Բժանիան ասել է, որ մնում է Աբխազիայի ընտրված նախագահը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 11 2024
  • $
    388.25
  • RUBLE
    3.90
  • 410.42
WEATHER
+12.09 oC

Բժանիան ասել է, որ մնում է Աբխազիայի ընտրված նախագահը

14:30 17.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ասլան Բժանիան ՏԱՍՍ-ին ասել է, որ չնայած ընդդիմության հայտարարություններին, ինքը շարունակում է մնալ Աբխազիայի Հանրապետության ընտրված նախագահը։

«Կա օրենք, օրենքի տեսակետից ես ընտրված նախագահն եմ»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Նա նաև նշել է, որ Աբխազիայի իշխանություններն ու ընդդիմությունը չեն կարողացել որևէ հարցում փոխզիջում գտնել։

«Իմ դիրքորոշումն անփոփոխ է, ես հանդես եմ եկել հայտարարությամբ, ես դա կրկնել եմ այսօր, սա Աբխազիայի Հանրապետության նախագահի, կառավարության, իշխանությունների դիրքորոշումն է, և այն անփոփոխ է լինելու»,- ասել է Բժանիան։

Նոյեմբերի 15-ին Աբխազիայի խորհրդարանը պետք է քննարկեր ՌԴ իրավաբանական անձանց կողմից երկրում ներդրումային նախագծերի իրականացման մասին համաձայնագրի վավերացման հարցը։ Նիստը չեղարկվել է այն պատճառով, որ պատգամավորները չեն կարողացել հաստատել դրա օրակարգը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ասադը Իրանի պաշտպանության նախարարի հետ քննարկել է տարածաշրջանի անվտանգության հարցերը

16:28 17.11.2024

Ասադը Իրանի պաշտպանության նախարարի հետ քննարկել է տարածաշրջանի անվտանգության հարցերը

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեի հետ քննարկել է տարածաշրջանի պաշտպանության և անվտանգության հարցերը և ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության ամրապնդումը, հաղորդում է Սիրիայի ղեկավարի գրասենյակը: «Նախագահ Բաշար ալ-Ասադն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեին և նրան ուղեկցող պատվիրակությանը»,-ասվում է Ասադի գրասենյակի հայտարարության մեջ: Ըստ հայտարարության՝ Ասադը հանդիպման ժամանակ ընդգծել […] ...

Բարելավել հայաստանյան օրենսդրությունը. ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել է ընդլայնված կազմով հանդիպում

16:08 17.11.2024

Բարելավել հայաստանյան օրենսդրությունը. ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել է ընդլայնված կազմով հանդիպում

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը գործընկեր կառույցների հետ նախաձեռնել է հերթական ընդլայնված կազմով հանդիպում՝ հստակ նպատակով․ բարելավել հայաստանյան օրենսդրությունը։ Այս մասին հայտնում են ԱԺ-ից։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Բժանիան կշնորհավորի ընդդիմության ներկայացուցչին, եթե նրան հաջողվի հաղթել ընտրություններում

15:50 17.11.2024

Բժանիան կշնորհավորի ընդդիմության ներկայացուցչին, եթե նրան հաջողվի հաղթել ընտրություններում

Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան կշնորհավորի ընդդիմության ներկայացուցչին, եթե նրան հաջողվի հաղթել նախագահական ընտրություններում։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է հանրապետության ղեկավարը։ «Եթե նրանց ներկայացուցիչը հաղթի, ես մեծ հաճույքով կշնորհավորեմ նրանց, ես պատրաստ եմ գնալ այս ճանապարհով ասել է»,- գործակալության զրուցակիցը։ Ինչպես ընդգծել է հանրապետության նախագահը, Աբխազիայի բնակիչների նախապատվությունները կարող են որոշվել միայն ընտրությունների արդյունքներով։ ...

Իսրայելի ԱԳՆ-ը պահանջել է ճշգրտել G20-ի գագաթնաժողովի վերջնական բանաձեւի նախագիծը

15:30 17.11.2024

Իսրայելի ԱԳՆ-ը պահանջել է ճշգրտել G20-ի գագաթնաժողովի վերջնական բանաձեւի նախագիծը

Իսրայելի արտաքին գործերի նախարար Գեդեոն Սաարը «Քսանյակի» (G20) գագաթնաժողովի վերջնական բանաձեւի նախագիծն անվանել է «անհավասարակշիռ եւ կողմնակալ»: Նա պահանջել է ճշգրտել այն՝ տեքստում ամրագրելով «Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը»։ «Այս շաբաթ Ռիո դե Ժանեյրոյում G20-ի ղեկավարների հանդիպումից առաջ ես մի շարք հեռախոսազրույցներ ունեցա ֆորումի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հետ՝ հաշվի առնելով վերջնական բանաձեւի նախագծի վերաբերյալ ստացված […] ...

Աղվանի-Տաթև ավտոճանապարհին բեռնատարները մերկասառույցի պատճառով չեն կարողացել շարունակել ընթացքը

15:10 17.11.2024

Աղվանի-Տաթև ավտոճանապարհին բեռնատարները մերկասառույցի պատճառով չեն կարողացել շարունակել ընթացքը

Նոյեմբերի 17-ին, ժամը 11:25-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղվանի-Տաթև ավտոճանապարհին բեռնատարները մերկասառույցի պատճառով չեն կարողանում շարունակել ընթացքը: ...

Հռոմի պապը կոչ է արել ուսումնասիրել Գազայում տեղի ունեցող իրադարձությունները

14:50 17.11.2024

Հռոմի պապը կոչ է արել ուսումնասիրել Գազայում տեղի ունեցող իրադարձությունները

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հանդես է եկել Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձությունների հետաքննության օգտին՝ պարզելու, թե արդյոք դրանք համապատասխանում են «ցեղասպանություն» սահմանմանը: Այս մասին նա գրել է «Հույսը երբեք չի հիասթափեցնում. ուխտագնացություն դեպի ավելի լավ աշխարհ» գրքում, որը հաջորդ շաբաթ լույս կտեսնի մի շարք երկրներում Քրիստոնեության հոբելյանական տարվա առթիվ, որը նշվելու է Հռոմի կաթոլիկ եկեղեցու կողմից […] ...

BACK_TO_TOP