Թեհրանում խոսել են Իսրայելին ՄԱԿ-ից դուրս հանելու ուղղությամբ աշխատանքների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 11 2024
  • $
    388.25
  • RUBLE
    3.90
  • 410.42
WEATHER
+9.09 oC

Թեհրանում խոսել են Իսրայելին ՄԱԿ-ից դուրս հանելու ուղղությամբ աշխատանքների մասին

13:08 18.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) անդամները միջոցներ են ձեռնարկում, որոնք ուղղված են վերջ դնելու Իսրայելի անդամակցությանը ՄԱԿ-ին։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

«Մի ռեժիմ, որը չի հավատում ՄԱԿ-ի սկզբունքներին ու նպատակներին, միջազգային իրավունքին և խաղաղ գոյակցությանը և հետապնդում է ագրեսիվ նպատակներ այլ երկրների դեմ, արժանի չէ միջազգային կառույցներում, մասնավորապես՝ ՄԱԿ-ի անդամի կարգավիճակին։ Իսլամական համագործակցությունը որոշ ժամանակ է քայլեր է ձեռնարկում Սիոնիստական ​​ռեժիմը ՄԱԿ-ից (Իսրայել) հեռացնելու ուղղությամբ»,- ասել է դիվանագետը ամենշաբաթյա ճեպազրույցում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանից ԱՄՆ արտահանումն աճել է 25 տոկոսով․ Պապոյան

15:22 18.11.2024

Հայաստանից ԱՄՆ արտահանումն աճել է 25 տոկոսով․ Պապոյան

Ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբերին Հայաստանից ԱՄՆ արտահանումն աճել է 25%-ով՝ կազմելով 50,2 մլն դոլար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ «Հիմնականում ԱՄՆ ենք արտահանել ոսկերչական իրեր, թռչող սարքեր, ալկոհոլային խմիչքներ, ջրեր, ծխախոտ։ Այնուամենայնիվ ընդհանուր առևտրաշրջանառությունը նվազել է 59%-ով, քանի որ ներմուծումն է կտրուկ կրճատվել, մասնավորապես ԱՄՆ-ից ավտոմեքենաների ներմուծումը կրճատվել 3,5 […] ...

Կրեմլը դեռ ոչ մի նախաձեռնություն չի ստացել Փարիզից․ Պեսկով

15:14 18.11.2024

Կրեմլը դեռ ոչ մի նախաձեռնություն չի ստացել Փարիզից․ Պեսկով

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հնարավոր հեռախոսազրույցի վերաբերյալ Փարիզից նախաձեռնություններ չեն եղել, սակայն Պուտինը բաց է մնում բոլոր շփումների համար։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ավելի վաղ Մակրոնը հայտնել էր, որ չի բացառում հեռախոսազրույցն իր ռուս գործընկերոջ հետ այն դեպքում, «երբ ստեղծվեն համապատասխան պայմաններ և […] ...

SHANTNEWS

15:00 18.11.2024

SHANTNEWS

Նիկոլ Փաշինյանը առանձնազրույց է ունեցել Հռոմի պապի հետ

14:56 18.11.2024

Նիկոլ Փաշինյանը առանձնազրույց է ունեցել Հռոմի պապի հետ

Սուրբ Աթոռ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առանձնազրույց է ունեցել Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի հետ: Այս մասին հայտնել է վարչապետը: Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով մեկնել է Սուրբ Աթոռ (Վատիկան): ...

Ակնկալում ենք, որ եվրոպացիները կվերանայեն իրենց թշնամական կուրսը․ Իրանի ԱԳՆ

14:49 18.11.2024

Ակնկալում ենք, որ եվրոպացիները կվերանայեն իրենց թշնամական կուրսը․ Իրանի ԱԳՆ

Իրանի իշխանությունները հուսով են, որ Եվրոպան կվերանայի Թեհրանի նկատմամբ իր թշնամական քաղաքականությունը այն բանից հետո, երբ Վլադիմիր Զելենսկին խոստովանեց, որ Կիևը չունի Ռուսաստանի Դաշնությանը իրանական հրթիռների մատակարարման ապացույցներ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ «Այն իրավիճակում, երբ ուկրաինացի պաշտոնյաները խոստովանել են, որ Իրանից Ռուսաստանի Դաշնություն հրթիռների մատակարարման մասին […] ...

Եվրամիության արտգործնախարարները Բրյուսելում կքննարկեն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները

14:42 18.11.2024

Եվրամիության արտգործնախարարները Բրյուսելում կքննարկեն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները

ԵՄ արտաքին գործերի նախարարները կքննարկեն նոր հակառուսական պատժամիջոցները, դրանք նախատեսված են «ռուսական ռեսուրսները սպառելու» համար, որոնք ՌԴ-ն օգտագործում է ուկրաինական հակամարտությունում: Այս մասին Բրյուսելում նախարարների հանդիպմանը ժամանելուն պես հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն։ «Այսօր մենք կորոշենք պատժամիջոցների նոր փաթեթ՝ ուղղված ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ, որոնք աջակցում են Ռուսաստանի Դաշնության ռազմական գործողություններին, պատժամիջոցները պետք […] ...

BACK_TO_TOP