Քննչական կոմիտեից ոչ հաստատեցին, ոչ հերքեցին Քյարամյանի հրաժարականի լուրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 11 2024
  • $
    388.25
  • RUBLE
    3.90
  • 410.42
WEATHER
+7.09 oC

Քննչական կոմիտեից ոչ հաստատեցին, ոչ հերքեցին Քյարամյանի հրաժարականի լուրը

10:23 18.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը ոչ հաստատեց, ոչ հերքեց մամուլում  շրջանառվող լուրերն այն մասին, թե Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հրաժարական է տվել։ «Արմենպրես»-ի հետ զրույցում, մեկնաբանելով Արգիշտի Քյարամյանի հրաժարականի մասին լուրերը, Աբրահամյանն ասաց․

«Օրվա ընթացքում համապատասխան տեղեկատվություն կտարածվի Կոմիտեի կողմից»։

Մամուլում ավելի վաղ լուրեր էին շրջանառվել ՀՀ կառավարությունում կադրային լուրջ փոփոխությունների մասին։  Նոյեմբերի 18-ին հրաժարականի մասին հայտարարեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը, Հակակոռուպցիոն կոմիտեից էլ հաստատեցին, որ ազատման դիմում է կրել Կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը։ Շրջանառվող լուրերի համաձայն՝ հրաժարականի դիմումներ են ներկայացրել նաև ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օպերայի հարակից տարածքի շինություններն ամենայն հավանականության քանդելու ենք․ Ավինյան

12:08 18.11.2024

Օպերայի հարակից տարածքի շինություններն ամենայն հավանականության քանդելու ենք․ Ավինյան

Երևանի քաղաքապետարանը շարունակում է հանրային տարածքները համայնքին վերադարձնելու գործընթացը: «Կան տարածքներ, որոնք ժամանակին Երևանի քաղաքապետարանը տվել է վարձակալության, բայց, այնուամենայնիվ, այդ տարածքները հանրային ընդհանուր օգտագործման տարածքներ են: Այդ տարածքներում ոչ թե պետք է լինեն շինություններ, այլ պետք է լինեն կանաչ գոտիներ, զբոսնելու վայրեր: Ուրախ եմ, որ արդեն տեղեկանում եմ, որ որոշ տարածքներ, հաշվի առնելով նաև […] ...

Մանկապարտեզներում դադարեցվել է մոտ 3850 կգ հավի մսի օգտագործումը

12:02 18.11.2024

Մանկապարտեզներում դադարեցվել է մոտ 3850 կգ հավի մսի օգտագործումը

Հոկտեմբերի 30-ին Երևանի քաղաքապետարանի վերահսկողության վարչության կողմից լաբորատոր փորձարկման է ներկայացվել հավի կրծքամիս, որը մատակարարվում է «Սիսիանի հաց» ՍՊԸ-ի կողմից: Փորձաքննության եզրակացությամբ արձանագրվել է անհամապատասխանություն, այն է՝ լիստերիա մոնոցիտոգենես տեսակի բակտերիայի առկայություն: Ձեռնարկվել են անհապաղ միջոցներ՝ ողջ խմբաքանակի օգտագործումը դադարեցնելու և հետ հավաքելու համար: Նոյեմբերի 6-ի դրությամբ Երևանի 146 մանկապարտեզներում առկա էր մոտ 3850 կգ […] ...

SHANTNEWS

12:00 18.11.2024

SHANTNEWS

Ալիևը Սիլուանովի հետ քննարկել է տնտեսական կապերի զարգացումը

11:56 18.11.2024

Ալիևը Սիլուանովի հետ քննարկել է տնտեսական կապերի զարգացումը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովի հետ։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի կայքը։ «Զրույցի ընթացքում նշվել է, որ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տնտեսական ոլորտում», – ասված է հաղորդագրությունում։ Տեղեկատվության համաձայն՝ երկու երկրների միջև կապերի ամրապնդման լավ ցուցանիշ է նշվել ապրանքաշրջանառության […] ...

Եկել է պահը հայտնելու Ձեզ՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից հրաժարվելու՝ իմ կայացրած որոշման մասին․ Քյարամյան

11:41 18.11.2024

Եկել է պահը հայտնելու Ձեզ՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից հրաժարվելու՝ իմ կայացրած որոշման մասին․ Քյարամյան

ՀՀ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանն ուղերձ է հղել․ «Սիրելի՛ հայրենակիցներ, ՀՀ քննչական կոմիտեի սիրելի՛ աշխատակիցներ, գործընկերներ, Եկել է պահը հայտնելու Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից հրաժարվելու՝ իմ կայացրած որոշման մասին։ Այն բխում է վերջին շրջանում ընդհանուր իրավապահ համակարգի գործունեության շուրջ ստեղծված իրավիճակից ածանցվող ներքին վերագնահատումներից։ Շնորհակալություն եմ հայտնում նախ Քննչական կոմիտեի ողջ անձնակազմին, […] ...

Երևանի Աջափնյակ վարչական շրջանի նոր ղեկավար է նշանակվել Սերոբ Սարգսյանը

11:33 18.11.2024

Երևանի Աջափնյակ վարչական շրջանի նոր ղեկավար է նշանակվել Սերոբ Սարգսյանը

Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Սերոբ Սարգսյանը։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Շնորհավորում եմ Ձեզ, պարոն Սարգսյան։  Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել պարոն Կամսար Բաբինյանին, որը վերջին 2․5 տարվա ընթացքում եղել է վարչական շրջանի ղեկավարը, ում հետ իրականացրել ենք բազմաթիվ ծրագրեր։ Ուզում եմ տեղեկացնել, որ պարոն […] ...

BACK_TO_TOP