS

18:00 18.11.2024

SHANTNEWS

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Օմանի սուլթանին

17:54 18.11.2024

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Օմանի սուլթանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Օմանի Սուլթանության սուլթան Հայթամ Բին Տարեկ Բին Թայմուր Ալ Սաիդին Ազգային տոնի կապակցությամբ: «Հավատացած եմ, որ Հայաստանի և Օմանի միջև փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված բարեկամական կապերը և համագործակցությունը համատեղ ջանքերի շնորհիվ առավել կզարգանան և կամրապնդվեն՝ ի շահ մեր ժողովուրդների»,- մասնավորապես ասվում է ուղերձում: ...

Ադելյա Պետրոսյանը՝ Ռուսաստանի Գրան Պրիի 4-րդ փուլի հաղթող

17:47 18.11.2024

Ադելյա Պետրոսյանը՝ Ռուսաստանի Գրան Պրիի 4-րդ փուլի հաղթող

Ռուսաստանի գործող չեմպիոն, գեղասահորդուհի Ադելյա Պետրոսյանը վստահ հաղթանակ է տարել Մոսկվայում ընթացող Ռուսաստանի Գրան Պրիի 4-րդ փուլում։ Իր երկու ելույթների համար հայազգի գեղասահորդուհին ստացել է 251,57 միավոր։ երկրորդ տեղում Դարիա Սադկովան է ՝ 224,93 միավորով, երրորդը՝ Քսենիա Գուշչինան՝ 212,79 միավորով։ ...

Տեղի է ունեցել Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը

17:42 18.11.2024

Տեղի է ունեցել Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը

Նոյեմբերի 18-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի (FREDA) հոգաբարձուների խորհրդի նիստը, որը նախագահել է խորհրդի նախագահ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նիստի մեկնարկին որոշում է կայացվել անկախ մարմնի կողմից FREDA-ի ակտիվների գնահատումն իրականացնելու վերաբերյալ, որի արդյունքների հիման վրա կորոշվի հիմնադրամի հետագա գործունեության հարցը։ Նիստի ընթացքում ներկայացվել են հիմնադրամի […] ...

BACK_TO_TOP