12:02 18.11.2024
Հոկտեմբերի 30-ին Երևանի քաղաքապետարանի վերահսկողության վարչության կողմից լաբորատոր փորձարկման է ներկայացվել հավի կրծքամիս, որը մատակարարվում է «Սիսիանի հաց» ՍՊԸ-ի կողմից: Փորձաքննության եզրակացությամբ արձանագրվել է անհամապատասխանություն, այն է՝ լիստերիա մոնոցիտոգենես տեսակի բակտերիայի առկայություն: Ձեռնարկվել են անհապաղ միջոցներ՝ ողջ խմբաքանակի օգտագործումը դադարեցնելու և հետ հավաքելու համար: Նոյեմբերի 6-ի դրությամբ Երևանի 146 մանկապարտեզներում առկա էր մոտ 3850 կգ հավի միս: Այս գործընթացին զուգահեռ նոյեմբերի 5-ին մանրէաբանական փորձարկման է ներկայացվել նաև սերուցքային կարագի չորս նմուշ: Հիշյալ սննդամթերքը Երևանի բոլոր մանկապարտեզներին մատակարարում է «Դեագա» ՍՊԸ-ն: Փորձաքննությամբ պարզվել է, որ կա անհամապատասխանություն, մասնավորապես՝ մեզոֆիլ աերոբ և ֆակուլտատիվ անաերոբ մանրէներ: Միջոցներ են ձեռնարկվում ամբողջ՝ 2270 կգ սերուցքային կարագը ևս հավաքելու նպատակով:
«Ուզում եմ մատակարար ընկերություններին ևս մեկ անգամ տեղեկացնել, որ տարիներ շարունակ գործող ինչ-որ մի տրամաբանությունն այլևս չի աշխատում, և նախկինում հանդուրժվող մոտեցումները սննդի որակի վերաբերյալ այլևս չեն կարող մեր կողմից ընդունվել: Ուզում եմ բոլորին զգուշացնել, որ չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ, որովհետև ուղղակի անթույլատրելի է, որ մեր երեխաներին նման սնունդ մատակարարվի»,- ընդգծել է քաղաքապետը:
Ի դեպ, 2025թ. Երևանի համայնքային մանկապարտեզներին մատակարարվելիք սննդամթերքի գնման գործընթացն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով ուսումնասիրվել են մթերքի տեխնիկական բնութագրերը: Դրա շնորհիվ լրամշակվել և խիստ պահանջներ է ներկայացվել տեխնիկական բոլոր բնութագրերի և որակի նկատմամբ: Որպես կարևորագույն բարեփոխում՝ ավարտական փուլում է սննդի պատվերների գրանցման միասնական հարթակի ստեղծումը:
14:27 18.11.2024
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը նոյեմբերի 11-17-ը21:20 17.11.2024
Վրացական ընդդիմությունը վրաններ է տեղադրել Թբիլիսիի կենտրոնում18:15 17.11.2024
«Հեռավոր Արևելքի Գալապագոսում» երկրաշարժ է տեղի ունեցել14:27 18.11.2024
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը նոյեմբերի 11-17-ըՍևանա լճի մակարդակը նոյեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և կազմել՝ 1900.44մ (17.11.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 22սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 27սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով նոյեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.434մլն.մ³, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից նոյեմբերի 17-ը ներառյալ՝ 182.418մլն.մ³: 2024 թվականին […] ...
14:20 18.11.2024
Աբխազիայում հայտարարել են, որ Արևմուտքը տարիներով ֆինանսավորել է ՀԿ-ների ներկայացուցիչներիԱրդեն մի քանի տարի է, ինչ արեւմտյան հետախուզական ծառայությունները ֆինանսավորում են Աբխազիայի ոչ կառավարական կազմակերպությունների որոշ ներկայացուցիչների՝ երկիրը ապակայունացնելու համար։ Այս մասին հայտարարել է հանրապետության արդարադատության նախարար Անրի Բարցիցը, ում խոսքերը մեջբերել են պետության ղեկավարի տեղեկատվական կենտրոնում։ «Չորս տարի շարունակ մենք կրկնում և խոսում ենք այն մասին, որ արևմտյան հատուկ ծառայությունները ֆինանսավորում են հասարակական կազմակերպությունների […] ...
14:11 18.11.2024
Ռուսաստանի խորքեր հարվածներ հասցնելու որոշումը նշանակում է լարվածության նոր փուլ. ՊեսկովՌուսաստանը ելնում է նրանից, որ ATACMS հրթիռներով Ռուսաստանի Դաշնություն խորք հարձակումներ իրականացնելու որոշումը նշանակում է լարվածության որակապես նոր փուլ։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Եթե նման որոշումն իրոք ձևակերպվել և փոխանցվել է Կիևի ռեժիմին, ապա, իհարկե, սա լարվածության որակապես նոր փուլ է և որակապես նոր իրավիճակ այս հակամարտությունում ԱՄՆ-ի […] ...
14:03 18.11.2024
Հանդիպում-քննարկում՝ կենդանիների խնամքով և պաշտպանությամբ զբաղվող կառույցների ներկայացուցիչների և անհատների մասնակցությամբԵրևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում, որին մասնակցել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ Սիրարփի Հայկազյանը, «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն Հարություն Առաքելյանը, կենդանիների խնամքով և պաշտպանությամբ զբավող կառույցների ներկայացուցիչներ և անհատներ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտին վերաբերող մի շարք խնդիրներ և նախանշվել դրանց լուծման հնարավոր տարբերակները: Դիտարկվել են համագործակցության ընդլայնման ուղիները, որոնք կնպաստեն […] ...
13:56 18.11.2024
Վահե Ղազարյանը հայտնել է, որ պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրելՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանն ուղերձ է հղել՝ հայտնելով, որ պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել։ «Սիրելի՛ հայրենակիցներ, Ներքին գործերի նախարարության և ենթակա ծառայությունների սիրելի՛ գործընկերներ, Ներքին գործերի նախարարի պաշտոնից ազատվելու դիմում եմ ներկայացրել: Մեր երկրի համար մարտահրավերներով լի այս ժամանակահատվածում միասին հաղթահարեցինք բազում փորձություններ: Միաժամանակ, ձեր արհեստավարժության, բարեխիղճ աշխատանքի ու նվիրումի շնորհիվ, մենք անցանք խորքային, […] ...
13:53 18.11.2024
Ծառատունկ՝ կամավորության միջազգային օրվան ընդառաջԿամավորության միջազգային օրվան՝ դեկտեմբերի 5-ին ընդառաջ, մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանի և Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտի նախաձեռնությամբ կազմակերպվել է ծառատունկ՝ Աբովյան պուրակի դիմացի՝ Սարալանջի հատվածում: Նոր տունկերը Կենտրոն վարչական շրջանին նվիրաբերել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության թիմը, որի աշխատակիցները նույնպես մասնակցել են ծառատունկին: Աշնանային ծառատունկի և […] ...