Աբխազիայի իշխանությունները հայտարարել են պետական ​​հեռուստաընկերությունը գրավելու փորձի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 11 2024
  • $
    388.25
  • RUBLE
    3.90
  • 410.42
WEATHER
+9.09 oC

Աբխազիայի իշխանությունները հայտարարել են պետական ​​հեռուստաընկերությունը գրավելու փորձի մասին

12:18 18.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երկուշաբթի լույս նոյեմբերի 18-ի գիշերը մի խումբ մարդիկ փորձել են գրավել Աբխազիայի պետական ​​հեռուստառադիոընկերության շենքը Սուխումում, հայտնում է Աբխազիայի ղեկավարի մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ անհայտ անձինք, որոնք, ենթադրաբար, ներկայացնում են ընդդիմադիր ուժեր, մեքենայով մոտեցել են և փորձել ներխուժել հեռուստաընկերության տարածք՝  վերահսկողություն սահմանելու համար։ Նրանց մուտքը շենք կանխելու համար անվտանգության աշխատակիցնրը մի քանի նախազգուշական կրակոց են արձակել։ Լրատվական կենտրոնից հայտնում են, որ իրավիճակը կայունացել է, աշխատանքները շարունակվում են բնականոն հունով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռուսաստանի խորքեր հարվածներ հասցնելու որոշումը նշանակում է լարվածության նոր փուլ. Պեսկով

14:11 18.11.2024

Ռուսաստանի խորքեր հարվածներ հասցնելու որոշումը նշանակում է լարվածության նոր փուլ. Պեսկով

Ռուսաստանը ելնում է նրանից, որ ATACMS հրթիռներով Ռուսաստանի Դաշնություն խորք հարձակումներ իրականացնելու որոշումը  նշանակում է լարվածության որակապես նոր փուլ։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Եթե նման որոշումն իրոք ձևակերպվել և փոխանցվել է Կիևի ռեժիմին, ապա, իհարկե, սա լարվածության որակապես նոր փուլ է և որակապես նոր իրավիճակ այս հակամարտությունում ԱՄՆ-ի […] ...

Հանդիպում-քննարկում՝ կենդանիների խնամքով և պաշտպանությամբ զբաղվող կառույցների ներկայացուցիչների և անհատների մասնակցությամբ

14:03 18.11.2024

Հանդիպում-քննարկում՝ կենդանիների խնամքով և պաշտպանությամբ զբաղվող կառույցների ներկայացուցիչների և անհատների մասնակցությամբ

Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում, որին մասնակցել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ Սիրարփի Հայկազյանը, «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն Հարություն Առաքելյանը, կենդանիների խնամքով և պաշտպանությամբ զբավող կառույցների ներկայացուցիչներ և անհատներ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտին վերաբերող մի շարք խնդիրներ և նախանշվել դրանց լուծման հնարավոր տարբերակները: Դիտարկվել են համագործակցության ընդլայնման ուղիները, որոնք կնպաստեն […] ...

Վահե Ղազարյանը հայտնել է, որ պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել

13:56 18.11.2024

Վահե Ղազարյանը հայտնել է, որ պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել

ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանն ուղերձ է հղել՝ հայտնելով, որ պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել։ «Սիրելի՛ հայրենակիցներ, Ներքին գործերի նախարարության և ենթակա ծառայությունների սիրելի՛ գործընկերներ, Ներքին գործերի նախարարի պաշտոնից ազատվելու դիմում եմ ներկայացրել: Մեր երկրի համար մարտահրավերներով լի այս ժամանակահատվածում միասին հաղթահարեցինք բազում փորձություններ: Միաժամանակ, ձեր արհեստավարժության, բարեխիղճ աշխատանքի ու նվիրումի շնորհիվ, մենք անցանք խորքային, […] ...

Ծառատունկ՝ կամավորության միջազգային օրվան ընդառաջ

13:53 18.11.2024

Ծառատունկ՝ կամավորության միջազգային օրվան ընդառաջ

Կամավորության միջազգային օրվան՝ դեկտեմբերի 5-ին ընդառաջ, մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանի և Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտի նախաձեռնությամբ կազմակերպվել է ծառատունկ՝ Աբովյան պուրակի դիմացի՝ Սարալանջի հատվածում: Նոր տունկերը Կենտրոն վարչական շրջանին նվիրաբերել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության թիմը, որի աշխատակիցները նույնպես մասնակցել են ծառատունկին: Աշնանային ծառատունկի և […] ...

Բորելը ԵՄ-ին կոչ է արել արագացնել Կիևին զենքի մատակարարումը

13:45 18.11.2024

Բորելը ԵՄ-ին կոչ է արել արագացնել Կիևին զենքի մատակարարումը

Եվրամիությունը պետք է հաղթահարի Ուկրաինայի շուրջ տարաձայնությունները և ավելի արագ զենք մատակարարի Կիևին։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։ Նրա կարծիքով՝ Եվրոպան «պետք է դադարեցնի վեճը և սկսի ավելի արագ զենք մատակարարել Ուկրաինային»։ «Շատ հաճախ մենք միասնական չենք եղել, և Ուկրաինային օգնության վերաբերյալ քննարկումները շատ երկար են տևել», – ասել է նա։ […] ...

Ստուգայց է կատարվել երևանյան մի քանի ակումբներում

13:37 18.11.2024

Ստուգայց է կատարվել երևանյան մի քանի ակումբներում

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունն ու ՀՀ ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումները համատեղ ստուգայց են կատարել երևանյան մի քանի ակումբներում: Ստուգայցի ընթացքում հայտնաբերվել են տարբեր վարչական իրավախախտումներ, մասնավորապես սահմանված ժամից հետո լռության, հանրային սննդի, խմիչքի և 24:00-ից հետո գործունեություն իրականացնելու վերաբերյալ կանոնների խախտման մասով: ...

BACK_TO_TOP