11:25 18.11.2024
ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև սպարտակիադայի ծրագրով «Դինամո» մարզահամալիրում օրերս կայացել են սեղանի թենիսի հանրապետական եզրափակիչ մրցումները:
Եզրափակիչ փուլին մասնակցել են ՀՀ մարզերի և Երևան քաղաքի 10 հավաքական թիմեր:
Սեղանի թենիսի մրցումներում թիմային հաշվարկով 1-ին տեղը զբաղեցրել է Լոռու մարզի թիմը, 2-րդ տեղը գրավել է Երևանի թիմը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Տավուշի մարզի թիմը։
Սպարտակիադայի ծրագրով 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած մարզերը պարգևատրվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համատատասխան կարգի հավաստագրերով, մեդալներով և գավաթներով:
Հաղթողների պարգևատրությունն իրականացրել են մրցումների գլխավոր մրցավար Գոհար Խանզրադյանը և ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատող Սուրեն Պռազյանը։
Մրցումների կազմակերպչական աշխատանքներն իրականացվել են Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի աջակցությամբ:
21:20 17.11.2024
Վրացական ընդդիմությունը վրաններ է տեղադրել Թբիլիսիի կենտրոնում18:15 17.11.2024
«Հեռավոր Արևելքի Գալապագոսում» երկրաշարժ է տեղի ունեցել13:29 18.11.2024
Չինաստանը կհամագործակցի բոլոր երկրների հետ․ Սի ԾինփինՉինաստանը կհամագործակցի բոլոր երկրների հետ՝ կառուցելու բազմաբևեռ աշխարհ և տնտեսական գլոբալացում, որը շահավետ կլինի բոլորի համար։ Այս մասին «Քսանյակի» (G20) գագաթնաժողովին ժամանելուն պես հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։ «Չինաստանը պատրաստ է համագործակցել բոլոր կողմերի հետ՝ ստեղծելու հավասար և կանոնավոր բազմաբևեռ աշխարհ և համընդհանուր շահավետ ու ներառական տնտեսական գլոբալիզացիա», – ասվում է Չինաստանի նախագահի գրավոր […] ...
13:20 18.11.2024
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրևանում նոյեմբերի 18-ի ցերեկը, 19-ին սպասվում է կարճատև անձրև։ Նոյեմբերի 20-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում նոյեմբերի 18-ի ցերեկը, 19-20-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։ Նոյեմբերի 21-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ ...
13:13 18.11.2024
Երկրաշարժ Իրան-Ադրբեջան-Հայաստան սահմանային գոտումՍույն թվականի նոյեմբերի 18-ին` տեղական ժամանակով ժամը 12:41-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 08։41-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38․97⁰ և արևելյան երկայնության 46.67⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան-Ադրբեջան-Հայաստան սահմանային գոտի՝ Ահար քաղաքից 65 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 3,8 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 […] ...
13:08 18.11.2024
Թեհրանում խոսել են Իսրայելին ՄԱԿ-ից դուրս հանելու ուղղությամբ աշխատանքների մասինԻսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) անդամները միջոցներ են ձեռնարկում, որոնք ուղղված են վերջ դնելու Իսրայելի անդամակցությանը ՄԱԿ-ին։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ «Մի ռեժիմ, որը չի հավատում ՄԱԿ-ի սկզբունքներին ու նպատակներին, միջազգային իրավունքին և խաղաղ գոյակցությանը և հետապնդում է ագրեսիվ նպատակներ այլ երկրների դեմ, արժանի չէ միջազգային կառույցներում, մասնավորապես՝ ՄԱԿ-ի անդամի […] ...
13:00 18.11.2024
Մեկ շաբաթում ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 391 դեպք, որից 150-ը՝ արտակարգՆոյեմբերի 11-17-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 391 դեպք, որից 150-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 74, փլուզման, պայթյունի, բնական հրդեհի, ցրտահարության, զինամթերքի հայտնաբերման, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի, օձի նկատման՝ 1-ական, մերկասառույցի՝ 3, թունավորման, կեղծ ահազանգի՝ 2-ական, ինքնասպանության փորձի՝ 7, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 66, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 148, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 35, հրդեհի կեղծ կանչի՝ […] ...
12:53 18.11.2024
Այսօր ներկայացրել եմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից ազատման դիմում․ ԲադասյանՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի ուղերձը․ «Հարգելի քաղաքացիներ, սիրելի հարկ վճարողներ, այսօր ներկայացրել եմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից ազատման դիմում։ Վստահ եմ, որ կատարված աշխատանքը՝ թե՛ ավելի հասանելի ծառայություններ ապահովելու, թե՛ հարկային կարգապահությունն ամրապնդելու մասով, տվել է և կտա իր արդյունքները, երբ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի կգիտակցի հարկ վճարելու կարևորությունը մեր […] ...