Օպերայի հարակից տարածքի շինություններն ամենայն հավանականության քանդելու ենք․ Ավինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 11 2024
  • $
    388.25
  • RUBLE
    3.90
  • 410.42
WEATHER
+9.09 oC

Օպերայի հարակից տարածքի շինություններն ամենայն հավանականության քանդելու ենք․ Ավինյան

12:08 18.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երևանի քաղաքապետարանը շարունակում է հանրային տարածքները համայնքին վերադարձնելու գործընթացը:

«Կան տարածքներ, որոնք ժամանակին Երևանի քաղաքապետարանը տվել է վարձակալության, բայց, այնուամենայնիվ, այդ տարածքները հանրային ընդհանուր օգտագործման տարածքներ են: Այդ տարածքներում ոչ թե պետք է լինեն շինություններ, այլ պետք է լինեն կանաչ գոտիներ, զբոսնելու վայրեր: Ուրախ եմ, որ արդեն տեղեկանում եմ, որ որոշ տարածքներ, հաշվի առնելով նաև վարձակալության գինը, վերադառնում են Երևանի քաղաքապետարանին: Ուզում եմ տեղեկացնել, որ կոնկրետ Օպերայի հարակից տարածքի շինություններն ամենայն հավանականության քանդելու ենք և ստանալու ենք ավելի կանաչ ու մարդկանց համար հասանելի ընդհանուր օգտագործման տարածք»,- գործակարգավարական նիստի ընթացքում ընդգծել է Տիգրան Ավինյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եվրամիության արտգործնախարարները Բրյուսելում կքննարկեն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները

14:42 18.11.2024

Եվրամիության արտգործնախարարները Բրյուսելում կքննարկեն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները

ԵՄ արտաքին գործերի նախարարները կքննարկեն նոր հակառուսական պատժամիջոցները, դրանք նախատեսված են «ռուսական ռեսուրսները սպառելու» համար, որոնք ՌԴ-ն օգտագործում է ուկրաինական հակամարտությունում: Այս մասին Բրյուսելում նախարարների հանդիպմանը ժամանելուն պես հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն։ «Այսօր մենք կորոշենք պատժամիջոցների նոր փաթեթ՝ ուղղված ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ, որոնք աջակցում են Ռուսաստանի Դաշնության ռազմական գործողություններին, պատժամիջոցները պետք […] ...

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը նոյեմբերի 11-17-ը

14:27 18.11.2024

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը նոյեմբերի 11-17-ը

Սևանա լճի մակարդակը նոյեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և կազմել՝ 1900.44մ (17.11.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 22սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 27սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով նոյեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.434մլն.մ³, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից նոյեմբերի 17-ը ներառյալ՝ 182.418մլն.մ³: 2024 թվականին […] ...

Աբխազիայում հայտարարել են, որ Արևմուտքը տարիներով ֆինանսավորել է ՀԿ-ների ներկայացուցիչների

14:20 18.11.2024

Աբխազիայում հայտարարել են, որ Արևմուտքը տարիներով ֆինանսավորել է ՀԿ-ների ներկայացուցիչների

Արդեն մի քանի տարի է, ինչ արեւմտյան հետախուզական ծառայությունները ֆինանսավորում են Աբխազիայի ոչ կառավարական կազմակերպությունների որոշ ներկայացուցիչների՝ երկիրը ապակայունացնելու համար։ Այս մասին հայտարարել է հանրապետության արդարադատության նախարար Անրի Բարցիցը, ում խոսքերը մեջբերել են պետության ղեկավարի տեղեկատվական կենտրոնում։ «Չորս տարի շարունակ մենք կրկնում և խոսում ենք այն մասին, որ արևմտյան հատուկ ծառայությունները ֆինանսավորում են հասարակական կազմակերպությունների […] ...

Ռուսաստանի խորքեր հարվածներ հասցնելու որոշումը նշանակում է լարվածության նոր փուլ. Պեսկով

14:11 18.11.2024

Ռուսաստանի խորքեր հարվածներ հասցնելու որոշումը նշանակում է լարվածության նոր փուլ. Պեսկով

Ռուսաստանը ելնում է նրանից, որ ATACMS հրթիռներով Ռուսաստանի Դաշնություն խորք հարձակումներ իրականացնելու որոշումը  նշանակում է լարվածության որակապես նոր փուլ։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Եթե նման որոշումն իրոք ձևակերպվել և փոխանցվել է Կիևի ռեժիմին, ապա, իհարկե, սա լարվածության որակապես նոր փուլ է և որակապես նոր իրավիճակ այս հակամարտությունում ԱՄՆ-ի […] ...

Հանդիպում-քննարկում՝ կենդանիների խնամքով և պաշտպանությամբ զբաղվող կառույցների ներկայացուցիչների և անհատների մասնակցությամբ

14:03 18.11.2024

Հանդիպում-քննարկում՝ կենդանիների խնամքով և պաշտպանությամբ զբաղվող կառույցների ներկայացուցիչների և անհատների մասնակցությամբ

Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում, որին մասնակցել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ Սիրարփի Հայկազյանը, «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն Հարություն Առաքելյանը, կենդանիների խնամքով և պաշտպանությամբ զբավող կառույցների ներկայացուցիչներ և անհատներ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտին վերաբերող մի շարք խնդիրներ և նախանշվել դրանց լուծման հնարավոր տարբերակները: Դիտարկվել են համագործակցության ընդլայնման ուղիները, որոնք կնպաստեն […] ...

Վահե Ղազարյանը հայտնել է, որ պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել

13:56 18.11.2024

Վահե Ղազարյանը հայտնել է, որ պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել

ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանն ուղերձ է հղել՝ հայտնելով, որ պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել։ «Սիրելի՛ հայրենակիցներ, Ներքին գործերի նախարարության և ենթակա ծառայությունների սիրելի՛ գործընկերներ, Ներքին գործերի նախարարի պաշտոնից ազատվելու դիմում եմ ներկայացրել: Մեր երկրի համար մարտահրավերներով լի այս ժամանակահատվածում միասին հաղթահարեցինք բազում փորձություններ: Միաժամանակ, ձեր արհեստավարժության, բարեխիղճ աշխատանքի ու նվիրումի շնորհիվ, մենք անցանք խորքային, […] ...

BACK_TO_TOP