Չինաստանը կհամագործակցի բոլոր երկրների հետ․ Սի Ծինփին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 11 2024
  • $
    388.25
  • RUBLE
    3.90
  • 410.42
WEATHER
+9.09 oC

Չինաստանը կհամագործակցի բոլոր երկրների հետ․ Սի Ծինփին

13:29 18.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Չինաստանը կհամագործակցի բոլոր երկրների հետ՝ կառուցելու բազմաբևեռ աշխարհ և տնտեսական գլոբալացում, որը շահավետ կլինի բոլորի համար։ Այս մասին «Քսանյակի» (G20) գագաթնաժողովին ժամանելուն պես հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։

«Չինաստանը պատրաստ է համագործակցել բոլոր կողմերի հետ՝ ստեղծելու հավասար և կանոնավոր բազմաբևեռ աշխարհ և համընդհանուր շահավետ ու ներառական տնտեսական գլոբալիզացիա», – ասվում է Չինաստանի նախագահի գրավոր հայտարարության մեջ, որը հրապարակվել է Չինաստանի ղեկավարի՝ G20 գագաթնաժողովին ժամանելուն պես։

Նա նաև հույս է հայտնել, որ G20-ը կամրապնդի իր դերը՝ որպես միջազգային տնտեսական համագործակցության կարևոր հարթակ։

G20-ի գագաթնաժողովը տեղի կունենա Ռիո դե Ժանեյրոյում նոյեմբերի 18-19-ը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանից ԱՄՆ արտահանումն աճել է 25 տոկոսով․ Պապոյան

15:22 18.11.2024

Հայաստանից ԱՄՆ արտահանումն աճել է 25 տոկոսով․ Պապոյան

Ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբերին Հայաստանից ԱՄՆ արտահանումն աճել է 25%-ով՝ կազմելով 50,2 մլն դոլար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ «Հիմնականում ԱՄՆ ենք արտահանել ոսկերչական իրեր, թռչող սարքեր, ալկոհոլային խմիչքներ, ջրեր, ծխախոտ։ Այնուամենայնիվ ընդհանուր առևտրաշրջանառությունը նվազել է 59%-ով, քանի որ ներմուծումն է կտրուկ կրճատվել, մասնավորապես ԱՄՆ-ից ավտոմեքենաների ներմուծումը կրճատվել 3,5 […] ...

Կրեմլը դեռ ոչ մի նախաձեռնություն չի ստացել Փարիզից․ Պեսկով

15:14 18.11.2024

Կրեմլը դեռ ոչ մի նախաձեռնություն չի ստացել Փարիզից․ Պեսկով

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հնարավոր հեռախոսազրույցի վերաբերյալ Փարիզից նախաձեռնություններ չեն եղել, սակայն Պուտինը բաց է մնում բոլոր շփումների համար։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ավելի վաղ Մակրոնը հայտնել էր, որ չի բացառում հեռախոսազրույցն իր ռուս գործընկերոջ հետ այն դեպքում, «երբ ստեղծվեն համապատասխան պայմաններ և […] ...

SHANTNEWS

15:00 18.11.2024

SHANTNEWS

Նիկոլ Փաշինյանը առանձնազրույց է ունեցել Հռոմի պապի հետ

14:56 18.11.2024

Նիկոլ Փաշինյանը առանձնազրույց է ունեցել Հռոմի պապի հետ

Սուրբ Աթոռ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առանձնազրույց է ունեցել Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի հետ: Այս մասին հայտնել է վարչապետը: Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով մեկնել է Սուրբ Աթոռ (Վատիկան): ...

Ակնկալում ենք, որ եվրոպացիները կվերանայեն իրենց թշնամական կուրսը․ Իրանի ԱԳՆ

14:49 18.11.2024

Ակնկալում ենք, որ եվրոպացիները կվերանայեն իրենց թշնամական կուրսը․ Իրանի ԱԳՆ

Իրանի իշխանությունները հուսով են, որ Եվրոպան կվերանայի Թեհրանի նկատմամբ իր թշնամական քաղաքականությունը այն բանից հետո, երբ Վլադիմիր Զելենսկին խոստովանեց, որ Կիևը չունի Ռուսաստանի Դաշնությանը իրանական հրթիռների մատակարարման ապացույցներ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ «Այն իրավիճակում, երբ ուկրաինացի պաշտոնյաները խոստովանել են, որ Իրանից Ռուսաստանի Դաշնություն հրթիռների մատակարարման մասին […] ...

Եվրամիության արտգործնախարարները Բրյուսելում կքննարկեն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները

14:42 18.11.2024

Եվրամիության արտգործնախարարները Բրյուսելում կքննարկեն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները

ԵՄ արտաքին գործերի նախարարները կքննարկեն նոր հակառուսական պատժամիջոցները, դրանք նախատեսված են «ռուսական ռեսուրսները սպառելու» համար, որոնք ՌԴ-ն օգտագործում է ուկրաինական հակամարտությունում: Այս մասին Բրյուսելում նախարարների հանդիպմանը ժամանելուն պես հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն։ «Այսօր մենք կորոշենք պատժամիջոցների նոր փաթեթ՝ ուղղված ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ, որոնք աջակցում են Ռուսաստանի Դաշնության ռազմական գործողություններին, պատժամիջոցները պետք […] ...

BACK_TO_TOP