21:38 17.11.2024
Արգենտինան սպառնում է արգելափակել Բրազիլիայում կայանալիք «Քսանյակի» (G20) գագաթնաժողովի եզրափակիչ կոմյունիկեն՝ հարկման և շրջակա միջավայրի վերաբերյալ դրույթների հետ անհամաձայնության պատճառով: Այս մասին հայտնում է բրիտանական Financial Times (FT) թերթը՝ հղում անելով աղբյուրներին։
«Արգենտինայի կառավարությունը ցանկանում է Բրազիլիայում G20-ի գագաթնաժողովը վերածել կռվի հին և նոր ուժերի միջև», – ասել է բրազիլացի պաշտոնյաներից մեկը։
FT-ն ընդգծել է, որ դիվանագետները նաև փորձում են կոնսենսուսի հասնել կլիմայի փոփոխության և միջազգային քաղաքական խնդիրների դեմ պայքարի նախագծերի ֆինանսավորման հարցում, ներառյալ՝ Ուկրաինայի հակամարտությունը և իրավիճակը Մերձավոր Արևելքում: Ըստ հրապարակման՝ կողմերը առաջընթաց են գրանցել այս թեմաների քննարկման հարցում։
Պարբերականը հավելել է, որ Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյի դիրքորոշումը էկոլոգիայի հարցում՝ զուգորդված ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի իշխանության բարձրացման հետ, անհանգստություն է առաջացնում արևմտյան դիվանագետների շրջանում։ Նրանք ասում են, որ վտանգ կա, որ պահպանողական մյուս առաջնորդները կարող են հետևել օրինակին և հրաժարվել կլիմայի փոփոխության պարտավորություններից:
21:20 17.11.2024
Վրացական ընդդիմությունը վրաններ է տեղադրել Թբիլիսիի կենտրոնում18:15 17.11.2024
«Հեռավոր Արևելքի Գալապագոսում» երկրաշարժ է տեղի ունեցել23:59 17.11.2024
Բայդենը առաջին անգամ Ուկրաինային թույլատրել է հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին՝ ATACMS մարտավարական բալիստիկ հրթիռներովԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ուկրաինային թույլատրել է հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին՝ ATACMS մարտավարական բալիստիկ հրթիռներով։ Այս մասին կիրակի օրը հայտնել է New York Times-ը։ Նշվում է, որ այս որոշումը կայացվել է Վաշինգտոնում իշխանափոխությունից ընդամենը երկու ամիս առաջ և դարձել «լուրջ փոփոխություն ԱՄՆ քաղաքականության մեջ»։ Ամերիկացի առաջնորդի խորհրդականների կարծիքները այս քայլի հետ կապված բաժանված են, գրում […] ...
23:38 17.11.2024
«Իսլամական ջիհադը» հաստատել է Դամասկոսի վրա հարձակման ժամանակ իր կողմնակիցների մահըՊաղեստինյան արմատական «Իսլամական ջիհադ» կազմակերպությունը հաստատել է նոյեմբերի 14-ին Դամասկոսի արևմտյան շրջաններում իսրայելական ավիահարվածի հետևանքով իր ինը կողմնակիցների, այդ թվում երկու դաշտային հրամանատարների մահը։ Համապատասխան հայտարարությունը հրապարակել է կազմակերպության ռազմական թեւը՝ «Սարայա ալ-Քուդս» խմբավորումը: Telegram ալիքում հրապարակված փաստաթղթի համաձայն՝ Սիրիայի մայրաքաղաքին ավիահարվածի արդյունքում կազմակերպությունում ղեկավար պաշտոններ զբաղեցրած Աբդել Ազիզ Սաիդ ալ-Մինավին և Ռասմի Յուսեֆ Աբու […] ...
23:18 17.11.2024
Հութիները անօդաչու թռչող սարքերով հարվածել են Թել Ավիվին և ԱշկելոնինԵմենի «Անսար Ալլահ» ապստամբների շարժման հութիները հարվածներ են հասցրել Թել Ավիվի Յաֆա շրջանում և Իսրայելի Աշկելոն քաղաքի թիրախներին: Այսպիսի հայտարարություն է արել ապստամբների ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Օդային ուժերը ռազմական գործողություն են իրականացրել՝ հարվածներ հասցնելով իսրայելական թշնամու մի շարք ռազմական և կարևոր կայանքներին՝ օկուպացված Պաղեստինի հարավում գտնվող Յաֆա և Աշկելոն շրջաններում»,-ասվում է ապստամբների կողմից ձևավորված […] ...
22:58 17.11.2024
Ավարտվեց 2024 թվականի շախմատի աշխարհի մինչև 12 տարեկանների առաջնության 2-րդ խաղափուլըԱվարտվեց 2024 թվականի շախմատի աշխարհի մինչև 12 տարեկան պատանիների և աղջիկների առաջնության 2-րդ խաղափուլը: 2 միավոր ունեն Դավիթ Ստեփանյանը (մինչև 12 տղաներ), Դավիթ Մելքոնյանը (մինչև 10 տղաներ), Արմեն Վարդանյանը (մինչև 10 տղաներ), Գաբրիելա Հարությունյանը (մինչև 12 աղջիկներ) և Սոֆիա Բաղրամյանը (մինչև 8 աղջիկներ), հայտնում են Հայաստանի շախմատային ֆեդերացիայից։ «Տիգրան Համբարձումյանը (մինչև 12 տղաներ) ունի 1.5 […] ...
22:38 17.11.2024
Զելենսկին խոստացել է ստորագրել միասեռական միությունների մասին օրինագիծը․ Mirror of the WeekՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոստացել է ստորագրել, այսպես կոչված, քաղաքացիական գործընկերության մասին օրինագիծը, որը կօրինականացնի միասեռական միությունները՝ Ուկրաինայի խորհրդարանի կողմից այս փաստաթղթի ընդունումից հետո։ Այս մասին հայտնում է ուկրաինական Mirror of the Week թերթը։ Օգոստոսի սկզբին Գերագույն Ռադայի Ազգի Առողջապահության Կոմիտեն պաշտպանել է քաղաքացիական գործընկերության մասին օրինագիծը։ Նախաձեռնության հեղինակները կարծում են, որ օրինագիծը կպաշտպանի ուկրաինացի […] ...
22:18 17.11.2024
ԵՆԲ Գլոբալը 236 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիր է ստորագրել Հայաստանի հետԵՆԲ Գլոբալը 236 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիր է ստորագրել Հայաստանի հետ՝ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի շինարարությունը ֆինանսավորելու համար, հայտնում են Եվրոպական միության հայաստանյան պատվիրակությունից։ «Այս ճանապարհահատվածը «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի կենսական հատվածն է, որը կբարելավի միակցվածությունը Եվրոպական միության, Մերձավոր Արեւելքի եւ Ասիայի միջեւ: Ծրագիրը կնպաստի կլիմայի փոփոխության հետեւանքների մեղմացմանը, ճանապարհային անվտանգության բարելավմանը եւ Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդմանը»,-նշված է […] ...