16:00 18.11.2024
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Սուրեն Չախալյանը հետխաղային մամուլի ասուլիսում մեկնաբանել է Ազգերի լիգայի խաղարկության C դիվիզիոնի չորրորդ խմբի վերջին` 6-րդ տուրում, Լատվիայի նկատմամբ հաղթանակը 2-1 հաշվով։
«Ինչպես կանխատեսել էինք, այդպես էլ ընթացավ հանդիպումը։ Ծանր հանդիպում ստացվեց։ Երկու հավաքականների համար էլ սկզբունքային հանդիպում էր։ Երկու թիմերն էլ արեցին ամեն ինչ` հաղթանակի հասնելու համար։ Որոշ բաներ առաջին խաղակեսում մեզ մոտ չէին ստացվում, սակայն կարողացանք փոփոխություններ կատարել ինչպես ընդմիջմանը, այնպես էլ հանդիպման ժամանակ։ Երկրորդ խաղակեսում խաղը փոխվեց, տղաները կարողացան կատարել առաջադրանքները։
Տղաներից ընդմիջմանը պահանջել եմ լինել համբերատար։ Միակ պահանջս դա է եղել։
Ֆուտբոլն այնքան է զարգացել, որ հաղթում են ոչ թե խաղային համակարգերը, այլ համակարգում ընդգրկված ֆուտբոլիստները։ Չկան հարձակողական կամ պաշտպանողական համակարգեր։ Պարզապես կա համակարգ, որը ֆուտբոլիստների դասավորվածությունն է որոշում խաղից առաջ։
Մարզումների միջոցով ժամանակ չէինք ունեցել հասկանալ, թե ինչպես ենք ուզում խաղալ։ Եթե Երևանում կարողացանք մեկ-երկու տակտիկական մարզում անցկացնել, այստեղ դրա ժամանակը չի եղել։ Ռիգայում մեկ մարզում ենք անցկացրել, որն ավելի շատ զգուշավոր բնույթ ուներ, որպեսզի մրցակիցը չհասկանա` ինչ ենք պատրաստում։ Ֆուտբոլիստներին ամեն ինչ բացատրել էինք թեորապես։
Եթե մեր առաջ խնդիր կար խմբում գրավել առաջին տեղը, կարելի է ասել` ձախողել ենք։ Մյուս կողմից, սա մեզ համար դաս էր` հետագայում նույն սխալները չկրկնելու համար»,- նշել է մարզիչը։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի C դիվիզիոնի չորրորդ խմբում 7 միավորով գրավել է երկրորդ տեղը, նվաճել մրցաշարի փլեյ-օֆֆի ուղեգիր և կպայքարի B դիվիզիոն դուրս գալու համար։
18:38 18.11.2024
Վարչապետը տիկնոջ հետ շրջայց է կատարել Վատիկանի թանգարաններում, ծաղիկներ խոնարհել Գրիգոր Լուսավորչի և Գրիգոր Նարեկացու արձանների մոտՍուրբ Աթոռ կատարած աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի և դստեր` Արփի Փաշինյանի հետ շրջայց է կատարել Վատիկանի թանգարաններում` ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին: Վարչապետը և տիկին Հակոբյանը եղել են նաև Սուրբ Պետրոսի տաճարում: Շրջայցի ընթացքում վարչապետը տիկնոջ հետ ծաղիկներ է խոնարհել Գրիգոր Լուսավորչի և Գրիգոր Նարեկացու արձանների մոտ: ...
18:34 18.11.2024
Ռոդրին խոստովանել է, որ չի օգտվում սոցցանցերիցԱնգլիական «Մանչեսթեր Սիթիի» և Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ռոդրին խոստովանել է, որի չի օգտվում սոցցանցերից։ «Չեմ օգտվում սոցցանցերից, չունեմ որևէ օգտահաշիվ, բայց տեղյակ եմ կատարվող ամեն ինչից։ Երբ խաղ եմ դիտում և ուզում եմ ինչ-որ տեղեկություն իմանալ, սոցցանցերում որոնելու փոխարեն Google-ում պարզապես գրում եմ՝ «Ռոդրի վիճակագրություն»։ Ուսումնասիրում եմ ամեն ինչ։ Ինձ դուր են գալիս փոդքասթները։ […] ...
18:27 18.11.2024
Անդրանիկ Հովհաննիսյանը՝ ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ղեկավար և Վիեննայի ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչՆախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը նշանակվել է ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ղեկավար, իսկ Վիեննայի ՄԱԿ-ի գրասենյակում՝ ՀՀ մշտական ներկայացուցիչ: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանին նշանակել […] ...
18:22 18.11.2024
Նոյեմբերի 19-ին Արմավիրի մարզում ջրանջատում է սպասվում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 19-ին՝ ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի՝ Չարենցի, Հանրապետության, Սայաթ-Նովայի, Աբովյան, Եղոյան, Մաշտոցի, Ջիվանի փողոցների և նրբանցքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
18:17 18.11.2024
Գառնիում կասեցվել է հանրային սննդի կետի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչների կողմից իրականացված վերահսկողական միջոցառման արդյունքում՝ կասեցվել է «Գառնիանի» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի կետի (Կոտայքի մարզ, գյուղ Գառնի) արտադրական գործունեությունը: Այն աշխատել է սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով, այն է՝ ✔️ խոհանոցի պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում, պատված չեն եղել անջրանցիկ, չներծծող, ախտահանվող նյութերով, ✔️չի […] ...
18:12 18.11.2024
Ֆոտոթակարդները կրկին նկարահանել են Նեո ընձառյուծին««Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են Նեո ընձառյուծին: Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից: Ընձառյուծը ընդգրկված է ՀՀ Կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում: ...