08:05 18.11.2024
Նոյեմբերի 17-ին, ժամը 22:05-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արթիկ-Պեմզաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Արթիկ-Պեմզաշեն ավտոճանապարհի 8-րդ կմ-ին բախվել են «GAZ» (վարորդ՝ Ա. Գ., ծնված 1973 թ.) և «Opel» (վարորդ՝ Ա. Հ., ծնված 2007 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ս. Ն.-ն և «GAZ» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Զ. Ս.-ն (ծնված 1981 թ.) տեղափոխվել են բժշկական կենտրոններ:
Փրկարարներն ավտոմեքենաներից դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել վարորդներին և «GAZ» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ռ. Շ.-ին (ծնված 1984թ.). տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ, որտեղ արձանագրվել է Ա. Հ.-ի մահը:
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:
09:35 18.11.2024
Գործակարգավարական խորհրդակցություն՝ Երեւանի քաղաքապետարանում21:20 17.11.2024
Վրացական ընդդիմությունը վրաններ է տեղադրել Թբիլիսիի կենտրոնում18:15 17.11.2024
«Հեռավոր Արևելքի Գալապագոսում» երկրաշարժ է տեղի ունեցել10:23 18.11.2024
Քննչական կոմիտեից ոչ հաստատեցին, ոչ հերքեցին Քյարամյանի հրաժարականի լուրըՀայաստանի քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը ոչ հաստատեց, ոչ հերքեց մամուլում շրջանառվող լուրերն այն մասին, թե Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հրաժարական է տվել։ «Արմենպրես»-ի հետ զրույցում, մեկնաբանելով Արգիշտի Քյարամյանի հրաժարականի մասին լուրերը, Աբրահամյանն ասաց․ «Օրվա ընթացքում համապատասխան տեղեկատվություն կտարածվի Կոմիտեի կողմից»։ Մամուլում ավելի վաղ լուրեր էին շրջանառվել ՀՀ կառավարությունում կադրային լուրջ փոփոխությունների մասին։ Նոյեմբերի […] ...
10:17 18.11.2024
Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 18-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 388 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 410 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 413 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․94 դրամ: ...
10:12 18.11.2024
Սասուն Խաչատրյանը աշխատանքից ազատման դիմում է գրելՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը աշխատանքից ազատման դիմում է գրել: Այս մասին «Ազատությանը» հայտնել են կոմիտեից։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը հրաժարական է ներկայացրել։ ...
10:00 18.11.2024
Հյուսիսային Կորեան կրկին աղբով փուչիկներ է նետել դեպի Հարավային ԿորեաԿԺԴՀ-ի տարածքից կրկին աղբով օդապարիկներ են արձակվել դեպի Կորեայի Հանրապետություն։ Այս մասին տեղեկացվել են Սեուլի իշխանությունները։ «ԿԺԴՀ-ն աղբի փուչիկներ է նետել դեպի հարավ»,-ասվում է Սեուլի քաղաքապետարանի զանգվածային նամակագրության մեջ: Իշխանությունները կոչ են արել զգույշ լինել ընկած առարկաների հետ վարվելիս: Մայիսի վերջից սա 31-րդ նման միջոցառումն է։ Վերջին անգամ երկնքում աղբի փուչիկներ են հայտնվել հոկտեմբերի 24-ին։ […] ...
09:50 18.11.2024
Թրամփը Հաղորդակցության դաշնային հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում առաջադրել է Բրենդան Քարի թեկնածությունըԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Հաղորդակցության դաշնային հանձնաժողովի (FCC) ղեկավարի պաշտոնում առաջադրել է Բրենդան Քարին, որն այժմ այդ նահանգային կարգավորչի ղեկավարության անդամներից է։ «Քարը խոսքի ազատության ջատագով է: Նա պայքարում է սահմանափակումների դեմ, որոնք խեղդում են ամերիկացիների ազատությունները և խեղդում մեր տնտեսությունը»,-ասվում է Թրամփի անցումային թիմի հայտարարության մեջ: Հաղորդակցության դաշնային հանձնաժողովը վերահսկվում է Կոնգրեսի կողմից […] ...
09:40 18.11.2024
ԿԺԴՀ ղեկավարը կոչ է արել զինվորականներին ապահովել պատերազմի համար լիարժեք պատրաստվածությունՀյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ելույթ է ունեցել Կորեայի ժողովրդական բանակի (KPA) գումարտակների հրամանատարների և քաղաքական կոմիսարների հանդիպմանը և ընդգծել պատերազմի լիարժեք պատրաստվածության ապահովման անհրաժեշտությունը։ Այս մասին հայտնում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը (KCNA): Նոյեմբերի 14-15-ը Փհենյանում տեղի է ունեցել KPA գումարտակների հրամանատարների և քաղաքական կոմիսարների չորրորդ հանդիպումը։ Նոյեմբերի 15-ին Ժողովրդական Հանրապետության ղեկավարը ելույթ […] ...