10:57 18.11.2024
Մեկնարկել է հակամանրէային դեղերի պատշաճ օգտագործման մասին իրազեկման շաբաթը:
Այս տարվա կարգախոսն է. «Կրթենք, տեղեկացնենք և գործենք անհապաղ»:
Հակամանրէային դեղերի կայունության (ՀՄԴԿ) խնդիրը սպառնալիք է աշխարհի յուրաքանչյուր տարածաշրջանի համար, որի հետևանքները կարող են բացասաբար ազդել ողջ մարդկության վրա, մասնավորապես` հնարավոր չի լինի ապահովել վարակիչ հիվանդությունների արդյունավետ բուժումը: Սրան նպաստող գործոններից են հակամանրէային դեղերի չհիմնավորված, ոչ ռացիոնալ և ոչ նպատակային` սխալ դեղաչափերով նշանակումը և կիրառումը, բնակչության ինքնաբուժումը, բուժման ռեժիմի խախտումը կամ ընդհատումը, ինչպես նաև` գյուղատնտեսության ոլորտում այս դեղերի ոչ նպատակային կամ չհիմնավորված օգտագործումը:
Արդյունավետ հակամանրէային դեղերը, մասնավորապես` հակաբակտերիային, ամենակարևոր տարրերից են, որոնց շնորհիվ մարդու կյանքի միջին տևողությունը երկարել է:
ՀՄԴԿ-ն այժմ անվանում են նաև «Լուռ համաճարակ» և դրա կանխարգելումը պահանջում է միջոլորտային համագործակցություն և արդյունավետ աշխատանք` համախմբված «Մեկ առողջություն» գաղափարի շուրջ, որի հիմնական նպատակն է դեղակայուն մանրէների տարածումը նվազագույնի հասցնել` հնարավորություն տալով ապագա սերունդներին ունենալու արդյունավետ հակամանրէային դեղեր:
13:29 18.11.2024
Չինաստանը կհամագործակցի բոլոր երկրների հետ․ Սի Ծինփին13:20 18.11.2024
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին21:20 17.11.2024
Վրացական ընդդիմությունը վրաններ է տեղադրել Թբիլիսիի կենտրոնում18:15 17.11.2024
«Հեռավոր Արևելքի Գալապագոսում» երկրաշարժ է տեղի ունեցել13:20 18.11.2024
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրևանում նոյեմբերի 18-ի ցերեկը, 19-ին սպասվում է կարճատև անձրև։ Նոյեմբերի 20-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում նոյեմբերի 18-ի ցերեկը, 19-20-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։ Նոյեմբերի 21-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ ...
13:13 18.11.2024
Երկրաշարժ Իրան-Ադրբեջան-Հայաստան սահմանային գոտումՍույն թվականի նոյեմբերի 18-ին` տեղական ժամանակով ժամը 12:41-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 08։41-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38․97⁰ և արևելյան երկայնության 46.67⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան-Ադրբեջան-Հայաստան սահմանային գոտի՝ Ահար քաղաքից 65 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 3,8 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 […] ...
13:08 18.11.2024
Թեհրանում խոսել են Իսրայելին ՄԱԿ-ից դուրս հանելու ուղղությամբ աշխատանքների մասինԻսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) անդամները միջոցներ են ձեռնարկում, որոնք ուղղված են վերջ դնելու Իսրայելի անդամակցությանը ՄԱԿ-ին։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ «Մի ռեժիմ, որը չի հավատում ՄԱԿ-ի սկզբունքներին ու նպատակներին, միջազգային իրավունքին և խաղաղ գոյակցությանը և հետապնդում է ագրեսիվ նպատակներ այլ երկրների դեմ, արժանի չէ միջազգային կառույցներում, մասնավորապես՝ ՄԱԿ-ի անդամի […] ...
12:53 18.11.2024
Այսօր ներկայացրել եմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից ազատման դիմում․ ԲադասյանՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի ուղերձը․ «Հարգելի քաղաքացիներ, սիրելի հարկ վճարողներ, այսօր ներկայացրել եմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից ազատման դիմում։ Վստահ եմ, որ կատարված աշխատանքը՝ թե՛ ավելի հասանելի ծառայություններ ապահովելու, թե՛ հարկային կարգապահությունն ամրապնդելու մասով, տվել է և կտա իր արդյունքները, երբ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի կգիտակցի հարկ վճարելու կարևորությունը մեր […] ...
12:41 18.11.2024
Մեկ շաբաթում ուղևորների 36.6 %-ն օգտվել է տոմսային համակարգից, հասույթն ավելացել էՆոյեմբերի 8-14-ն ընկած ժամանակահատվածում ուղևորների 36.6 %-ն օգտվել է տոմսային համակարգից: Նախորդ շաբաթվա համեմատ հասույթն ավելացել է 7 մլն 430 հազար 200 դրամով: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ ...
12:33 18.11.2024
Հետևում թողնում եմ կատարված հսկայածավալ աշխատանք, ուստի հեռանում եմ հանգիստ և խաղաղ․ Սանոսյան«Հարգելի գործընկերներ, սիրելի բարեկամներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ այսօր աշխատանքից ազատման դիմում եմ գրել և թողնում եմ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը։ Իմ պաշտոնավարման 3-ից ավել տարիները լի էին բազմաթիվ մարտահրավերներով։ Բացի բուն աշխատանքը՝ գրեթե ամենօրյա ռեժիմով բախվել ենք չնախատեսված, չպլանավորված և հրատապ լուծում պահանջող խնդիրների։ Նոր ճանապարհների կառուցում, ԼՂ-ից բռնի տեղահանում, ջրհեղեղ։ Եվ […] ...